Որոտնավան (Սիսիանի շրջան)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որոտան (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Որոտան | ||
ռուս.՝ Уруд | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղապետ | Սերյոժա Ամիրխանյան | |
Մակերես | 18,24 կմ² | |
ԲԾՄ | 1450 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 282 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | որոտանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Որոտնավան (Նախկին անվանումներ՝ Ոյոտ, Որոտն, Որոտն Հին, Ռուտ, Րուդ, Ոտուտ, Ուրուտ, Օրոտն) , գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թ. կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 282 մարդ, ինչն աննշան է նվազել համեմատած 2001 թ. մարդահամարից (283)։ Գտնվում է Սիսիանից 10 կմ դեպի հարավ-արևելք, Որոտան գետի բարձրադիր ձախ ափին։
Գյուղն եղել է Մեծ Հայքի Ծղուկք գավառի մաս։ Գյուղի դիմաց գտնվում են պատմական Որոտն գյուղի ավերակները, ինչպես նաև միջնադարյան գերեզմանատուն, որտեղից 3 խաչքար բերվել է պատմության թանգարան։ Որոտանի շրջակայքում է գտնվում Որոտնաբերդը, որի մասին հիշատակումներ են պահպանվել պատմիչ Եղիշեի և Ստեփանոս Օրբելյանի թողած գրականություններում։ Բերդը հիշատակվում է նաև XVIII դարում։ Որոտնաբերդը պատկանել է Սյունաց արքա Սենիքերիմ I-ին։ Սյունիքում կատարված ազգային-ազատագրական շարժման ժամանակ բերդը Մելիք Բաշրից ազատագրում է Դավիթ Բեկը։ Գյուղի ներքին մասում է գտնվում ոչ պակաս նշանավոր Մելիք–Թանգու կամուրջը՝ կառուցված 1855 թ.։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2012-04-12 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.