Jump to content

Ոստիկան Ազուլայը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոստիկան Ազուլայը
եբրայերեն՝ השוטר אזולאי
Երկիր Իսրայել
Ժանրհումորային դրամա
Թվական1970
Լեզուեբրայերեն
ՌեժիսորԷֆրաիմ Կիշոն[1]
ՊրոդյուսերԷֆրաիմ Կիշոն
Սցենարի հեղինակԷֆրաիմ Կիշոն
ԴերակատարներՇայկե Օֆիր և Զահարիրա Հարիֆայ
ՕպերատորԴավիդ Գուրֆինկել
ԵրաժշտությունՆուրիտ Հիրշ
Տևողություն87 րոպե

«Ոստիկան Ազուլայը» (Հաշոտեր Ազուլայ, եբրայերեն՝ השוטר אזולאי‎), իսրայելական կինոկոմեդիա՝ նկարահանված Էֆրաիմ Կիշոնի կողմից։ Էկրան է բարձրացել 1971 թվականին։ Ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի և առաջադրվել է «Օսկարի»՝ Օտար լեզվով լավագույն ֆիլմ անվանակարգում[2]։

Ավրաամ Ազուլայը գթասիրտ, հավատացյալ անձնավորություն էր և հոգատար ամուսին։ Նա համոզված էր, որ պետք չէ ինքդ քեզ հարցնես՝ հավատու՞մ ես Աստծուն, պետք է այնպես ապրել, որ Աստված հավատա քեզ։ Բայց այդ, բարի մարդը գարշելի ոստիկան է։ Նա մեկ խղճահարությունից բաց էր թողնում շուրջկալի մեջ հայտնված երիտասարդ մամնավաճառին, մեկ արաբ ահաբեկչի տեղ էր ընդունում տեղական քրեական «հեղինակությանը», և 20 տարվա ծառայությունից հետո նրան չէին ցանկանում թողնել այդ պաշտոնում, թեև նրա համար ոստիկանությունից հեռանալը հավասարազոր էր մահապատժի։ Այդ ժամանակ Յաֆֆայի հանցավոր աշխարհը, որտեղ նա ծառայել էր, որտեղ հաջողվել էր նրան ճանաչել և հարմարվել, հատուկ նրա համար կազմակերպում է հանցագործություն, որը նա կարող էր բացահայտել և մնալ ոստիկանությունում ծառայության մեջ։

Դեր Դերասան
Շայկե Օֆիր Ավրաամ Ազուլայ
Զահարիրա Հարիֆայ Բետտի Ազուլայ
Ավներ Հեզկիյահու Կապիտան Լեֆկովիչ
Իցկո Ռախմանինով Ավագ սերժանտ Բեխերանո
Յոսեֆ Շիլոախ Ամար
Նիցա Շաուլ Միմի
Գաբի Ամրանի Եմենեց
Արիե Իցհակ Ցիոն
Ավրաամ Սելեկտար Կակտուս
Էֆրաիմ Ստան Հորովից
Յակով Բանայ Քեռի Մաշիախ
Արիե Էլիաս Ալբերտ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր՝ Էֆրաիմ Կիշոն
  • Սցենարիստ՝ Էֆրաիմ Կիշոն
  • Պրոդյուսերներ՝ Էֆրաիմ Կիշոն, Իցիկ Կոլ
  • Կոմպոզիտոր՝ Նուրիտ Հիրշ
  • Երգերի տեքստը՝ Էհուդ Մանոր
  • Օպերատոր՝ Դավիդ Գուրֆինկել

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ոսկե գլոբուս»՝ որպես «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» - հաղթանակ (1972): Երկրորդ «Ոսկե գլոբուս» ռեժիսոր և սցենարիստ Էֆրաիմ Կիշոնի կարիերայում «Սալահ Շաբաթի» ֆիլմից հետո։
  • «Օսկար»՝ «Արտասահմանյան լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում (1972)[2]

Ֆիլմը պարգևների է արժանացել նաև Մոնտե Կառլոյի, Բարսելոնի, Ատլանտայի փառատոներում[3]։

Մշակութային ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էհուդ Մանորի խոսքերով գրված Նուրիտ Գիրշի «Բալլադ ոստիկանի մասին» երգն առաջին անգամ կատարվել է «Ոստիկան Ազուլայ» ֆիլմում և տասնամյակներ շարունակ եղել է Իսրայելի ոստիկանության ոչ պաշտոնական օրհներգը։ Սակայն 2009 թվականին որոշվեց, որ այն այդպիսի կարգավիճակ չի ունենա, քանի որ ֆիլմում ստեղծվել է ոստիկանի բացասական կերպար[4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Amy Kronish, Costel Safirman. The Policeman (HaShoter Azoulai), 1971 // Israeli film: a reference guide. - Westport, CT: Praeger Publishers, 2003. - P. 116-117. - (Reference guides to the world's cinema). - ISBN 0-313-32144-2.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/title/tt0066374/
  2. 2,0 2,1 «The 44th Academy Awards (1972) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. Kronish & Safirman, 2003
  4. «Полиция отказалась от неофициального гимна – песни из кинофильма «Полицейский Азулай»». NEWSru.co.il. 17 июля 2009. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]