Որոտան (ԼՂՀ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որոտան (այլ կիրառումներ)
Քաղաքային համայնք | |
---|---|
Որոտան | |
Երկիր | ![]() |
Շրջան | Քաշաթաղ |
Բնակչություն | 556 մարդ (2015) |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Որոտան, քաղաքային համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 80 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 140 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է։ Որոտան համայնքի սահմանային գոտով հոսում է Որոտան գետը։ Համայնքում ընդգրկված են նաև Անդոկաբերդ, Դողար, Բարկուշատ և Վանանդ գյուղերը։ Անդոկաբերդ գյուղում բնակվում է 8 մարդ, կա 2 տնտեսություն, Դողար գյուղում՝ 8 մարդ, կա 4 տնտեսություն, Բարկուշատ գյուղում՝ 20 մարդ, կա 7 տնտեսություն, իսկ Վանանդ գյողում՝ 16 մարդ, կա 5 տնտեսություն։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոտան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 556 մարդ, կա 162 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.