Որովայնի արտաքին թեք մկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Որովայնի արտաքին թեք մկան
Gray392.png
ՏեսակՄկանային համակարգ և բժշկական եզրույթ
Ենթադասmuscle of anterior abdominal wall?[1]
Foundational Model of Anatomy13335[1]
Terminologia Anatomica 98A04.5.01.008
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2]

Որովայնի արտաքին թեք մկան, որովայնի առաջակողմնային պատի ամենամեծ և ամենաարտաքին մկանն է, որովայնի բոլոր երեք տափակ մկաններից:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որովայնի արտաքին թեք մկանը տեղադրված է որովայնի առաջակողմնային շրջանում: Այն լայն, բարակ և անկանոն քառանկյան տեսք ունեցող մկան է, որի մկանային հատվածը զբաղեցնում է որովայնի կողմնային շրջանը, իսկ ջլոնայինը՝ առաջային: Շատ մարդկանց մոտ, հատկապես՝ կանանց, մկանը տեսանելի չէ, լավ արտահայտված ենթամաշկային ճարպային կուտակումների և մկանի փոքր չափերի պատճառով:

Այն սկիզբ է առնում ստորին ութ կողերի՝ 5-րդից մինչև 12-րդ կողերի արտաքին մակերեսներից և ստորին եզրերից: Այս ելունները ձևավորում են թեք գիծ, որը ձգվում է դեպի ներքև և առաջ, վերին խրձերը կպնելով համապատասխան կողաճառներին, ստորինը՝ վերջին կողի աճառի գագաթին, միջինները՝ կողերին՝ կողաճառից որոշակի հեռավորության վրա:

Հինգ վերին հաատվածները չափերով ավելի մեծաանում են վերևից ներքև, և միահյուսվում են առաջային ատամնավոր մկանի համապատասխան ելուններին. ստորին երեքը վերեվից ներքև ընթացքով նվազում են և միյհյուսվում մեջքի լայնագույն մկանի հետ: Այս միացումների պատճառով մկանաթելերը դասավորվում են տարբեր ուղղություններով: Հետին մկանաթելերը, որոնք ուղղված են կողերից դեպի զստոսկրի կատար, ձևավորում են հետին ազատ եզրը:

Ստորին կողերից սկսվող խրձերը անցնում են ուղղահայաց դեպի ներքև և կպնում զստոսկրի կատարի արտաքին շրթի առաջային կեսին. միջին և վերին խրձերը, ուղղված են ներքև և առաջայնորեն, վերածվում են ջլոնի միջինանրակային գծի մոտ և ձևավորում են ուղիղ մկանի բունոցի առաջային թերթիկը: Այս ջլոնը ձևավոևրվում է յուրաքանչյուր կողմից և միաձուվում որովայնի սպիտակ գծի շրջանում:

Արտքաին թեք մկանի ջլոնը ձևավորում է աճուկային կապանը: Մկանը նույնպես պատկանում է աճուկային խողովակին:

Արտքաին թեք մկանի տակ դասավորված է ներքին թեք մկանը, որից էլ ավելի խորը՝ որովայնի լայնական մկանը:

Նյարդավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտքաին թեք մկանը նյարդավորվում է ստորին վեց կրծքաորովայնային նյարդերի վենտրալ ճյուղերով և ենթակողային նյարդով, յուրաքանչյուր կողմից:

Անոթավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկանի գլխային հատվածը անոթավորվում է ստորին միջկողային զարկերակներով, իսկ ծայրային հատվածը անոթավորվում է խորանիստ շրջադարձ զստային զարկերակի և զստագոտկային զարկերակի միջոցով:

Ֆունկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին թեք մկանը կծկվելիս կրծքավանդակը իջոցնում են ցած և ճնշում որովայնի խոռոչը, ինչը մեծացնում է ներորովայնային ճնշումը ինչպես Վալսալվայի փորձի ժամանակ: Այն նաև իրականացնում է նույն կողմի թեքումներ և հակառակ կողմի պտույտներ: Այսպիսով, աջ արտաքին թեք մկանը կծկվելիս թեքում է իրանը դեպի աջ և իրականցնում պտույտ դեպի ձախ:

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեք դեֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեք դեֆորմացիա-ն հաճախ հանդիպող բեյսբոլային վնասվածք է: Այն կարող է ազդել կոնտրլատերալ կողմի արտաքին թեք և ներքին թեք մկանը[3]:

Մարզումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թեքումներ
  • Կողմնային պահումներ
  • Կքանստումներ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://bioportal.bioontology.org/ontologies/FMA/?p=classes&conceptid=http%3A%2F%2Fpurl.org%2Fsig%2Font%2Ffma%2Ffma13335&jump_to_nav=true
  2. http://www.bartleby.com/107/118.html
  3. Conte SA, Thompson MM, Marks MA, Dines JS (March 2012)։ «Abdominal muscle strains in professional baseball: 1991-2010.»։ The American Journal of Sports Medicine 40 (3): 650–6։ PMID 22268233։ doi:10.1177/0363546511433030 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]