Jump to content

Որսաշրջան (մուլտֆիլմ, 1981)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որսաշրջան
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդր Վիկեն
ՍցենարիստԱլեքսանդր Կուրլյանդսկի
ԵրաժշտությունՎլադիմիր Բիստրյակով
ՕպերատորԱնատոլի Գավրիլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Տևողություն597 s
Թվական1981

Որսաշրջան (ռուս.՝ Сезон охоты), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ է, ստեղծվել է 1981 թվականին, Կիևնաուչֆիլմ ստուդիայում։

15-րդ Համամիութենական կինոփառատոնի դիպլոմակիր։

Մուլտֆիլմը որսորդական շան մասին է, որը երազում էր գնալ որսի։

Շունը հրաշալի երազ է տեսնում, որտեղ նա վազում է աշնանային անտառում, արևի լուսավորությամբ։ Առջևից թռչում են թռչունները և շունը բարձր հաչում է։ Տերը արթնանում է և շոյում շանը, հանգստացնելով նրան։ Առավոտյան տերը միացնում է ռադիոն, և հաղորդավարը հաղորդում է. «Այսօր բացվում է որսաշրջանը»։ Տերը հագնվում և տանում է շանը զբոսանքի «Охота» խանութի մոտ, որի ցուցափեղկին բադի և ցուլի խրթվիլակներ, որսի հրացան, փամփշտակալ, որսապարկ, թիկնապայուսակ և ճտքակոշիկներ։ Այս բոլորը շունը հետաքրքիր զննում է։ Այգում շունը գաղտագողի մոտենում է ագռավին և տեսադաշտից կորցնում տիրոջը։ Հանկարծ շունը տեսնում է ճտքակոշիկներով և որսորդական հրացանով, փամփշտակալով և թիկնապայուսակով մարդու և սկսում է խնդրել նրա հետ որսի գնալ։ Անտառում շունը մի քանի անգամ կանգնում ՝ «շնակաց» դիրքում, դա նշանակում է, որ շունը առջևում որսի հոտ է զգում։ Բայց առաջին անգամ առջևի թփերում պարզվում է կով էր, երկրորդ անգամ՝ ծեր կին, որ սունկ էր հավաքում, իսկ վերջում՝ նրբերշիկ թիկնապայուսակի մեջ։ Եվ զայրացած որսորդը նետում է իր ճտքակոշիկները դեպի շունը։ Շունը փախչում է նրանից անձրևի տակ և վերադառնում քաղաք իր տիրոջ մոտ, որը ուրախանում է նրա վերադարձից։ Իսկ գիշերը արդեն նրա տերը երազ է տեսնում, որ նա քայլում է արևով լուսավորված աշնանային անտառով, իսկ առջևից թռչում է թռչունը[1]։

Մուլտֆիլմը ստացել է 15-րդ Համամիութենական կինոփառատոնի դիպլոմ, որը կայացել է 1982 թվականին Թալինում։

Վերահարատարակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը հրապարակվել է տնային դիտումների համար «Մարդը և առյուծը» հավաքածուի կազմում։ Մուլտֆիլմների հավաքածուն թողարկվել է 2006 թվականին DVD տարբերակով։

ռեժիսոր Ալեքսանդր Վիկեն
սցենարստ Ալեքսանդր Կոտլյադսկի
նկարիչ-բեմադրող Վալենտինա Սերցովա
նկարիչ-մուլտիպլիկատորներ Ալեքսանդր Լավրով,
Ա. Կաբրովինիչի,
Կոնստանտին Չիկին ,
Վիկտոր Արսենտեվ,
Ն. Բոնդար
օպերատոր Անտոնի Գավրլով
տնօրեն Իվան Մազեպա
երգահան Վլադիմիր Դեստրակով
ձայնային օպերատոր Վ.Շիգլը
խմբագիր Վ.Պրիգոդա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Человек и лев. Сборник мультфильмов». Аниматор.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.