Jump to content

Ուաջետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորի բազեյի աչք

Ուաջետ (Ուջատ, ինչպես նաև ակն Ռա կամ էլ Հորի աչքհին եգիպտական խորհրդանիշ, Հոր աստծու ձախ բազեի աչքը, որը դուրս է եկել Սեթի հետ պայքարի ժամանակ։ Հորի աջ աչքը խորհրդանշում է Արեգակը, իսկ ձախ աչքը՝ Լուսինը, նրա վնասվածքը բացատրվում է լուսնի փուլերով։ Այս աչքը բժշկվել է Թոթ աստծո կողմից, դարձել է զորեղ հմայիլ, որը կրել են բազմաթիվ եգիպտացիներ և փարավոններ, և հասարակ մարդիկ։ Նա անձնավորել է աստվածային աշխարհակարգի տարբեր ասպեկտները, թագավորական իշխանությունից մինչև պտղաբերություն։

Նախնական առասպել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվախ հին եգիպտական տեքստերը պահպանել և մեզ են հասցրել տարբեր վարկածներ Հորի աչքի մասին։ Նրանցից մեկի համաձայն Սեթը Հորի աչքը հանել է իր մատով, իսկ մյուսի համաձայն՝ հարձակվել է նրա վրա, երրորդի համաձայն՝ կուլ է տվել այն։ Տեքստերից մեկում պատմվում է, որ Խատխորը վերականգնել է աչքը, այն ջրելով վիթի կաթով։ Մյուսում հաղորդվում է, որ Անուբիսը աչքը թաղել է լեռան լանջին, որտեղ նա շիվ է տվել և ստեղծել խաղողի այգիներ։

Հորը վերածնված աչքը օգտագործել է իր հայր Օսիրիսի վերակենդանացման համար։ Նրանից հետո, երբ Օսիրիսը կուլ է տվել Հորի աչքը, նրա մասնատված մարմինը միավել է այնպես՝ ինչպես դա եղավ աչքի հեետ։ Վերակենդանացման ի պատասխան, ուաջետի Եգիպտական մումիայի պատկերի վրա փոսեր են արվել, որոնց միջոցով ներսից հանել են փորոտիքը։ Եգիպտոսի տաճարներում անց էին կացվում ամենամսյա ծիսակատարություններ ուաջետի «վերականգնում» առիտով, կապված լուսնի փուլերի հետ։

Ածանցյալ առասպելներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուաջետի տեսքով հմայիլ (վզնոց)

Ավելի ուշ, ուաջետը դիտվեց որպես հատուկ կանանց աստվածություն, որը երբեմն շփոտել են Ուաջիտ Ուաջիտ, Մաատ, Բաստ և Խատխոր աստվածուհուիների հետ։

Հաճախ «Հորի աչքը» անձնավորվել է ճշմարտության աստավածուհի Մաատի հետ, կապված Ռաի պաշտամունքի հետ և կրել է «Ռաի դուստր» կամ «Ռաի աչք» անունը։

Երբեմն Ուաջետը ներկայացվել է ինչպես առավոտյան արեգակի աստված, միավորվելով Աթումի և Կեպրիի հետ՝ ցերեկվա և երեկոյան արեգակի աստծու, ինչպես աշխարհի տիրուհի իր մակույկով անցնում էր եկնային օվկիանոսով։ Նրան ուղեկցում էր իմաստության աստված Թոթը և ճշմարտության աստվածուհի Մաատը։

Եգիպտական մատենագրության մեջ irt նշանակում է «աչք», որպես բայ «wḏȝ»` նշանակում է «պաշտպանված»[1]։ Այսպիսով, այս նշանի ընդհանուր իմաստն է՝ «պաշտպանող աչք»։ Ակնհայտ է, որ այս խորհրդանիշի ուրվագծում արտացոլվում է ինչպես մարդու աչքի հատկությունները, այնպես էլ բազեյի։

Այսպիսով, ուաջետի մեկ տարրի մեջ, մասնաորապես`

D16

գիտնականները տեսնում են բազեյի խորհրդանշական կերպար` մարմնավորող աստված Հորին։

Թվաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվաբանության մեջ եգիպտացիները ուաջետի բաղադրյալ մասերը կոտորակներ գրելու համար 1/2 - ից 1/64[2], ինչպես նաև օգտագործվել է տարողությունն ու ծավալները չափելու համար[3]։

Ուաջետի մեջ մտնող վեց թվերի գումարը բերված են ընդհանուր հայտարարի՝ 32/64 + 16/64 + 8/64 + 4/64 + ²/64 + 1/64 = 63/64

Ուաջետ (ձախից աջ)
Հիերոգլիֆ Նշանակությունը Մոտավոր ծավալը
D14
աչքի մի մասը (աջից) 1/2 (կամ 32/64)
D12
բիբ 1/4 (կամ 16/64)
D13
հոնք 1/8 (կամ 8/64)
D11
աչքի մի ամսը (ձախից) 1/16 (կամ 4/64)
D15
արցունքի կաթիլ(?) 1/32 (կամ ²/64)
D16
բազեյի նշան (?) 1/64
D10
Ուաջետը գումարի տեքսով 63/64

Հացահատիկի և սորուն նյութերի համար չափում էին այսպես կոչված խեկատով, որը հավասար է եղել մոտավոր 4,785 լիտրի։

Օրինակ՝

M34M33S38N29
t
U9D11D12D15

Գարու խեկատը՝ 1/16 + 1/4 + 1/32 (այսինքն գարու ամանի 11/32).

Մաթեմատիկան Հին Եգիպտոսում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Coffin Texts IV, 246/247a-250/251b, B9Cb
  2. James P. Allen, Middle Egyptian, Cambridge University Press (2004), p. 102
  3. L’unité de base pour mesurer le grain ou les produits de consistance analogue est une mesure de capacité nommée ẖȝr (khar), sac, valant quatre quadruples-heqat

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]