Ուբրե Բլանկա
Ուբրե Բլանկա | |
---|---|
![]() | |
Տեսակ | կով |
Սեռ | իգական |
Ծնվել է | 1972 |
Սատկել է | 1985 |
Երկիր | ![]() |
Ուբրե Բլանկա (իսպ.՝ Ubre Blanca (1972-1985)[1]), կուբայական կով, որը հայտնի է իր ռեկորդային կաթի արտադրությամբ։ Կովը, ինչպես նաև «Կորդոն դե լա Գաբանա» սուրճի պլանտացիաները, Վուազենի արոտային համակարգը և միկրոշթապային ոռոգման համակարգը, խորհրդանշում է Ֆիդել Կաստրոյի ջանքերը Կուբայի գյուղատնտեսության արդիականացման ուղղությամբ։ Կովի անունը իսպաներենից թարգմանվում է որպես «սպիտակ կուրծ»։
Ուբրե Բլանկան Կուբայի SuperCow ծրագրի միակ հաջողությունն է։ Այդ ծրագրի նպատակն է եղել ստեղծել կաթնատու կովերի ցեղատեսակ, որը կհարմարվեր արևադարձային կլիմային։ Կուբայում տարածված և կուբայական կլիմայական պայմաններին սովոր կովերի Զեբու ցեղատեսակը մսային ցեղատեսակ է։ Կղզում հոլանդական կաթնատու կովերի բուծման փորձերը ձախողվել են, քանի որ արևադարձային կլիման վնասակար է նրանց առողջության համար: Ուբրե Բլանկան եղել է հոլանդական տավարի և Զեբույի խառնուրդ[2]: Կովը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ռեկորդ է սահմանել՝ տալով օրական 110 լիտր կաթ (մոտ 3 անգամ ավելի շատ, քան տալիս է սովորական կովը), որը տևել է երկար տարիներ:
Ուբրե Բլանկան՝ որպես դարաշրջանի խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթնամթերքի նկատմամբ Ֆիդել Կաստրոյի մեծ սերը, որը վերածվել է մոլուցքի[3][4] որոշել է մեծ ուշադրություն դարձնել այս կովի նկատմամբ։ Կաստրոն ջանքեր է գործադրել ակտիվացնելու կաթնամթերքի արտադրությունը և մեծ եկամուտներ էր ակնկալում նրանցից: Այսպիսով, օրինակ, 1966 թվականին Հավանայում բացվել է Coppelia պաղպաղակի պալատը[5]։
Ֆիդել Կաստրոն օգտագործել է Ուբրե Բլանկայի ռեկորդային կաթնատվությունը քարոզչական նպատակներով՝ որպես կոմունիստական գաղափարախոսության տեսանելի հաջողություն։ Կովի մասին ամեն օր գրվում էր Granma-ում՝ Կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթում, և հայտնվում էր հեռուստատեսությամբ[6]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամուլը կովի սատկելուն արձագանքել է մահախոսականներով, Կաստրոն պատվիրել է բանաստեղծություն գրել այդ մասին, թողարկվել է փոստային նամականիշ[7]։ Լա Վիկտորիա (Իսլա դե լա Խուվենտուդ ) գյուղում, որտեղ ապրել է Ուբրե Բլանկան, կանգնեցվել է սպիտակ մարմարից պատրաստված կովի հուշարձան[8]։ Կովի մարմինը զմռսվել է և ցուցադրվել Տավարի առողջության կենտրոնում:
2000-ականներին Կուբայի կառավարությունը, ձգտելով ավելացնել կաթի արտադրությունը, որը կտրուկ նվազել է 1989 թվականին խորհրդային սուբսիդիաների ավարտից հետո, Ուբրե Բլանկային կլոնավորելու անհաջող փորձեր է կատարել[9][10][11]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Productive Cuban Milk Cow Dead at 13». L.A. TIMES. 1985-03-01. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2023-06-29-ին.
- ↑ «Castro commands: clone our supercow». 2002-06-16. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2023-06-29-ին.
- ↑ «Fidel Castro Had a Bizarre Obsession With Milk». War Is Boring (ամերիկյան անգլերեն). 2015-03-21. Արխիվացված օրիգինալից 2023-02-06-ին. Վերցված է 2023-02-06-ին.
- ↑ «The History of Cuba's Ongoing Obsession with Ice Cream». www.vice.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-02-06-ին. Վերցված է 2023-02-06-ին.
- ↑ «Liquid La Habana: Ice Cream, Rum, Waves, Sweat and Spouts (1901-1961) curated with Beatriz Colomina, Ivan L. Munuera and Bart-Jan Polman. Princeton University School of Architecture, Media + Modernity Program, Mellon Initiative, and Program in Latin American Studies, Princeton, 9 April-11 May, 2018» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2023-06-29-ին.
- ↑ «The Castropedia: Fidel's Cuba in facts and figures». Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2023-06-29-ին.
- ↑ «Fidel Castro's Supercow». The Webinar Vet. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2023-06-29-ին.
- ↑ «The Udderly Amazing Cuban Cow That Set Guinness World Records». https://startupcuba.tv/. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2023-06-29-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Castro commands: clone our supercow». 2002-06-16. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2023-06-29-ին.
- ↑ «The Castropedia: Fidel's Cuba in facts and figures». Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2023-06-29-ին.
- ↑ «Desperately short of milk, Cuba tries to resurrect a hero of the revolution». The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2023-06-29-ին.