Ուբոլ Ռատանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուբոլ Ռատանա
Princess Ubolratana (Cropped).jpg
 
Կրթություն՝ UCLA School of Public Health?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, երգչուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Դավանանք բուդդայականություն
Ծննդյան օր ապրիլի 5, 1951(1951-04-05) (70 տարեկան)
Ծննդավայր Լոզան, Շվեյցարիա
Դինաստիա Չակրի
Քաղաքացիություն Flag of Thailand.svg Թաիլանդ
Հայր Ադուլյադեդ Պումիպոն
Մայր Սիրիկիտ
Զավակներ Ploypailin Jensen?, Poom Jensen? և Sirikitiya Jensen?
 
Ինքնագիր ลายเซ็นอุบลรัตน์.png

Ուբոլ Ռատանա (թաի.՝ อุบลรัตน, ապրիլի 5, 1951(1951-04-05), Լոզան, Շվեյցարիա), Թաիլանդի արքայադուստրը, թագավոր Ադուլյադեդ Պումիպոն և թագուհի Սիրիկիտի ավագ երեխան է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուբոլ Ռատանան ծնվել է 1951 թվականի ապրիլի 5-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում։ Մանկությունն անցկացրել է Բանգկոկի Դուսիտ պալատում։ Վաղ մանկությունից մասնակցել է թագավորական արարողություններին։ Մասնակցել է 1967 թվականի Հարավարևելյան Ասիայի թերակղզու խաղերին, առագաստանավային սպորտում մրցել է իր հոր՝ թագավոր Ադուլյադեդ Պումիպոնի հետ։ Երկուսն էլ ոսկե մեդալներ են նվաճել։

Սովորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ մաթեմատիկա և կենսաքիմիա մասնագիտությամբ, ինչպես նաև Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, որտեղ, առողջապահության ոլորտում ստացել է մագիստրոսի աստիճան։

1972 թվականին հրաժարվել է իր օգոստոսյան տիտղոսից և ամուսնու՝ Փիթեր Լեդ Ջենսենի հետ բնակություն հաստատել ԱՄՆ-ում, սակայն 1998 թվականին ամուսնալուծվելուց հետո, 2001 թվականին վերադարձել է Թաիլանդ։

Ամուսնալուծությունից հետո բազմաթիվ այցելություններ է կատարել Թաիլանդ, իսկ 2001 թվականին որոշել է ընդմիշտ վերադառնալ հայրենիք։ Վերադառնալուց գրեթե անմիջապես հետո սկսել է մասնակցել թագավորական արարողություններին։ Ուբոլ Ռատանան Թաիլանդի ժողովրդի բարեկեցության բարելավմանն ուղղված բազմաթիվ բարեգործական ֆոնդերի հիմնադիրն է[1]։ 

Զանգվածային լրատվության միջոցներում առավել հաջող և լայն տարածում գտած նախագիծը նրա «Դարձիր թիվ մեկ» նախագիծն էր։ Նախագիծը կազմվել էր 2007 թվականին, և նպատակ ուներ պայքարել թմրանյութերի օգտագործման դեմ և կրթել թաիլանդցի երիտասարդներին։

Ուբոլ Ռատանան գտնելով, որ փոփ մշակույթը երիտասարդների վրա ազդելու և իր բարեգործական հիմնադրամների համար միջոցներ հավաքելու ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցն է, որոշել է մասնակցել բազմաթիվ թաիլանդական ֆիլմերի և սերիալների նկարահանումներին։ Այդ աշխատանքներից ամենանշանավորները 2008 թվականի «Որտեղ պատահում է հրաշքը» ֆիլմը և 2017 թվականի «Dow Long Fah, Pupa See Ngern» մինի-սերիալն են[2]։

2019 թվականին Թայ Ռաքսա Չարթ կուսակցությունը, որն ընդդիմության առաջնորդ Թաքսին Չիննավատի դաշնակիցն էր, երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է արքայադստեր թեկնածությունը։ Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը (Ռամա X) մի քանի ժամ անց փորձել է արգելափակել իր ավագ քրոջ՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու անսպասելի որոշումը։ Դրանից կարճ ժամանակ անց կուսակցությունը ստիպված էր հետ կանչել իր թեկնածության աջակցությունը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականի հուլիսի 25-ին Ուբոլ Ռատանան հրաժարվել է իր տիտղոսից՝ ամերիկացի Փիթեր Լեդ Ջենսենի հետ ամուսնանալու համար։ Նա ամուսնու հետ ԱՄՆ-ում ապրել է 26 տարի։ Ջենսենը, որպես օտարերկրացի, չէր կարող տիտղոս ստանալ։ 1998 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Ուբոլ Ռատանան և նրա երեխաները մինչև 2001 թվականն ապրել են Սան Դիեգոյում, որից հետո վերադարձել են Թաիլանդ։

Ուբոլ Ռատանան և Փիթեր Լեդ Ջենսենն ունեն երեք երեխա․ երկու աղջիկ և մեկ տղա։ Երեխաները ծնվել են ԱՄՆ-ում։

  • Հուն Պլոյպաիլին Ջենսեն (ծնվել է 1981 թվականի փետրվարի 12-ին)։
  • Հուն Բհումի Ջենսեն (16 օգոստոս, 1983 թվական - 26 դեկտեմբեր, 2004 թվական), տառապել է աուտիզմով, մահացել է 2004 թվականին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի ժամանակ[3]։ Ավելի ուշ արքայադուստրը հիմնադրել է նրա հիշատակի բարեգործական ֆոնդը, որի նպատակն է օգնել աուտիզմով տառապող երեխաներին։
  • Հուն Սիրիկիտիա Ջենսեն (ծնվել է 1985 թվականի մարտի 18-ին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «'Princess Ubolratana Biography'»։ Վերցված է 2017-07-04 
  2. «Thai Royal Family, Chapter 3»։ Վերցված է 2017-07-04 
  3. «Prince dies in tsunami, was grad of Torrey Pines»։ The San Diego Union-Tribune։ 30 Dec 2004։ Վերցված է 2010-09-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]