Jump to content

Որոտ թռչուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որոտ թռչուն
Տեսակthunderbird?
 Thunderbird (mythology) Վիքիպահեստում

Որոտ թռչուն (անգլ.՝ Thunderbird), առասպելական արարած հյուսիսամերիկյան հնդկացիների դիցաբանության մեջ, որն ունեցել է գերբնական ուժ: Առավել հաճախ պատկերվել և երկրպագվել է Խաղաղ օվկիանոսի ափի հնդկացիների կողմից, սակայն այն նաև տարբեր ձևերով հանդիպել է ամերիկյան հարավ-արևմուտքում և Մեծ հարթավայրերում: Նաև որոտ թռչունները երկրպագվել են հարավարևելյան արարողակարգային համալիրի հնագույն պաշտամունքի մեջ[1][2]։

«Որոտ թռչուն» անվանումը եկել է այն համոզմունքից, որ այս թռչնի հսկա թևերը կարողացել են քամի բարձրացնել և որոտ առաջացնել: Լակոտայի լեզվով թռչունը կոչվել է Wakįyą՝ kįyą (թևավոր) և wakhą (սուրբ): Նուտկա լեզվով թռչունը կոչվել է Kw-Uhnx-Wa, իսկ օջիբվե լեզվով՝ animikii կամ binesi (վերջին բառը վերաբերել է միայն խոշոր որոտ թռչուններին):

Ալգոնկինների մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախապատմական ժայռապատկեր ավազաքարե պատին, որը պատկերում է որոտ թռչունին, Վիսկոնսին նահանգ

Որոտ թռչնի առասպելը տարածված էր Արևելյան Կանադայի և ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում գտնվող ալգոնկյան ժողովուրդների, ինչպես նաև Մեծ Լճերը շրջապատող իրոկեզյան տարածքներում։ Ալգոնկինյան դիցաբանության մեջ որոտ թռչունը ղեկավարել է վերին աշխարհը, մինչդեռ անդրշիրիմյան աշխարհում իշխել է ստորջրյա պանտերան կամ եղջյուրավոր օձը: Որոտ թռչունը թևերի շարժումով կարողացել է որոտ արձակել, ինչպես նաև կայծակներ առաջացնել, որոնք նա անդրաշխարհից եկած թշնամիների վրա է նետել։ Ալգոնկինյան մշակույթում որոտ թռչունները պատկերվել են թևերը բացած և գլուխը դեպի առաջ՝ այդպիսով առաջացնելով X-աձև տեսք:

Օջիբվե առասպելի վարկածն ասում է, որ որոտ թռչուններին ստեղել է Նանաբոժո աստվածությունը՝ ստորջրյա ոգիների դեմ պայքարելու համար: Նրանք կարողացել են նաև պատժել այն մարդկանց, որոնք խախտել են բարոյական կանոնները: Որոտ թռչունները գարնանը թռել են այլ թռչունների հետ և կարողացել են վերադռնալ աշխարհի ցանկացած կետից: Ստորջրյա ոգիների համար ամենավտանգավոր սեզոնի ավարտից հետո՝ աշնանը, նրանք չվել են հարավ[3]։

Հյուսիսային Վիսկոնսինի մենոմինի ցեղի լեգենդները պատմել են մեծ լեռան մասին, որը լողացել է արևմտյան երկնքում, և դրա վրա բնակվել են որոտ թռչունները: Նրանք կառավարել են անձրևը և կարկուտը, զսպել են մեծ եղջյուրավոր օձերին և թույլ չեն տվել նրանց գրավել երկիրը և ոչնչացնել մարդկությանը։ Հանդիսացել են «Մեծ արևի» սուրհանդակները[4]։

Գիտական բացատրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի գիտության պատմաբան և բանահավաք Ադրիեն Մայորը, ինչպես նաև բրիտանացի պատմաբան Թոմ Հոլանդը ենթադրել են, որ որոտ թռչունների մասին հնդկացիների համոզմունքները կարող են հիմնված լինել պտերոզավրերի բրածո մնացորդների վրա, որոնք նրանք հայտնաբերել են[5][6]։ Չնայած նմանություններին, մայրցամաքի տարբեր ցեղային խմբերում թռչունների արտաքին տեսքի ընդհանուր տարրերը տարբերվել են նախապատմական թռչող սողունների ենթադրյալ կառուցվածքից և ավելի շատ նման են եղել գիշատիչ թռչունների, ինչպիսիք են արծիվները: Փետուրի առկայությունը, ինչպես նաև գլխի բոլորովին այլ ձևը, բացառությամբ Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքի որոշ պատկերների, նույնպես խոսել են այս տեսության դեմ:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bouck, Jill; Richardson, James B., III (2007). «Enduring Icon: A Wampanoag Thunderbird on an Eighteenth Century English Manuscript From Martha's Vineyard». Archaeology of Eastern North America. 35: 11–19. JSTOR 40914506.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Cleland, Charles E.; Chute, Richard D.; Haltiner, Robert E. (1984). «NAUB-COW-ZO-WIN Discs from Northern Michigan». Midcontinental Journal of Archaeology. 9 (2): 235–249. JSTOR 20707933.
  • Lenik, Edward J. (2012). «The Thunderbird Motif in Northeastern Indian Art». Archaeology of Eastern North America. 40: 163–185. JSTOR 23265141.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Townsend, Richard F. Hero, Hawk, and Open Hand. — Yale University Press, 2004. — ISBN 0300106017
  2. Ancient Objects and Sacred Realms / F. Kent Reilly and James Garber. — University of Texas Press, 2004. — С. 29—34. — ISBN 9780292713475
  3. Vecsey, Christopher (1983). Traditional Ojibwa Religion and Its Historical Changes. Vol. 152. American Philosophical Society. էջ 75. ISBN 9780871691521. «Источник». Արխիվացված է օրիգինալից 2021-11-01-ին. Վերցված է 2021-11-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Lankford, George E. (2011). Native American Legends of the Southeast: Tales from the Natchez, Caddo, Biloxi, Chickasaw, and other Nations. Tuscaloosa, AL: University of Alabama Press. էջ 77. ISBN 9780817356897. «Источник». Արխիվացված է օրիգինալից 2021-11-01-ին. Վերցված է 2021-11-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Fossil Legends of the First Americans» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-11-01-ին. Վերցված է 2021-11-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «BBC Four — Dinosaurs, Myths and Monsters» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-11-01-ին. Վերցված է 2021-11-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]