Jump to content

Որ չկորչեն անհետ․․․

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որ չկորչեն անհետ․․․ Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական2016 և 2017
ՊրոդյուսերՋորջ Բիլարդ
Սցենարի հեղինակՋորջ Բիլարդ
Կարդում ենՎիկտոր Գարբեր
Բյուջե500 000 $

Որ չկորչեն անհետ․․․ Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը (անգլ.՝ They Shall Not Perish: The Story of Near East Relief), վավերագրական ֆիլմ, որը նվիրված է 1915-1923 թվականներին գործած Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի (անգլ.՝ Near East Relief) մարդասիրական ծրագրերի պատմությանը, որում ներկայացվում է Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը և այն մասշտաբային օժանդակությունը, որը տրամադրել են ԱՄՆ-ի հասարակական կառույցները, կամավորները և բարեգործները[1][2]։ Ֆիլմը նկարահանել է կազմակերպության պատվավոր նախագահ Շանթ Մարտիրոսյանը՝ «Acorne Productions» ընկերության միջոցով[2]։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Ջորջ Բիլարդն է։ Վիկտոր Գարբերը հանդես է գալիս որպես պատմող[3]։ Ֆիլմի անվանման համար օգտագործվել է Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի դրամահավաքի պաստառի վրա գրված կարգախոսը[4]։

Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2017 թվականի հոկտեմբերի 13-ին Մասաչուսեթս նահանգի Լեքսինգտոն քաղաքում (Բոստոնի մետրոպոլիտենային տարածք) գտնվող Շոտլանդական ծեսի մասոնական թանգարանում (նախկինում՝ Ազգային ժառանգության թանգարան)[5]: 2018 թվականի հունվարի 1-ին ֆիլմը հեռարձակվել է «Նեթֆլիքս» հեռուստաալիքով[1][2]։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգներում ստեղծվեց մեծածավալ բարեգործական նախաձեռնություն՝ Հայոց ցեղասպանության զոհերին հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով[1]։ Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեն դարձավ ժամանակի ամենամեծ միջազգային մարդասիրական կառույցներից մեկը՝ ստանալով պետական ու հասարակական լայն աջակցություն[1]։ Կազմակերպության առանցքային նպատակներից մեկն էր փրկել այն հազարավոր որբերին, որոնց ընտանիքները սպանվել էին Օսմանյան կայսրությունում իրականացված կոտորածների ընթացքում[1]։ Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի բարեգործական ծրագրերի շնորհիվ ապահովվել են սնունդ, ապաստարան, բժշկական օգնություն, ինչպես նաև կրթական հաստատություններ, որոնք նպաստել են ցեղասպանությունից վերապրած սերնդի գոյատևմանը[1]։

Վավերագրական ֆիլմում ներկայացվում է մարդասիրական գործունեության պատմությունը՝ օգտագործելով արխիվային լուսանկարներ, վավերագրական տեսագրություններ, նամակներ և ժամանակակից հետազոտողների մեկնաբանություններ՝ ընդգծելով Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի դերը՝ որպես 20-րդ դարի առաջին խոշոր միջազգային մարդասիրական նախաձեռնություններից մեկը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Netflix 2 –ով ցուցադրելու են ֆիլմ Հայոց ցեղասպանությունը վերապրածներին տրամադրված օգնության մասին». news.am. 2018 թ․ հունվարի 3. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 2,2 «'They Shall Not Perish' Armenian Genocide Documentary Now Streaming on Netflix». Armenian Weekly. 2018 հունվարի 2. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. «Armenian Genocide Documentary 'They Shall Not Perish' Now Streaming on Netflix». Ասպարեզ. 2018 հունվարի 2. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. Janbazian, Rupen (2017 թ․ հոկտեմբերի 4). «'They Shall Not Perish': Telling the Story of Near East Relief through Film». Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 5-ին. - Alternate link at Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտե (ANCA)
  5. «'They Shall Not Perish: The Story of Near East Relief' to Make Boston-Area Public Premiere Next Month». Armenian Weekly. 2017 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 5-ին.