Ուելսի արքայազնի կղզի
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ուելսի արքայազնի կղզի | |
---|---|
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Չկազմակերպված շրջան |
Երկարություն | 217 կմ |
Լայնություն | 72 կմ |
Մակերես | 6675 կմ² |
Մասն է | Հարավարևելյան Ալյասկա և Ալեքսանդրի կղզեխումբ |
Ջրլիցի ափին | Խաղաղ օվկիանոս |
![]() | |
![]() | |
![]() |
Աշխարհագրություն և բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուելսի արքայազնի կղզի (Ալյասկա), չափերը` 217×72 կմ, մակերեսը՝ 6675,1կմ²[1]։ Կղզին ներառված է Ամերիկայի Միացյալ Նահանգների 4 ամենամեծ կղզիների ցանկում (Հավայան, Կադյակ և Պուերտո Ռիկո կղզիներից հետո ) և մակերեսի մեծությամբ աշխարհում զբաղեցնում է 89-րդ տեղը[2]։ Կղզու ամենաբարձր կետը 1217 մ է[3]։
Ըստ 2014 թվականի հաշվարկների` 868 թվականին հիմնադրված Կլավոկ բնակավայրում բնակվում էր 774 մարդ, իսկ 1907 թվականին հիմնադրված Կրեիգ բնակավայրում՝ 1254 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին հայտնաբերել է ռուս ծովագնաց Ալեքսեյ Չերիկովը 1741 թվականին։ Կղզու անվանումը արձանագրվել է Մեծ Բրիտանիայի և Ռուսական կայսրության փոխհամաձայնեցմամբ 1825 թվականի փետրվարի 16–28-ը ընկած ժամանակահատվածում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19–րդ դարի վերջում կղզում սկսվել է ոսկու, պղնձի և այլ մետաղների արդյունահանումը։
Ժամանակաից տնտեսությունը հիմնված է անտառտնտեսության, ձկնորսության և ձկների վերամշակման հիման վրա։ Տնտեսության կարևորագույն բաղադրիչ է համարվում նաև զբոսաշրջությունը և ձկնորսական զբոսաշրջությունը։
Փոխադրամիջոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզում ճանապարհների երկարությունը կազմում է 2500 մղոն, բայց ոչ բոլորն են շահագործվում։
Կլավոկ բնակավայրի մոտակայքում է գտնվում Կլավոկ օդանավակայանը (IATA: KLW, ICAO: PAKW, FAA LID: AKW) և Կլավոկի հիդրոօդանավակայանը (ICAO: PAQC, FAA LID: AQC):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://archive.today/20151201081219/http://islands.unep.ch/Tiarea.htm
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «ISLANDS BY LAND AREA» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.