ԿՀՎ-ի գործակալ Ջեքիին հանձնարարում են հետևել լրտեսուհի Նատաշային, որը ուղևորվում է Ուկրաինա։ Ջեքին հույս ունի տեսնել, թե ում հետ է հաղորդակցվում աղջիկը, բայց վերջինս թաքնվում է։ Ջեքին ընկնում է աղջկա հետքերով՝ սկզբում գնում է Ավստրալիա, այնուհետև Ռուսաստան։ Նրա գլխավոր խնդիրն է կենդանի մնալ և գտնել Նատաշայի հանցակցին՝ Յուրիին, որը գողացել է մարտական հրթիռի գլխիկը։ Յուրիին դուրս է գալիս, որ վերջինս սիրեկանն է և նախկինում ԿՀՎ-ի գործակալ է եղել։ Նրան իր կողմնակիցն է դարձրել ԿՀՎ-ի աշխատակից Եգորովը, որը նախկինում եղել է ռուսական մաֆիայի պարագլուխ։