Որսորդը (ֆիլմ, 2011)
Որսորդը անգլ.՝ The Hunter | |
---|---|
Երկիր | Ավստրալիա |
Ժանր | արկածային ֆիլմ[1][2][3], թրիլեր[2], դրամա[2][3] և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թեմա | Որսորդություն |
Հիմք | The Hunter? |
Թվական | 2011 և հունիսի 18, 2012[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Daniel Nettheim? |
Դերակատարներ | Ուիլեմ Դեֆո[3], Սեմ Նիլ[3], Ֆրենսիս Օ'Քոնոր, Յացեկ Կոման[3], Քալեն Մուլվեյ և Սալիվան Ստեպլտոն |
Օպերատոր | Ռոբերտ Հեմփֆրիս |
Երաժշտություն | Michael Lira? |
Պատմվածքի վայր | Թասմանիա |
Կինոընկերություն | Screen Australia |
Տևողություն | 101 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
The Hunter (2011 Australian film) Վիքիպահեստում |
«Որսորդը» (անգլ.՝ The Hunter), ռեժիսոր Դենիել Նեթհեյմի ֆիլմը, որը թողարկվել է 2011 թվականին։ Ջուլիա Լիի համանուն վեպի ադապտացիան է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ որսորդ Մարտին Դեյվիդին գաղտնի առաքելություն է տրվում Թասմանիայում այժմ անհետացած թասմանյան վագրին որսալու համար։ Պատվիրատուն ռազմական բիոտեխնոլոգիական «Կարմիր տերև» ընկերությունն է, որը ցանկանում է կենսաբանական նմուշներ օգտագործել նոր տեսակի զենք արտադրելու համար։ Ենթադրվում է, որ կենդանին, որին իբր տեսել են անտառներում, արտազատում է որոշակի թույն, որը սպանում է իր զոհերին, և հենց դա է հետաքրքրել ընկերության գիտնականներին։ Մարտինը պետք է բռնի վագրին և, հնարավորության դեպքում, սպանի կենդանի մնացած մյուս բոլոր կենդանիներին, որպեսզի նրանք չհասնեն ընկերության մրցակիցներին։
Մարտինը ժամանում է կղզի և բնակություն հաստատում Լյուսի Արմսթրոնգի տանը, ով ապրում է իր երեխաների՝ Սասի և Բայքի հետ։ Լյուսիի ամուսինը, որը նույնպես վագրի որոնումներին է մասնակցել, անհետացել է մեկ տարի առաջ՝ անհասկանալի հանգամանքներում։ Լյուսին թմրամոլ է, նրան դեղերով ապահովում է քաղաքի բնակիչներից մեկը՝ Ջեք Մինդին, ով հոգ է տանում ընտանիքի մասին։ Երեխաներն ինքնուրույն են մեծանում։ Մարտին Դեյվիդը ճանապարհորդում է դեպի թփուտը և մի քանի օր անց հայտնաբերում Թասմանյան վագրի առկայության նշանները։ Նա նաև գտնում է մարդու մնացորդներ և իրերից կռահում է, որ դա Լյուսիի մահացած ամուսինն է։ Նա թակարդներ է տեղադրում և վերադառնում։ Մարտինը մաքրում է լքված տունը, կապվում է երեխաների հետ և իմանում, որ Բայքը ինչ-որ բան գիտի վագրի և նրա բնակավայրի մասին։ Նա ստանում է գիշատչի որջը գտնելու բանալին։ Լյուսին այդ ընթացքում ուշքի է գալիս։ Մարտինը նրան և երեխաներին հրավիրում է պիկնիկի, սակայն վերջին պահին նրան հայտնում են, որ պատվիրատուն դժգոհ է իր պահվածքից և պահանջում է արագացնել որոնումները։
Մարտինը վերադառնում է թփուտի մոտ, բայց կորպորացիայի կողմից վարձված մեկ այլ որսորդ նրան կանգնեցնում է վագրի որջում։ Մարտինին հաջողվում է ծուղակը գցել և սպանել մրցակցին։ Նա արագ վերադառնում է քաղաք, բայց ուշ է։ Ջեք Մինդին հայտնում է նրան, որ Լյուսին և Սասսը սպանվել են անհայտ մարդկանց կողմից, իսկ Բայքը մնացել է լրիվ որբ և կուղարկվի մեկ այլ ընտանիք։ Մարտինը վերադառնում է թփուտ և հայտնաբերում թասմանյան վագրի մի նմուշ։ Նա կրակում և դիակիզում է կենդանուն։ Վերադառնալով քաղաք՝ նա դպրոցում գտնում է միայնակ Բայքին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուիլեմ Դեֆո՝ Մարտին Դեյվիդ
- Ֆրենսիս Օ'Քոնոր՝ Լյուսի Արմսթրոնգ
- Սեմ Նիլ՝ Ջեք Մինդի
- Մորգանա Դեյվիս՝ Սասս Արմսթրոնգ
- Ֆինն Վուդլոք՝ Բայք Արմսթրոնգ
- Քալլեն Մուլվեյ՝ մրցակից-որսորդ
- Սալիվան Սթեփլթոն՝ Դուգ
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012, Ավստրալիայի կինոինստիտուտի երկու մրցանակ՝ լավագույն օպերատորական աշխատանքի համար (Ռոբերտ Համֆրիս) և լավագույն օրիգինալ երաժշտության համար (Էնդրյու Լանկաստեր, Մայքլ Լայրա, Մատեո Զինգալես) և 12 առաջադրում՝ լավագույն ֆիլմ (Վինսենթ Շիհան), ռեժիսուրա (Դանիել Նեթհեյմ), ադապտացված սցենար (Ալիս Ադիսոն), դերասան (Ուիլեմ Դեֆո), դերասանուհի (Ֆրենսիս Օ'Քոնոր), երկրորդ պլանի դերասան (Սեմ Նիլ), երկրորդ պլանի դերասանուհի (Մորգանա Դեյվիս), արվեստի գործեր (Սթիվեն Ջոնս-Էվանս), զգեստներ (Էմիլի Սերեզին), ձայն, վիզուալ էֆեկտներ, «Ինստիտուտի անդամների ընտրության» մրցանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնական կայքըԱրխիվացված 2012-07-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որսորդը (ֆիլմ, 2011)» հոդվածին։ |
|