Ուեյդ Նիկերկ
| Ուեյդ Նիկերկ | |
|---|---|
![]() | |
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն | աֆրիկաանս՝ Wayde van Niekerk |
| Մասնագիտացում | վազորդ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 15, 1992[1] (33 տարեկան) |
| Ծննդավայր | Քեյփթաուն, ՀԱՀ |
| Հասակ՝ | 183 սանտիմետր |
| Քաշ | 70 kg |
Ուեյդ վան Նիկերկ (աֆրիկաանս՝ Wayde van Niekerk, հուլիսի 15, 1992[1], Քեյփթաուն, ՀԱՀ), հարավաֆրիկացի թեթև ատլետ, որը մասնագիտացել է 200 և 400 մետր հեռավորությունների վազքի վրա։ 400 մետր հեռավորության վազքի 2016 թվականի Օլիմպիական չեմպիոն և աշխարհի կրկնակի չեմպիոն։ 2016 թվականից 400 մետր հեռավորության վազքի ռեկորդակիր է. գերազանցել է Մայքլ Ջոնսոնի ռեկորդը, որն անփոփոխ է եղել 16 տարի։

Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա առաջին միջազգային մրցույթը եղել է 2010 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունը, որտեղ նա զբաղեցրել է 4-րդ տեղը 200 մետր վազքում[6]։ 2013 թվականին Կազանում կայացած ամառային Ունիվերսիադայի ժամանակ նվաճել է բրոնզե մեդալ` 4 × 400 մետր էստաֆետում։
2015 թվականի հուլիսի 4-ին «Meeting Areva» մրցումներում 400 մետր վազքի ռեկորդ է սահմանել՝ 43,96 վրկ ցուցանիշով։ Նա դարձել է առաջին աֆրիկացին, ում հաջողվել է այդ հեռավորությունը վազել 44 վայրկյանից արագ[7]։ Նրա ռեկորդը անփոփոխ է մնացել ընդամենը մեկ օր, քանի որ արդեն 2015 թվականի հուլիսի 5-ին Աիզեկ Մակուալան ցույց է տվել 43,72 արդյունքը։
2015 թվականին Աֆրիկայի ռեկորդով (43,48) դարձել է աշխարհի առաջնության հաղթող։ Այդ արդյունքն այս հեռավորության ամենաարագ ցուցանիշների ցանկում դարձել է չորրորդը[8]։
2016 թվականի օգոստոսի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ՝ 43,03` գերազանցելով 1999 թվականի Մայքլ Ջոնսոնի ռեկորդը (43,18)[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 World Athletics database
- ↑ https://www.teamsa.co.za/wayde-ashleigh-are-the-big-winners-of-2015-sa-sports-awards/
- ↑ https://www.timeslive.co.za/sport/2016-11-28-wayde-van-niekerk-biggest-winner-at-sa-sports--awards-/
- ↑ https://www.tvsa.co.za/user/blogs/viewblogpost.aspx?blogpostid=32101
- ↑ https://www.timeslive.co.za/sport/2016-11-28-wayde-van-niekerk-biggest-winner-at-sa-sports--awards-/#google_vignette
- ↑ Focus on Athletes biographies Wayde van Niekerk
- ↑ Wayde van Niekerk makes history in Paris — IAAF Diamond League
- ↑ 400 METRES — MEN — SENIOR — OUTDOOR
- ↑ «Ван Никерк установил мировой рекорд в беге на 400 м - Газета.Ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուեյդ վան Նիկերկ - անձնական էջը IAAF-ում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեյդ Նիկերկ» հոդվածին։ |
| ||||||||||||||
