Ուելսի ազգային թատրոն
Ուելսի ազգային թատրոն | |
---|---|
Տեսակ | թատերախումբ |
Հիմնադրման ամսաթիվ | մայիս 2009 |
Կայք | nationaltheatrewales.org |
Ուելսի ազգային թատրոն, անգլալեզու ազգային թատրոն Ուելսում, Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ ազգային թատրոնը[1]։ Այն իր գործունեությունն սկսել է որպես առցանց համայնք 2009 թվականի մայիսին, և կազմակերպության առաջին թատերաշրջանը հայտարարվել է նույն տարվա նոյեմբերի 5-ին։ Առաջին բեմադրությունը ներկայացվել է 2010 թվականի մարտին։ Ուելսի ազգային թատրոնը հայտնի է մի քանի փաստերով.
- այն աշխատում է տեղական համայնքների հետ,
- բեմադրություններում թվային աշխատանք օգտագործող առաջին թատրոններից է,
- աշխատում է միջազգայնորեն ճանաչված դերասանների ու ընկերությունների հետ։
Թատրոնն աշխատում է անգլերեն լեզվով, միջազգային հարթակներում և նպատակ ունի ուժեղ համագործակցություն ձևավորել նաև Ուելսից դուրս գտնվող արվեստագետների ու հանդիսատեսի հետ։
2003 թվականին հիմնված Ուելսի ազգային վալլիական թատրոնը համարվում է Ուելսի ազգային թատրոնի քույր-թատրոն։ Թատրոնի հիմնադիր գեղարվեստական ղեկավարն ու գործադիր տնօրեն Ջոն ՄքԳրաթը 2016 թվականին փոխարինվել է Քալի Թիարայի կողմից։
Նշանակալի բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարսիկներ (անգլ.՝ The Persians) (2010)
- Թատրոնի առաջին թատերաշրջանն ավարտվել է Կիրք (անգլ.՝ The Passion) (2011) բեմադրությամբ, որը բեմադրել և գլխավոր դերում խաղացել է Միշել Շինը
- Բրադլի Մաննինգի ծայրահեղականացումը (անգլ.՝ The Radicalisation of Bradley Manning) (2012)
- Փորձը կատարյալ է դարձնում անգլ.՝ Praxis Makes Perfect (2013)
- Մամետց (անգլ.՝ Mametz) (2014)
- Հավաք (անգլ.՝ The Gathering), բեմադրվել է Սնոուդոն լեռան վրա և ներկայացրել ոչխարների ամենամյա հավաքը սարի վրա
- Crouch, Touch, Pause, Engage (2015), նոր վերբատիմ պիես, հեղինակը Ռոբին Սոանս է
- Ռոալդ Դալի անսպասելի քաղաքը (անգլ.՝ Roald Dahl’s City of the Unexpected) (2016)