Ուգո Էդուարդո Վիլյավերդե
Ուգո Էդուարդո Վիլյավերդե իսպ.՝ Hugo Villaverde | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Մականուն | Magoo[1] | ||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 27, 1954 | ||
| Ծննդավայր | Սանտա Ֆե, Արգենտինա | ||
| Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 17, 2024[2] (70 տարեկան) | ||
| Մահվան վայր | Սանտա Ֆե, Արգենտինա | ||
| Հասակ | 178 սանտիմետր | ||
| Դիրք | պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ուգո Էդուարդո Վիլյավերդե (իսպ.՝ Hugo Eduardo Villaverde, հունվարի 27, 1954, Սանտա Ֆե, Արգենտինա - նոյեմբերի 17, 2024[2], Սանտա Ֆե, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում, «Ինդեպենդիենտեի» կազմում դարձել է Արգենտինայի քառակի չեմպիոն, հանդես է եկել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուգո Էդուարդո Վիլյավերդեն իր կարիերան սկսել է Սանտա Ֆե քաղաքի «Կոլոն» ակումբում, որի կազմում հանդես է եկել երկու տարի։
1976 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է Ավելյանեդա քաղաքի «Ինդեպենդիենտե» ակումբ, որտեղ դարձել է հիմնական խաղացող և Արգենտինայի ազգային առաջնության լավագույն պաշտպաններից մեկ։ Նա Էնսո Տրոսերոյի հետ կազմել է առաջնության լավագույն պաշտպանական զույգերից մեկը։ Վիլյավերդեն «կարմիր սատանաների» կազմում խաղացել է 13 մրցաշրջան և նվաճել չորս լիգայի տիտղոս, 1984 թվականի և՛ Լիբերտադորեսի գավաթը և՛ Միջմայրցամաքային գավաթը։ Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում նրա ակումբը 1-0 հաշվով հաղթել է անգլիական «Լիվերպուլին»[3]։ Ընդհանուր առմամբ, նա «Ինդեպենդիենտեի» կազմում անցկացրել է 429 հանդիպում[4]։
1989 թվականին՝ 35 տարեկան հասակում, նա ավարտել է իր խաղային կարիերան[5]։
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է վեց հանդիպում, որոնցում ոչ մի գոլի հեղինակ չի դարձել[6]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուգո Էդուարդո Վիլյավերդեն մահացել է 2024 թվականի նոյեմբերի 17-ին՝ 70 տարեկան հասակում[7]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ինդեպենդիենտե»
- Արգենտինայի չեմպիոն (4)՝ 1977 թ․, 1978 թ․, 1983 թ․, 1988/89 թ․
- Լիբերտադորեսի հաղթող (1)՝ 1984 թ․
- Միջմայրցամաքային գավաթի հաղթող (1)՝ 1984 թ․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.orgullorojo.com/nota-se-fue-un-rojo-de-ley-239242
- ↑ 2,0 2,1 2,2 Falleció Hugo Villaverde, ídolo y emblema de la época dorada de Independiente (իսպ.) — 2024.
- ↑ Intercontinental Club Cup 1984
- ↑ «Hugo Villaverde Passes Away, A Legend of Independiente». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Hugo Villaverde Passes Away, A Legend of Independiente». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Hugo Villaverde Passes Away, A Legend of Independiente». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Hugo Villaverde Passes Away, A Legend of Independiente». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- HUGO EDUARDO VILLAVERDE
- Futbol Factory profile Wayback Machine (արխիվացված 18 Դեկտեմբեր 2005) (es)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուգո Էդուարդո Վիլյավերդե» հոդվածին։ |
|