«Ոտաբոբիկ երեխան» (չին. 赤腳小子, անգլ.The Bare-Footed Kid), հոնկոնգյան ֆիլմ, որի ռեժիսորն է Ջոննի Թոն։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1993 թվականի ապրիլի 3-ին Հոնկոնգում[3]։ Ռեժիսոր Չժան Չեի Շաոլինի աշակերտը (1975) ֆիլմի վերափոխված տարբերակն է[4]։
Գյուղաբնակ աղքատ երիտասարդն աշխատանք գտնելու նպատակով մեկնում է քաղաք՝ իր մահացած հոր ընկերոջ մոտ, ով սովորել էր կունֆու, բայց ընտրել էր խաղաղ մասնագիտություն։ Սակայն հանգամանքները դասավորվում են այնպես, որ երիտասարդն ստիպված է լինում կիրառել մարտական արվեստը, որպեսզի վերականգնի արդարությունը։