Որդնակային փոխանցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Որդնակային փոխանցում, որդնակի և նրա հետ կցորդված որդնակային անիվի միջոցով խաչվող առանցքներով մի լիսեռից մյուսին պտույտը փոխանցելու մեխանիզմ։ Որդնակը սեղանաձև պարուրակով պտուտակ է, իսկ որդնակային անիվը՝ աղեղաձև ատամներով ատամնանիվ։ Որդնակային փոխանցման մեջ տանողը որդնակն է, տարվողը՝ որդնակային անիվը։ Առավել տարածված որդնակային փոխանցումներում օգտագործվում են գլանաձև որդնակներ։ Կախված պարուրակների անցումների թվից, տարբերում են՝ մեկ, երկու և քառանցումային որդնակներ։ Գալարի պրոֆիլի ձևից կախված, որդնակները լինում են արքիմեդյան, գոգավոր պրոֆիլով և այլն։ Որդնակային փոխանցման առավելությունն է անաղմուկ և սահուն աշխատանքը, թերությունը՝ կցորդված տարրերի՝ որդնակների գալարների և անիվների ատամների հարաբերական սահքը։ Դա հանգեցնում է ջերմության արտադրման (արագացված) և լռվելու հավանականության մեծացման ու փոքր ՕԳԳ-ի (միջինը՝ 0,7—0,75 միամուտք, 0,8—0,85 երկմուտք, 0,86—0,92 քառամուտք փոխանցումների դեպքում)։ Որդնակային փոխանցումը կիրառվում է ամբարձիչ մեքենաներում, մետաղահատ հաստոցներում, ավտոմեքենաներում, հիդրոտեխնիկական կառույցներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 645 CC-BY-SA-icon-80x15.png