Որտեղ մենք ծառայում ենք
Որտեղ մենք ծառայում ենք անգլ.՝ In Which We Serve | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1], ֆլեշբեք ֆիլմ և ռազմական ֆիլմ[2] |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 1942 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Noël Coward?[1][3] և Դևիդ Լին[1][3][4] |
Պրոդյուսեր | Noël Coward? |
Սցենարի հեղինակ | Noël Coward? |
Դերակատարներ | Ջոն Միլս, Bernard Miles?[3], Celia Johnson?[3], Noël Coward?[4], Մայքլ Ուայլդինգ, Ջեյմս Դոնալդ, Daniel Massey?[3], Juliet Mills?, Ռիչարդ Աթենբորո, Լեսլի Հովարդ, Joyce Carey?, Քեյ Ուոլշ, Մայքլ Անդերսոն, Philip Friend?, Frederick Piper?[5], Kathleen Harrison?[5], Penelope Dudley-Ward?[5] և Leslie Dwyer?[5] |
Օպերատոր | Ռոնալդ Նիմ |
Երաժշտություն | Noël Coward? և Clifton Parker? |
Մոնտաժ | Դևիդ Լին և Thelma Connell? |
Պատմվածքի վայր | Կրետե |
Կինոընկերություն | Two Cities Films? |
Տևողություն | 114 րոպե |
«Որտեղ մենք ծառայում ենք» կամ «Այնտեղ, որտեղ ծառայում ենք» (անգլ.՝ (In Which We Serve), բրիտանական հայրենասիրական կինոնկար, որը նկարահանվել է 1942 թվականին՝ դառնալով դեբյուտային ռեժիսորներ Նոել Քաուարդի և Դևիդ Լինի համար: Քաուարդը հանդես էր եկել նաև որպես պրոդյուսեր, սցենարիստ, դերասան և կոմպոզիտոր, իսկ Լինը պատասխանատու էր մարտական տեսարաններ նկարահանման համար: Սյուժեն ոգեշնչված է «Քելլի» (HMS Kelly) էսկադրոնային ականակրի ճակատագրից, որը ղեկավարում էր լորդ Մաունթբեթենը[6]: Կինոնկարն ստացել է ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակը` որպես լավագույն կինոնկար, ինչպես նաև Ակադեմիայի մրցանաk («Օսկար») երկու անվանակարգերում` «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն օրիգինալ սցենար»: Բացի այդ, Քաուարդն ստացել է Ակադեմիայի հատուկ մրցանակ՝ կինոնկարի ստեղծման գործում ունեցած նշանակալի ներդրման համար:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1941-ի մայիսին՝ Կրետեի ռազմագործողության ժամանակ, բրիտանական կործանիչ «Տորրինը» (HMS Torrin) նախ գիշերը խոցում է անպաշտպան գերմանա-իտալական ջոկատին, այնուհետև օրվա ընթացքում գերմանական ինքնաթիռների հետ մտնում է անհավասար կռվի մեջ, ստանում է մի քանի ճեղքվածք և կործանվում է: Անձնակազմի փրկված անդամները հավաքվում են փչովի նավակում: Նրանց աչքի առջևում անցնում են անցյալի պահերը՝ նավի մեկնարկը ջրում, պատերազմից առաջ խաղաղ կյանքի դրվագներ, առաջին մարտեր ու առաջին կորուստներ, մասնակցությունը Դյունկերկից բրիտանական զորքերի տարհանմանը, հազվադեպ հանդիպումներ հարազատների և ընկերների հետ...
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նոել Կաուարդ՝ կապիտան Քինրոս
- Բերնարդ Մայլս՝ ավագ սպա Ուոլթեր Հարդի
- Ջոն Միլս՝ երիտասարդ նավաստի, կարճահասակ Բլեյք
- Սելիա Ջոնսոն՝ Ալիքս Կինրոս, կին կապիտան
- Մայքլ Ուիլդինգ՝ Ֆլեգս
- Լեսլի Դվայեր՝ Պարկինսոն
- Ջեյմս Դոնալդ՝ դոկ
- Ռիչարդ Աթենբորո՝ երիտասարդ Սթոքեր
- Ջոյս Քերի՝ Քեթ Հարդի՝ սպայի կինը
- Քեյ Ուոլշ՝ Ֆրիդա Լյուիս՝ Բլեյքի կինը
- Քեթլին Հարիսոն՝ միսիս Բլեյք՝ Բլեյքի մայր
- Դենիել Մեսի՝ Բոբի Քինրոս, կապիտանի որդին
- Ջուլիետ Միլս՝ կարճահասակ Բլեյքի երեխան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0034891/
- ↑ http://www.nytimes.com/movies/movie/24607/In-Which-We-Serve/overview
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=147686.html
- ↑ 4,0 4,1 http://www.filmaffinity.com/en/film123706.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Clive Emsley (հոկտեմբերի 24, 2009)։ War, culture and memory։ Open University Worldwide Ltd։ ISBN 978-0-7492-9611-7
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hoare Philip (1995)։ Noël Coward: A Biography։ New York: Simon & Schuster։ ISBN 0-684-80937-0
- Vermilye Jerry (1978)։ The Great British Films։ Citadel Press։ ISBN 0-8065-0661-X
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Որտեղ մենք ծառայում ենք»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Որտեղ մենք ծառայում ենք(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Որտեղ մենք ծառայում ենք»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- In Which We Serve: Battle Stations an essay by Terrence Rafferty at the Criterion Collection
- In Which We Serve on Lux Radio Theater: 21 June 1943
|