Ուարգլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ուարգլա
ԵրկիրԱլժիր Ալժիր
ԲԾՄ170 մետր
Բնակչություն133 024 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ30000
Ուարգլա (Ալժիր)##
Ուարգլա (Ալժիր)

Ուարգլա[2] (արաբ․՝ ورقلة‎‎, Варкла[3], քաղաք Ալժիրի կենտրոնական մասում՝ Ուարգլայի վիլայեթում[4]։ Բնակչության մի մասը խոսում է ուարգլա լեզվով։ Ուարգլան ունի 1400 բնակիչ[5]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Սահարայի հյուսիսային մասում՝ Սաբխա չորացած լճակի ափին, որը ծածկված է աղի շերտով[6] Կլիման չորային է։ Գարդայ քաղաքից հեռավորությունը 180 կմ է, մինչև Տուգուրտ՝ 165 կմ[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է X դարի սկզբին մուսուլման իբադիտների կողմից 1012 թվականին Ուարգլան գրավվել է սունիների կողմից, բնակչությունը ստիպված է լինում փախչել Մզաբ, իսկ քաղաքը բնակեցվում է բերբերներով և աֆրիկացի սև նեգրերով[5][6]։  XVI դարում Ուարգլան, ինչպես նաև նրա ժամանակակից Ալժիրի նշանակալի մասը անցնում է անցնում է Օսմանյան կայսրության իշխանության տակ։ 1830-ական թվականներին թուրքերը կորցնում են իրենց տիրապետությունը այդ տարածքների վրա, արդեն 1872 թվականին քաղաքը գրավվում է ֆրանսիացիների կողմից[5]։ Ժամանակակից քաղաքը փաստորեն կառուցվել է 1928 թվականին[6]։ 1962 թվականից Ուարգլան անկախ Ալժիրի կազմում է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուարգլայի բարեկեցության հիմքը նավթը և բնական գազն է։ Տեղաբնակները զբաղվում են անասնապահությամբ և բրդե գորգերի արտադրությամբ[5]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կա օդակայան, 2018 թվականին Ուարգլայում թողարկվել է տրամվայ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ouargla (Province Capital, Ouargla, Algeria) - Population Statistics, Charts, Map and Location
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 380.
  3. Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 29.
  4. Уаргла // Большая советская энциклопедия / Гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М.: «Сов. энциклопедия», 1969—1978. — Т. 26.Կաղապար:Проверено
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Ouargla» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Ouargla» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  7. UrbanRail.Net > Africa > Algeria > Ouargla Tram