Jump to content

Ուայլդեր Քրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուայլդեր Քրիս
անգլ.՝ Chris Wilder
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 23, 1967(1967-09-23)[1] (56 տարեկան)
Ծննդավայր Սթոքսբրիջ, Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Քրիստոֆեր (Քրիս) Ջոն Ուայլդեր (անգլ.՝ Christopher (Chris) John Wilder, սեպտեմբերի 23, 1967(1967-09-23)[1], Սթոքսբրիջ, Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։

Որպես խաղացող եղել է անգլիական «Շեֆիլդ Յունայթեդ», «Ռոտերեմ Յունայթեդ», «Նոթս Քաունթի», «Բրեդֆորդ Սիթի», «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» և «Հալիֆաքս Թաուն» ակումբների աջ պաշտպան։ Նաև վարձավճարով հանդես է եկել անգլիական հինգ այլ ակումբներում։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո սկսել է մարզչական կարիերան։ Եղել է «Օլֆրետոն Թաուն», «Հալիֆաքս Թաուն», «Օքսֆորդ Յունայթեդ» և «Նորթհեմպտոն Թաուն» ակումբների գլխավոր մարզիչը մինչև 2016 թվականի մայիսին «Շեֆիլդ Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոքսբրիջի բնակիչ, Ուեսթ Ռայդինգ օֆ Յորքշիր Քրիսը կարիերան սկսել է «Սաութհեմփթոն» ակումբի ֆուտբոլային ակադեմիայում։ 1986 թվականին ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է թիմից՝ «սրբերի» հիմնական կազմում ոչ մի խաղ չխաղալով[2]։ Նույն թվականի օգոստոսին դարձել է «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբի խաղացող և հանդես է եկել նրա կազմում մինչև 1992 թվականը։ Հետագայում խաղացել է «Ռոտերեմ Յունայթեդում», «Նոթս Քաունթիում», «Բրեդֆորդ Սիթիում», «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնում» և «Հալիֆաքս Թաունում», ինչպես նաև մի շարք այլ թիմերում վարձավճարով։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուայլդերը մարզչական կարիերան սկսել է «Օլֆրետոն Թաուն» ակումբում 2001 թվականի հոկտեմբերին։ 27 շաբաթ մարզել է թիմը՝ այդ ընթացքում նվաճելով Հյուսիսային կոմսությունների լիգայի երեք գավաթ՝ Պրեմիեր դիվիզիոն (Արևելյան գոտի), լիգայի գավաթ, նախագահական գավաթ, ինչպես նաև Դերբիշիրի Մեծ գավաթ։

2002 թվականի հուլիսի 2-ին նշանակվել է «Հալիֆաքս Թաուն» ակումբի գլխավոր մարզիչ, որի կազմում նախկինում հանդես է եկել որպես խաղացող[3]։ Հաջորդ վեց տարիները անցկացրել է ակումբում, նրա գլխավորությամբ թիմը անցկացրել է ավելի քան 300 հանդիպում, ակումբը լուծարվեց պարտքերի պատճառով։ Դրանից հետո Ուայլդերը աշխատանքի է անցել «բերի» ակումբի մարզչական շտաբում՝ դառնալով գլխավոր մարզիչ Ալան Նիլի օգնականը[4]։

2008 թվականի դեկտեմբերի 21-ին Ուայլդերն ընդունեց «Օքսֆորդ Յունայթեդ» ակումբի առաջարկը և դարձավ թիմի գլխավոր մարզիչ[5]։ 2009/10 մրցաշրջանում «Օքսֆորդ Յունայթեդը» նրա գլխավորությամբ կոնֆերանսի Պրեմիեր-դիվիզիոնում զբաղեցրեց երրորդ տեղը, որը երաշխավորում էր փլեյ-օֆֆի մասնակցությունը Լիգա 2-ի դուրս գալու համար։ Փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչի երկու խաղում «Օքսֆորդը» հաղթել է «Ռաշդեն ընդ Դայմոնդսին», իսկ եզրափակչում հաղթել է «Յորք Սիթիին» և կոնֆերանսից դուրս եկել ֆուտբոլի լիգա[6]։

2010/11 մրցաշրջանում «Օքսֆորդ Սիթին» ավարտեց Լիգա 2-ի մրցաշարային աղյուսակի միջնամասում՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը, ինչը թիմի լավագույն արդյունքն էր վերջին յոթ տարվա ընթացքում[7]։ Հաջորդ մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը[8]։ 2012/13 մրցաշրջանում «Օքսֆորդը» կրկին զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։ 2013 թվականի ապրիլի 25-ին Ուայլդերը նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ[9]։

2014 թվականի հունվարի 26-ին Ուայլդերը հրաժարական է տվել «Օքսֆորդ Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ «Նորթհեմպտոն Թաուն» տեղափոխվելու նպատակով[10]։ Արդեն հաջորդ օրը՝ Հունվարի 27-ին, Ուայլդերը նշանակվեց «Նորթհեմպտոն Թաուն» ակումբի գլխավոր մարզիչ՝ կնքելով երեքուկես տարվա պայմանագիր[11]։ 2014/15 մրցաշրջանի արդյունքներով «Նորթհեմպտոն» զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, թեև Ուայլդերի գալու պահին թիմը գտնվում էր կոնֆերանսի մեկնման գոտում։ 2015/16 մրցաշրջանում «Նորթհեմպտոն Թաուն» դարձավ Լիգա 2-ի չեմպիոն՝ վաստակելով 99 միավոր և դուրս եկավ Լիգա 1[12]։

2016 թվականի մայիսի 12-ին Քրիս Ուայլդերը նշանակվեց Լիգա 1-ի «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով հեռացված Նայջել Էդկինսին։ Քրիսը 3 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[13]։ Ուայլդերը թիմի ավագ է նշանակել Բիլլի Շարփին։ 2016/17 մրցաշրջանը «շեղբերների» համար այնքան էլ հաջող չի սկսվել. թիմը միայն 1 միավոր է վերցրել լիգայի մեկնարկային չորս խաղերում[14]։ Սակայն հետո թիմը լավ մարզավիճակ ձեռք բերեց և դարձավ Լիգա 1-ի չեմպիոն՝ մրցաշրջանի արդյունքում վաստակելով 100 միավոր (ակումբային ռեկորդ)[15] և դուրս եկավ Չեմպիոնշիպ։ 2017/18 մրցաշրջանում «Շեֆիլդ Յունայթեդը» Չեմպիոնշիպում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։ Հաջորդ մրցաշրջանում Ուայլդերն օգնեց իր թիմին նվաճել Չեմպիոնշիփի երկրորդ հորիզոնականը, ինչը երաշխավորում էր Պրեմիեր լիգայի ուղեգիր։ 2018/19 մրցաշրջանի արդյունքներով Ուայլդերը Անգլիայի տարվա մարզիչ է ճանաչվել լիգայի Մարզիչների ասոցիացիայի (LMA) վարկածով՝ քվեարկության արդյունքներում առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային[16]։

2019 թվականի հուլիսին նոր 3 տարվա պայմանագիր է կնքել «Շեֆիլդ Յունայթեդի» հետ[17]։ 2021 թվականի մարտի 13-ին Ուայլդերը կողմերի փոխադարձ համաձայնությամբ հեռացավ ակումբից[18]։

Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի մայիսի 19-ի դրությամբ

Թիմ Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Ցուցանիշներ
Խ Հ Ո Պ %
Հալիֆաքս Թաուն 2002 թվականի հուլիսի 2 2008 թվականի հունսիս 30 312 120 77 115 38,5
Օքսֆորդ Յունայթեդ 2008 թվականի դեկտեմբերի 21 2014 թվականի հունվարի 26 269 121 70 78 45,0
Նորթհեմփթոն Թաուն 2014 թվականի հունվարի 27 2016 թվականի մայիսի 12 126 61 28 37 48,4
Շեֆիլդ Յունայթեդ 2016 թվականի մայիսի 12 2021 թվականի մարտի 13 227 106 47 74 46,7
Միդլսբրո 2021 թվականի նոյեմբերի 7 2022 թվականի հոկտեմբերի 3 45 18 11 16 40,0
Ուոթֆորդ 2023 թվականի մարտի 7 2023 թվականի մայիսի 9 11 3 3 5 27,3
Շեֆիլդ Յունայթեդ 2023 թվականի դեկտեմբերի 5 Ն․Ժ 26 3 5 18 11,5
Արդյունք 1016 432 241 343 42,5

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային մարզչական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլֆրետոն Թաուն
  • Հյուսիսային կոմսությունների Արևելյան ֆուտբոլային լիգայի Պրեմիեր լիգայի հաղթող։ 2001/02
  • Հյուսիսային կոմսությունների Արևելյան ֆուտբոլային լիգայի գավաթակիր։ 2001/02
  • Հյուսիսային կոմսությունների Արևելյան ֆուտբոլային լիգայի նախագահական գավաթակիր։ 2001/02
  • Դերբիշիրի մեծ գավաթակիր։ 2001/02
Օքսֆորդ Յունայթեդ
  • Կոնֆերանսի Պրեմիեր լիգայի փլեյ-օֆֆ փուլի հաղթող։ 2010
Նորթհեմփթոն Թաուն
  • Լիգա 2-ի Հաղթող։ 2015/16
Շեֆիլդ Յունայթեդ
  • Լիգա 1-ի Հաղթող։ 2016/17
  • Երկրորդ տեղ Չեմպիոնշիպում (մուտք Պրեմիեր լիգա)։ 2018/19

Անձնական մարզչական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թվականի հունվար, 2015 թվականի նոյեմբեր, 2016 թվականի հունվար, 2016 թվականի փետրվար
  • LMA-ի վարկածով Լիգա 2-ի տարվա մարզիչ։ 2015/16
  • Ամսվա մարզիչ Լիգա 1։ 2017 թվականի ապրիլ
  • LMA-ի վարկածով Լիգա 1-ի տարվա մարզիչ։ 2016/17
  • Անգլիայի ֆուտբոլային լիգայի Չեմպիոնշիպի ամսվա մարզիչ։ 2019 թվականի Փետրվար, 2019 թվականի ապրիլ
  • LMA-ի վարկածով Չեմպիոնշիպի տարվա մարզիչ։ 2018/19
  • Անգլիայի տարվա մարզիչը՝ ըստ LMA-ի։ 2018/19

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Duncan Holley & Gary Chalk In That Number – A post-war chronicle of Southampton FC. — Hagiology Publishing, 2003. — P. 615. — ISBN 978-0-9534474-3-5
  3. «Wilder quits for» (անգլերեն). Derbyshire Times. 2002 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  4. «Wilder leaves Halifax for Shakers» (անգլերեն). BBC Sport. 2008 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  5. «Wilder is new Oxford United boss» (անգլերեն). BBC Sport. 2008 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  6. «Oxford United 3-1 York City» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  7. «Shrewsbury 3-0 Oxford Utd» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ մայիսի 8.
  8. «Port Vale 3-0 Oxford Utd» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  9. «Chris Wilder signs new Oxford United deal» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  10. «Oxford United accept manager Chris Wilder's resignation» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  11. «Chris Wilder appointed new manager» (անգլերեն). NTFC.co.uk. 2014 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  12. «Club History/» (անգլերեն). NTFC.co.uk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  13. «Chris Wilder: Sheffield United appoint Northampton boss to replace Nigel Adkins» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  14. «Millwall 2-1 Sheffield United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  15. Andrew Kirkham Up the Champions(անգլ.) // The Official Matchday Programme of Sheffield United F.C. Souvenir Special : journal. — 2017. — Т. v Chesterfield.
  16. «Sheffield United's Chris Wilder beats Pep Guardiola to LMA manager of the year» (անգլերեն). The Guardian. 2019 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  17. «Sheffield United: Chris Wilder signs new three-year deal as manager» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  18. Sheffield United FC. «Club Statement». Sheffield United FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]