Jump to content

Որս (ֆիլմ, 2012)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որս
դան․՝ Jagten
ԵրկիրԴանիա
Ժանրդրամա
Թեմաmass hysteria?
Թվական2012
Լեզուդանիերեն
անգլերեն
ՌեժիսորԹոմաս Վինտերբերգ
ՊրոդյուսերՄորտեն Կաուֆման
Սիսե Գրաում Յորգենսեն
Թոմաս Վինտերբերգ
Սցենարի հեղինակՏոբիաս Լինդհոլմ
Թոմաս Վինտերբերգ
ԴերակատարներՄադս Միկելսեն
ՕպերատորՇառլոթ Բրյուուս Քրիստենսեն
ԵրաժշտությունՆիկոլայ Էգելունդ
ՄոնտաժJanus Billeskov Jansen? և Anne Østerud?
Պատմվածքի վայրԴանիա
ԿինոընկերությունZentropa
Nordisk Film
Տևողություն115 րոպե
Բյուջե$3,45 մլն[1]
Շահույթ$18,3 մլն[1]
Պաշտոնական կայքէջ

«Որս» (դան․՝ Jagten)՝ դանիական գեղարվեստական ֆիլմ, հոգեբանական դրամա, ռեժիսոր՝ Թոմաս Վինտերբերգ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի մայիսի 20-ին Կաննի 65-րդ կինոփառատոնում, թողարկվել է Ռուսաստանում ՝ 2013 թվականի փետրվարի 21-ին։ Դերասան Մադս Միկելսենը, ով ֆիլմում կատարել է գլխավոր դերը, ստուգատեսում արժանացել է տղամարդու լավագույն դերակատարման մրցանակին:

«Որսը» դարձել է Կաննի ժյուրիի ֆավորիտներից մեկը[2]: Վինտերբերգի նոր ստեղծագործությունը խանդավառությամբ ընդունվեց համաշխարհային կինոքննադատների կողմից, որոնց մի մասը նշում էր, որ դա ռեժիսորի լավագույն ֆիլմն է «Տոնակատարությունից» ի վեր:[⇨] Ֆիլմը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացվել է BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություններին, իսկ Դանիան այն ուղարկել է երկիրը ներկայացնելու համանման անվանակարգում «Օսկար» մրցանակաբաշխությանը:

Վերջերս ամուսնալուծված դպրոցի ուսուցիչ 42-ամյա Լուկասը (Մադս Միկելսեն), ով կորցրել էր աշխատանքը դպրոցի փակվելու պատճառով, դառնում է մանկապարտեզի դաստիարակ և բնակվում է փոքր դանիական գյուղում։ Նրա դեռահաս որդին՝ Մարկուսը (Լասե Ֆոգելստրյոմ), ծնողների բաժանումից հետո ցանկանում է ապրել նրա, այլ ոչ թե մոր հետ։

Որպես դաստիարակ աշխատելու ընթացքում Լուկասը ռոմանտիկ հարաբերություններ է սկսում աշխատանքային գործընկերոջ հետ։ Շուտով, ըստ սյուժեի, գլխավոր հերոսին սիրահարվում է նրա սաներից մեկը 4 տարեկան փոքրիկ Կլարան (Անիկա Վեդերկոպ)՝ Լուկասի մտերիմ ընկեր Թեոյի (Թոմաս Բո Լարսեն) կրտսեր դուստրը։ Նա թղթի մեջ պլաստիկ սիրտ է փաթաթում, դնում ծրարի մեջ և տղաների հետ դաստիարակի խաղի ընթացքում վազում է նրա մոտ և համբուրում շուրթերը՝ ճանապարհին «նվերը» գրպանում դնելով։ Լուկասը շտապ հեռացնում է աղջկան, իսկ հետո բացատրում նրան, որ կարելի է համբուրել միայն հայրիկին ու մայրիկին, իսկ ավելի լավ է նվերը նվիրել տղաներից մեկին։

«Մերժված» լինելով՝ Կլարան վրեժ է լուծում իր սիրո օբյեկտից: 4-ամյա աղջիկը պոռնոգրաֆիկ լուսանկարների ազդեցության տակ, որոնք iPad-ով նրան ցույց էին տվել ավագ եղբայրը և նրա ընկերը, համոզում է մանկապարտեզի տնօրեն Գրետային (Սուսե Վոլդ)[en]), որ Լուկասը ուշադրության նշաններ է ցույց տվել իր նկատմամբ, և որ ինքը տեսել է նրա սեռական օրգանը։ Տնօրեն Գրետան Լուկասի հետ մեղադրական զրույցից հետո նախ աղջկա ծնողներին, իսկ հետո բոլոր մեծահասակներին, ովքեր իրենց երեխաներին տանում են այս մանկապարտեզ, տեղեկացնում է կատարվածի մասին։ Կլարան շուտով հրաժարվում է ասածից, բայց մեծահասակներն իրենք են պարտադրում նրան կատարվածի պատկերը։

Լուկասը, ով պատկերացում չունի, թե ո՞ր երեխան է իրեն մեղադրել նման արարքների համար, հասարակության մեջ դառնում է վտարյալ անձ։ Բոլորը, բացի Մարկուսից և նրա կնքահորից՝ Բրաունից (Լարս Ռանտե), սկսում են կասկածել Լուկասի անմեղությանը[3]: Դատարանը արդարացնում է Լուկասին նրա դեմ ապացույցներ չունենալու հիմքով և ազատ է արձակում, բայց մարդիկ շարունակում են վրեժ լուծել նրանից: Ինչ-որ մեկը քարով հարվածում է Լուկասի տան պատուհանին և դռան շեմին թողնում նրա շան դիակը։ Խանութում Լուկասին ծեծում են և պահածոների բանկաներով հարվածում գլխին։ Արդյունքում աղջիկը խոստովանում է, որ Լուկասը մեղավոր չէ և իրեն ոչինչ չի արել։ Նրա հայրը հաշտեցման ընթրիքով գնում է նախկին ընկերոջ մոտ և Սուրբ Ծննդյան երեկո անցկացնում նրա հետ։

Մեկ տարի անց հաշտված ընկերները կրկին գնում են որսի։ Ֆիլմն ավարտվում է Լուկասի վրա կրակոցով. կրակողը վրիպել էր և դիպել ծառին, սակայն արևի ճառագայթների պատճառով նրա դեմքը չի երևում: Ուրվագիծը դանդաղորեն անհետանում է անտառում:

Ալեքսանդրա Ռապապորտը և Թոմաս Վինտերբերգը 2012 թվականի Կաննի կինոփառատոնում
Դերակատար Դեր
Մադս Միկելսեն Լուկաս Լուկաս
Թոմաս Բո Լարսեն Թեո Թեո
Ալեքսանդրա Ռապապորտ Նադյա Նադյա
Անիկա Վեդդերկոպ Կլարա Կլարա
Լասե Ֆոգելստրյոմ Մարկուս Մարկուս
Սուսե Վոլդ Գրետա Գրետա
Աննա Լուիզա Հասինգ Ագնես Ագնես
Լարս Ռանտե Բրուուն Բրուուն
Օլե Դյուպոն հողատեր / փաստաբան հողատեր / փաստաբան

Նման նախագծի մշակման գաղափարը Վինտերբերգի մոտ առաջացել է Կաննի «Տոնակատարություն» ժապավենի հաղթանակից հետո։ Ռեժիսորը սկսեց ստանալ բազմաթիվ սցենարներ, հատկապես՝ ընտանեկան դրամաներ և ողբերգություններ։ Մի անգամ նրա տան շեմին հայտնվեց իր մտերիմ ծանոթը՝ դանիացի հոգեբան, ում արխիվում երկար ժամանակ պահպանվում էին հետաքրքիր դեպքեր «ֆանտազիաների մասին, որոնք փոխարինում են իրական հիշողություններին»: Նա հայտարարել է, որ Վինտերբերգն անպայման պետք է ընտրի դրանցից մեկը և այդ մոտիվներով ֆիլմ պատրաստի[4]:

Կնոջից բաժանվելուց մի քանի տարի անց ռեժիսորը ևս մեկ անգամ զննում է հոգեբանի նյութերի թղթապանակը և հարմար դեպք գտնում: Նա որոշում է ստեղծել լիամետրաժ ֆիլմ, որում կպատմեր ամբողջովին հորինված պատմություն, որի գլխավոր հերոսը լիովին անմեղ մեկը պիտի լիներ[4]:

Վինտերբերգի խոստովանությամբ՝ ինքը և սցենարիստ Թոբիաս Լինդհոլմը սկզբում գլխավոր հերոսին պատկերացրել են «Եղնիկների որսորդը» ֆիլմում Ռոբերտ Դե Նիրոյի կերպարի նմանությամբ[2]: Դերի համար Միկելսենի հաստատվելուց հետո հայտնվեց «քրիստոնյա, ով հաստատ համոզված էր, որ մարդիկ ինքնին լավն են, որ պետք է իրենց հնարավորինս քաղաքակիրթ պահեն»[2]:

Նկարահանումները սկսվել են 2011 թվականի նոյեմբերին Դանիայի Զելանդիայի վարչական շրջանում և տևել յոթ շաբաթ[5]: Նկարահանման գործընթացի ավարտին Վինտերբերգը վստահ չէր եզրափակիչ տեսարանում, ուստի նա նկարահանեց մի քանի դրվագ, որից հետո երկար ժամանակ վիճում էր գործընկերների հետ, թե ո՞րն է ավելի լավը, ո՞րն ընտրել[6]:

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարս ֆոն Թրիերի հետևորդ Վինտերբերգը Ֆիլմը նկարահանել է նույն վավերագրական ձևով, ինչ իր «Տոնակատարությունը»՝ կատարվածին արժանահավատություն վերագրելով: Անհեթեթ պատմությունը, որը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, ընդգծում է մարդու անպաշտպան վիճակը ցանկացած հասարակության մեջ: Որքան էլ քաղաքակիրթ լինի այն, նախնադարյան բնազդները, միևնույն է, անում են իրենց գործը, և այդ պահին սկսվում է «որսը»:

Սերգեյ Սիչև, «Filmpro»[7]

«Որսի» պրեմիերան կայացել Է Կաննի 65-րդ կինոփառատոնում, որտեղ ֆիլմի ավարտից անմիջապես հետո դահլիճում բուռն ծափահարություններ են հնչել: Լրագրողների մի մասը հույս ուներ, որ ֆիլմը կհաղթի հիմնական մրցութային ծրագրում, բայց «Ոսկե արմավենու ճյուղին» արժանացավ Միխայել Հանեկեի «Սերը»[7]:

Միանգամից երկու հեղինակավոր կինոքննադատներ՝ The Hollywood Reporter-ից Դևիդ Ռունին և The Guardian թերթը ներկայացնող Փիթեր Բրեդշոուն, «Որսն» անվանել են «Տոնակատարությունից» ի վեր Վինտերբերգի լավագույն նախագիծը [8][9]: Variety թերթի թղթակից Բոյդ Վան Հոեյը նշել է, որ «Որսի» մեջ ի հայտ են գալիս ավելի վաղ ֆրանսիական «Հանցանք»[en] դրամայում և դանիական «Մեղադրյալի»[3] մեջ արծարծված թեմաները:

Մադս Միկելսենի դերասանական աշխատանքն առանձին տեղ է զբաղեցրել գրախոսների ակնարկներում։ Դևիդ Ռունիի կարծիքով՝ ֆիլմը շարժման մեջ է Միկելսենի ավերիչ վերամարմնավորման շնորհիվ՝ որպես անարատ տղամարդու, ում կյանքը ոչնչացման վտանգի տակ է[8]: Տպավորիչ, խոցելի, քայքայված և խելագարության եզրին հասցված Լուկասը, դերասանի մարմնավորմամբ, ամբողջովին ավերված կերպար է[8]: Նշանակալի է Փիթեր Բրեդշոուի արձագանքը[9]՝

Սա Մադս Միկելսենի նշանակալի խաղն է: Դերասանը լիովին համոզիչ է և հավատալի, նա այս գեղեցիկ ֆիլմի կենտրոնում է: Մադսը, որն աշխարհում առավել հայտնի է «Կազինո «Ռոյալ»» ֆիլմում իր չարագործի դերով, պարզապես ի ցույց դրեց, թե որքան զարմանալի արտիստ է նա:

Հոեյը գրել է, որ Միկելսենը, ով նախկինում հայտնի էր սառցե և դաժան պատկերների մարմնավորմամբ, տպավորիչ է «Որսի» մեջ՝ խաղալով փափուկ տղամարդու, որը ծուղակից ելք է փնտրում[3]:

Ինքը՝ Վինտերբերգը, այսպես է խոսել իր սեփական ֆիլմի մասին՝ «Սա ծնող լինելու պարանոյայի մասին է: Լինելով հայր՝ ես հասկանում եմ ծնողների ագրեսիվությունը իրենց երեխային պաշտպանելու ցանկության մեջ, հասկանում եմ վախը, անկախ նրանից, թե ինչ է պատահել ձեր երեխայի հետ: Սկանդալի պատճառ դարձած փոքրիկ աղջկա հայրը անվերապահորեն հավատում է մանկական երևակայությանը, քանի որ կարծում է, որ ճանաչում է իր դստերը: Չէ՞ որ աղջիկը գիտակցաբար չի ստի, նա ասում է այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ «ուսուցիչը առնանդամ ունի»։ Աղջնակը ստախոս է դառնում, երբ փորձում է ավելի շատ երևակայել, որպեսզի արդարացնի իրեն հուշող հարցեր տվող մեծահասակների սպասումները»[6]:

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2012 - Կաննի 65-րդ կինոփառատոնի 3 մրցանակ՝ տղամարդու լավագույն դեր (Մադս Միկելսեն), Էկումենիկ ժյուրիի մրցանակ (Թոմաս Վինտերբերգ), տեխնիկական նվաճումների մրցանակ (օպերատոր Շառլոտ Բրուս Քրիստենսենին) և մասնակցություն հիմնական մրցութային ծրագրին[10]
  • 2012 - Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն սցենարի համար (Թոմաս Վինտերբերգ, Թոբիաս Լինդհոլմ) և 4 անվանակարգ՝ լավագույն եվրոպական ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք (Թոմաս Վինտերբերգ), տղամարդու լավագույն դեր (Մադս Միկելսեն), լավագույն մոնտաժ (Աննա Էսթերուդ, Յանուս Բիլեսկով Յանսեն)[11]
  • 2012 - Բրիտանական անկախ կինոյի մրցանակ լավագույն միջազգային անկախ ֆիլմի համար[12]
  • 2013 - «BAFTA» մրցանակի առաջադրում լավագույն օտարալեզու ֆիլմի համար[13]
  • 2013 - «Օսկար» մրցանակի առաջադրում լավագույն օտարալեզու ֆիլմի համար[14]
  • 2014 - «Անկախ ոգի» մրցանակի առաջադրում լավագույն միջազգային ֆիլմի համար[15]
  • 2014 - «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում լավագույն օտարալեզու ֆիլմի համար[16]
  • 2014 - 7 «Ռոբեր[en]» մրցանակներ՝ լավագույն դանիական ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Թոմաս Վինտերբերգ), լավագույն դերասան (Մադս Միկելսեն), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Սուսսե Վոլդ), լավագույն օրիգինալ սցենար (Թոմաս Վինտերբերգ, Թոբիաս Լինդհոլմ), լավագույն մոնտաժ, Հանդիսատեսի մրցանակ[17]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Jagten (2012) - Financial Information». The Numbers (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-03-31-ին. Վերցված է 2019-05-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 «Томас Винтерберг: зрители приучены к подозрительности» (ռուսերեն). РИА Новости. 2012-05-23. Արխիվացված է օրիգինալից 2012-05-25-ին. Վերցված է 2012-07-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 Бойд Ван Хоэи (2012-05-19). «The Hunt» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2012-05-27-ին. Վերցված է 2012-07-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 Катя Чен (2012-05-23). «Томас Винтерберг: «Ларс фон Триер по-прежнему сочиняет быстрее меня»» (ռուսերեն). Труд. Արխիվացված է օրիգինալից 2017-11-29-ին. Վերցված է 2012-07-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Кристель Бонде (2011-12-02). «Mads Mikkelsen filmer i Dagli'Brugsen» (dk). Se og Hør. Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին. Վերցված է 2012-11-22-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 «Томас Винтерберг: Я бы на месте героя начал драться гораздо раньше» (ռուսերեն). Однако. 2012-05-29. Վերցված է 2012-07-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. 7,0 7,1 «Первые прогнозы из Канн» (ռուսերեն). Фильм Про. Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին. Վերցված է 2012-07-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 Дэвид Руни (2012-05-19). «The Hunt: Cannes Review» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012-05-23-ին. Վերցված է 2012-07-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. 9,0 9,1 Питер Брэдшоу (2012-05-20). «Cannes 2012: The Hunt (Jagten) — review» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին. Վերցված է 2012-07-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Каннский кинофестиваль» (անգլերեն). Festival Cannes. Արխիվացված է օրիգինալից 2017-02-07-ին. Վերցված է 2016-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Премия Европейской киноакадемии» (անգլերեն). European Film Awards. Արխիվացված է օրիգինալից 2017-02-25-ին.
  12. «Премия BIFA» (անգլերեն). BIFA. Արխիվացված է օրիգինալից 2016-02-17-ին. Վերցված է 2016-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Премия BAFTA» (անգլերեն). BAFTA. Արխիվացված է օրիգինալից 2016-03-24-ին. Վերցված է 2016-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Премия «Оскар»» (անգլերեն). Academy Awards Database. Արխիվացված է օրիգինալից 2018-03-07-ին. Վերցված է 2016-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Премия «Независимый дух»» (անգլերեն). Spirit Awards. Արխիվացված է օրիգինալից 2016-07-07-ին. Վերցված է 2016-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Премия «Золотой глобус»» (անգլերեն). Golden Globe. Արխիվացված է օրիգինալից 2016-11-19-ին. Վերցված է 2016-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Премия «Робер»» (անգլերեն). Robert Award. Արխիվացված է օրիգինալից 2016-02-15-ին. Վերցված է 2016-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)