Jump to content

Որակի ծառայություն (համակարգչային ցանց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որակի ծառայություն, համակարգչային ցանցի բնագավառում այս տերմինով են անվանում այն բանի հավանականությունը, որ կապի ցանցը համապատասխանում է տրված հոսքին կամ ցանցի երկու կետերի միջև IP պակետի անցման ոչ ֆորմալ հավանականությունը։ Այն տեխնոլոգիա է, որով ապահովվում է ցանցի մեծ նախապատվություն ունեցող թողունակությունը։ Այլ խոսքով որակի ծառայության միջոցով կառավարվում են նույն հոսքում գտնվող, տարբեր նախապատվություն ունեցող դիմումները։ Ինքնին հասկանալի է դառնում, որ ցանկացած նախապատվություն իհայտ է գալիս, երբ գոյություն ունի հերթ, իսկ հերթ գոյանում է, երբ բոլոր հարցումները հնարավոր չի լինում սպասարկել[1]։

Որպես օրինակ՝ համակարգիչների համացանցին միանալը, երբ տարբեր համակարգիչներ դիմում-հայտեր են ներկայացնում մեկ ընդհանուր սերվերին և այն որակի ծառայության միջոցով համակարգում է այդ դիմում-հայտերը ու իրականացնում նրանց համացանցին միանալը։ Այս ամբողջ գործընթացը այնքան արագ է իրականացվում, որ հասարակ օգտագործողի համար այն աննկատ է մնում։

Ցանցի որակը հիմնականում որոշվում է ելնելով հետևյալ չորս գործոններից՝

  1. Թողունակությամբ
  2. Տվյալների հոսքի անցման արգելանքներով
  3. Արգելանքների տատանումները տվյալների փոխանցման ժամանակ
  4. Փոխանցման ընթացքում տվյալների կորստի չափը

Ցանցի թողունակությամբ է բնութագրվում համակարգի ընդհանուր աշխատունակության արդյունավետությունը և այն հայտերի առավելագույն քանակը, որն տվյալ ցանցը ի վիճակի է սպասարկել։

  • Տվյալների հոսքի անցման արգելանքներ

Այս տերմինով է բնութագրվում ցանցում(կապուղում) առկա հայտերի սպասարկման ընթացքում տեղի ունեցող դանդաղումնարն կամ արգելանքները։

  • Արգելանքների տատանումները տվյալների փոխանցման ժամանակ

Բնութագրում է, թե որքանով է ցանցում առկա տվյալների արգելանքները ենթարկվում տարաբնույթ ազդեցությունների։

  • Փոխանցման ընթացքում տվյալների կորստի չափը

Ներկայացվում է ցանցում դիմում-հայտերի սպասարկման արդյունքում տեղի ունեցաց տվյալների կորստի կամ դրանցում աղավաղվված տվյալների տոկոսային և քանակական չափսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]