Ուգանդայի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուգանդայի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ուգանդա[1]
ՏեղագրությունԿամպալա
Ղեկավարության նստավայրԿամպալա, Ուգանդա
Հասցեafter Mulago Referral Hospital, Plot 5 Old Kira Road, Kitante Cl, Kampala, Uganda
Հիմնադրվել է1908
ՀիմնադիրՈւգանդայի պրոտեկտորատ
Կայքugandatourism.org/Uganda%20Museum.php և ugandamuseums.or.ug(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ուգանդայի թանգարան (անգլ.՝ The Uganda Museum), բացվել է 1908 թվականին, Կամպալայում, Ուգանդայի պատմական բնակչության մշակույթը հավաքելու, ուսումնասիրելու, փաստաթղթավորելու և ցուցադրելու նպատակով[2]։

Թանգարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ցուցադրվում են ճարտարապետական, հնէաբանական և պատմաազգագրական բնույթի իրեր։

Թանգարանն այցելությունների համար բաց է ժամը 10-ից մինչև 18-ը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1908 թվականին, սիկհերի տաճարում, որը տեղակայված է Լուգարդա ամրոցում, Կամպալ ժայռի վրա։ 1941 թվականին թանգարանը տեղափոխել են Մակերերի գեղեցիկ արվեստների դպրոց։ 1954 թվականին ևս մեկ անգամ տեղափոխվել է Կիտանտ ժայռի վրա[2]։

2011 թվականին քննարկվում էր թանգարանը քանդելու հարցը, քանի որ ցանկանում էին դրա փոխարեն կառուցել 60 հարկանի առևտրի կենտրոն, որի երկու հարկը կարող էին հատկացնել թանգարանի համար։ Այդ ծրագրերը ժողովրդի մոտ խոր անհանգստություն են առաջացրել, որը առաջին հերթին կապված է այն բանի հետ, որ նման աշխատանքների ժամանակ կարող են անվերադարձ ոչնչացվել պատմական ժառանգության խոցելի մասը[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 2,2 «About Us» (անգլերեն). Uganda Museum. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  3. Anthony Wesaka (2011 թ․ մարտի 10). «Battle to demolish museum goes to court» (անգլերեն). Daily Monitor. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  4. Chapurukha M. Kusimba (2011 թ․ փետրվարի 22). «Open Letter to President Yoweri Museveni, Republic of Uganda» (անգլերեն). The Field Museum. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուգանդայի թանգարան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուգանդայի թանգարան» հոդվածին։