Ուելգասի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուելգասի ամրոց
Castillo de las Huelgas
Նկարագրություն
Տեսակհուշարձան, դղյակ և դղյակ
Տեղագրություն38°00′40″ հս․ լ. 03°47′51″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորԽաբալկինտո[1][2]
ԵրկիրԻսպանիա
Համալիրի մասCastillo de las Huelgas I?[2]
Ընթացիկ վիճակավերված
Վերահսկվում էRI-51-0007920
Քարտեզ
Քարտեզ
 Torre de María Martín Վիքիպահեստում

Ուելգասի ամրոց (իսպ.՝ Castillo de las Huelgas) կամ Էստիվիել ամրոց (իսպ.՝ Castillo de Estiviel)[3], Ալ-Անդալուսայի ժամանակաշրջանի կառույց է, որը գտնվում է Իսպանիայի Անդալուզիա տարածաշրջանի Խաեն պրովինցիայի Խաբալկինտո բնակավայրի մոտ։

1993 թվականին հունիսի 22-ին Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Ուելգասի ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0007920 գրանցման համարի տակ[4]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցվել է Բեյլին տանող մայրուղու 307 կմ մոտ Մենգաբար քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվող Լաս Ուելգաս ֆերմայի մոտի բլրի վրա[5],,:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսպաշարը ունեցել է շրջանաձև հատակագիծ, որը ներկայումս գտնվում է ավերված վիճակում։ Մնացորդները սփռված են մեծարման աշտարակի մոտ։ Քառակուսի հատակագծով աշտարակը ունեցել է 11.60 մ բարձրություն։ Աշտարակի միայն արևելյան կողմ նայող պատն է պահպանել իր իսկական տեսքն ու բարձրությունը, իսկ մնացած կողմերը ավերված են։ Աշտարակի մոտ գտնվում է քարե ջրամբարը։

Պահպանվել է ևս մեկ ամբողջական աշտարակ, որը ունի 7.66 մ բարձրություն և 3.4 մ կողմերի երկարություն։ Ամրոցում եղել է նաև 3.9 մ տրամագծով օջախ։

Թվագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի կոնստրուկցիայից ելնելով՝ երկու աշտարակների առկայության պատճառով, հեղինակները ենթադրում են, որ ամրոցը կառուցվել է բերբերների տիրապետության ժամանակահատվածում։ Պահպանվել են նաև տարբեր ժամանակահատվածների (իսլամական, հռոմեական[6]) կառույցների մնացորդներ, որոնք ենթարկվել են փոփոխության 13-րդ դարի կաստիլիայի քրիստոնյաների կողմից։ 1243 թվականին Ֆերնանդո 3-րդը ամրոցը նվիրատվում է Կաստիլիայի Բաեսա քաղաքին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Eslava Galán, Juan: Los castillos de Jaén, Ediciones Osuna, Granada, 1999, ISBN 84-89717-41-9
  • Valdecantos Dema, Rodrigo. Castillos de Jaén: Descubre el pasado de una tierra fronteriza, ISBN 84-95244-00-0
  • Olivares Barragán, Francisco. 'Castillos de la Provincia de Jaén. C.S.I.C. Jaén, 1992, ISBN 84-87115-10-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  3. cita web|url = https://books.google.am/books?id=2GGdtZ-drngC&pg=PA125&lpg=PA125&dq=la+torre+de+mar%C3%ADa+mart%C3%ADn+salvatierra&source=bl&ots=pNKFY4
  4. Ministerio de Cultura, Patrimonio Histórico
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. Eslava Galén: op.ref., p.122

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]