Ուելսի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուելսի աշխարհագրություն
Տեսակաշխարհագրական դիրքի աշխարհագրություն
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Միացյալ Թագավորություն
Ամենաբարձր կետՍնոուդոն
Մակերես20 779 կմ²
Հյուսիսային կետ53°26′09″ հս․. լ. 4°26′19″ ամ. ե.HGЯO
Հարավային կետ51°22′27″ հս․. լ. 3°07′01″ ամ. ե.HGЯO
Արևելան կետ51°49′30″ հս․. լ. 2°39′00″ ամ. ե.HGЯO
Արևմտյան կետ51°51′46″ հս․. լ. 5°23′59″ ամ. ե.HGЯO
Քարտեզ
Քարտեզ

Ուելսի աշխարհագրություն (վալլիերեն՝ Cymru, անգլ.՝ Wales), Ուելսը ներառում է Մեծ Բրիտանիայի արևմուտքում գտնվող կղզին և ծովափնյա կղզիները, որոնցից ամենամեծը Անգլսին է։ Ուելսը Մեծ Բրիտանիայի չորս վարչական և քաղաքական շրջաններից մեկն է։ Արևելքում սահմանակից է Անգլիային։ Երեք կողմերից այն շրջապատված է ջրային տարածքով. հյուսիսում՝ Իռլանդական ծովն է, արևմուտքում ՝ Սուրբ Գեորգի նեղուցն է, հարավում՝ Բրիստոլի ծոցն է։ Ուելսի ձգվածությունը հյուսիսից հարավ 274 կմ է, արևմուտքից արևելք՝ 97 կմ։ Տարածքը 20 779 կմ² է։ Ծովափնյա գծի երկարությունը ավելի քան 1200 կմ է։

Տեղագրություն և երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելսի մեծ մասը լեռնային է։ Առանձնանում են երեք լեռնային տարածքներ՝ Սնոուդոնիան հյուսիս-արևմուտքում, Կեմբրի լեռները կենտրոնում և Բրեկոն Բիկոնսը հարավում։ Լեռները ձևավորվել են վերջին սառցապատման ժամանակաշրջանում։ Ամենաբարձր լեռները գտնվում են Սնոուդոնիայում, ամենաբարձր գագաթը՝ Սնոուդոն լեռն է(վալլիերեն՝ Yr Wyddfa, 1085 մ)[1]։

XIX դարի կեսերին երկու երկրաբաններ՝ Ռոդերիկ Մուրչիսոնը և Ադամ Սեջվիկը, կատարել են Ուելսի երկրաբանության ուսումնասիրություններ՝ շերտագրության և հնէաբանության հիմնական սկզբունքները հաստատելու համար։ Ուելսի նախնական անունը՝ Քեմբր տրվել է պալեոզոյան դարաշրջանի առաջին՝ քեմբրի ժամանակաշրջանի անվանումով։ Բազմաթիվ հակասություններից հետո հաջորդ երկու ժամանակաշրջանները՝ օրդովիկ և սիլուր, կոչվում են կելտական ցեղերի անունով՝ օրդովիկցիներ և սիլուրցիներ, որոնք բնակվել են ներկայիս Ուելսում՝ հռոմեացիների ժամանումից առաջ։

Հողօգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելսի ընդհանուր հողային մակերեսը 2.064.000 հա է։ Բերքատու տարածքներն ու ցանքատարածությունները կազմում են հողային տարածքի 3%-ը, խոտերն ու արոտավայրերը` 73%, այլ՝ վարելահողերը 1%, անտառներն ու անտառային տարածքները` 13% և քաղաքային տարածքները` 10%։

Քաղաքական աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահման Անգլիայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելսի և Անգլիայի միջև ժամանակակից սահմանը հաստատվել է Ուելսի 1535-1542 թվականների ակտերով և օրենքներով։ Սահմանը հաստատված չէ Սահմանային հանձնաժողովի կողմից, բացառությամբ 1968 թվականին Մոնմութշիրը՝ որպես Ուելսի մաս հաստատելը։ Սահմանագիծը անցկացվել է Օֆայի պատնեշի երկայնքով հարավից հյուսիս՝ հյուսիսային ափից մոտ 64 կմ հեռավորության վրա գտնվող կետ,ը այնուհետև սահմանը ավելի արևելյան կողմ է ձգվում։ Այս դեպքում սահմանն ունի մի շարք անոմալիաներ։ Օրինակ, Ուելսի Նայթոն բնակավայրն առանձնացված է Անգլիայի իր երկաթուղային կայարանից, սահմանը գործնականում կտրում է Սթոք եկեղեցին Ուելսի մնացած մասից, բաժանում է Լլանիմայնչ գյուղը, որտեղ գտնվում է պանդոկ, որը տեղակայված է սահմանի երկու կողմերում[2]։

Տեղական ինքնակառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելսը բաժանված է 22 մարզերի, որոնք պատասխանատու են տեղական ինքնակառավարման բոլոր ծառայությունների, այդ թվում ՝ կրթության, սոցիալական աշխատանքի, բնապահպանական և ճանապարհային ծառայությունների մատուցման համար։ Թագուհու կողմից նշանակված լորդ լեյտենանտը Ուելսի ութ կոմսություններում թագուհու ներկայացուցիչն է։

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության գրասենյակում տեղական ինքնակառավարման մարմինները խմբավորվում են խմբերի՝ հիմնվելով վեց հիմնական մարդահամարի վրա (ժողովրդագրական, ընտանիքի կազմ, բնակարանային, սոցիալ-տնտեսական, զբաղվածություն և արդյունաբերություն)։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելսի բնակչության մեծ մասն ապրում է փոքր գյուղական բնակավայրերում։ Ուելսը նաև ունի մեծ տեղանքներում բնակչության համեմատաբար ցածր տեսակարար կշիռ, ընդ որում նրանց միայն 26% -ն է ապրում ավելի քան 100 000-անոց քաղաքներում։ Ուելսի հիմնական բնակչությունը և արդյունաբերական շրջանները գտնվում են հարավում, ներառելով Հարավային Ուելսի հովիտը, Քարդիֆը, Սուոնսին և Նյուպորտը։ Ուելսում կան քաղաքային կարգավիճակ ունեցող վեց քաղաք։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուելսի յոթ հրաշալիքները» Ուելսի յոթ ամենահայտնի աշխարհագրական և մշակութային տեսարժան վայրերն են՝ Սնոուդոն լեռը, Գրեսֆորդ գյուղի բոլոր սրբերի եկեղեցու զանգերը, Լլանգոլեն քաղաքում գտնվող Դի գետի կամուրջը (կառուցված է 1347 թվականին), Սուրբ Ուինֆրիդի աղբյուրը (ուխտատեղի Ֆլինտշիրում), Ռեքսհեմի Սուրբ Ջայլզի եկեղեցու զանգակատունը (Էգիդիուս), հին թզենիներ Օվերտոն գյուղում և Ռայադար գետի վրայի ջրվեժներ (73 մ բարձրություն)[3]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենաբարձր ջերմաստիճանը՝ + 35,2 °C (Հարդենի կամուրջ, Ֆլինտշիր, 2 օգոստոսի 1990 թվական)
  • Ամենացածր ջերմաստիճանը՝ -23.3 °C (Ռայադեր, Պոուիս, 1940 թվականի հունվարի 1)
  • Արևափայլի տևողությունը
    • Ամսական առավելագույն տևողությունը` 354,3 ժամ (Պեմբրուկշիր, հուլիս 1955)
    • Ամսական նվազագույն տևողությունը՝ 2.7 ժամ (Պոուիս, 1962 հունվար)
  • Քամու ամենամեծ արագությունը ՝ 200 կմ / ժ (Ռուս, Գլամորգան, 28 հոկտեմբերի, 1989 թվական)[4] :

Ընդհանուր առմամբ Ուելսի կլիման ավելի ցուրտ է Անգլիայի կլիմայից, քանի որ ավելի բարձր միջին բարձրության վրա է և մոտ է Ատլանտյան օվկիանոսին։ Միջին տարեկան տեղումները տատանվում են Սնոուդոնիայում և Հարավային Ուելսի լեռներում ամենաբարձրից մինչև Անգլիայի սահմանին գտնվող ամենացածրը։ Տեղումների ամենամեծ քանակը թափվում է հոկտեմբերից հունվար, ամենաքիչը՝ փետրվարից սեպտեմբեր։ Ձյան տեղումներ հազվադեպ են լինում ցածրադիր վայրերում, առավել հաճախ լեռներում և բլրոտ շրջաններում։ Ձյան տեղումներով կամ ձնախառն անձրևոտ օրերի քանակը հարավ-արևմուտքում 10-ն է, իսկ Սնոուդոնիայում` մոտ 40[4]։

Ազգային պարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելսն ունի երեք ազգային պարկ․

  • Բրեկոն Բիկոնսը՝ Ուելսի հարավում
  • Պեմբրուքշիրի առափնյան՝ Փեմբրուքշիրի ափին
  • Սնոուդոնիան՝ Ուելսի հյուսիս-արևմուտքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Welsh 3000s Challenge / 14 Peaks / 15 Peaks». www.welsh3000s.co.uk. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. «BBC Wales - History - Themes - Chapter 11: The coming of the Tudors and the Act of Union (part 2)». www.bbc.co.uk. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. Wales on Britannia: Seven Wonders of Wales Արխիվացված 2006-06-18 Wayback Machine, britannia.com
  4. 4,0 4,1 Met Office: Welsh climate Արխիվացված 2006-02-07 Wayback Machine