Ուելի Մաուեր
Ուելի Մաուեր | |
![]() | |
Կուսակցություն՝ | Շվեյցարական ազգային կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 1, 1950[1][2] (74 տարեկան) |
Ծննդավայր | Վետցիկոն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Ուելի Մաուեր (գերմ.՝ Ueli Maurer, դեկտեմբերի 1, 1950[1][2], Վետցիկոն[3]), շվեյցարիացի պետական և քաղաքական գործիչ։ Շվեյցարիայի նախագահը 2013 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը և 2019 թվականի հունվարի 1-ից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարացի գյուղացու որդի։ Վեց երեխաների հայր։
Ցյուրիխի խորհրդարանի պատգամավոր 1983-1991 թվականներին, 1990-1991 թվականներին՝ նախագահ։ Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր 1991 թվականից։ Դաշնային խորհրդի 111-րդ անդամ, Շվեյցարիայի պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դեպարտամենտի ղեկավար, 2009 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, ֆինանսների դեպարտամենտի ղեկավար 2016 թվականի հունվարի 1-ից։ Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության անդամ, 1996-2008 թվականներին նրա նախագահը։ Նրա ընտրությունը Դաշնային խորհրդում ուղեկցվել է բազմաթիվ սկանդալներով։ Ազգայնական կողմնորոշում ունեցող քաղաքական գործչի համբավ ունեցող Մաուրերի թեկնածությունն առաջացրել է լիբերալ կողմնորոշված հասարակության առարկությունը։ Սակայն ընտրվելու համար պահանջվող ձայների նվազագույն քանակով անցել է Դաշնային խորհուրդ՝ որպես երկրի ներկայիս խորհրդարանում ամենամեծ ներկայացուցչություն ունեցող կուսակցության անդամ։ 2012 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի փոխնախագահ է։ 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Շվեյցարիայի նախագահն է։ 2018 թվականի հունվարի 1-ից ընտրվել է Շվեյցարիայի փոխնախագահ[4]։
2018 թվականի դեկտեմբերի սկզբին ընտրվել է երկրի երկրորդ նախագահ[5]։ Պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 1-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1023936070 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Парламент Швейцарии избрал президента на следующий год
- ↑ Президентом Швейцарии на 2019 год стал Уэли Маурер.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте парламента Швейцарии(անգլ.)
- Биография в «Историческом словаре Швейцарии» на французском, немецком и итальянском языках.
- Биография на www.munzinger.de(գերմ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուելի Մաուեր» հոդվածին։ |
|