Ոսկրածուծի քննություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոսկրածուծի քննություն
Acute leukemia-ALL.jpg
Լեյկեմիայով հիվանդի ոսկրածուծի ասպիրատի քսուկ ներկված Ռոմանովսկի-Գիմզայի մեթոդով
Ենթադասբջջաբանական ախտորոշում և բժշկական հետազոտություն
MeSHD001856
eMedicine207575

Ոսկրածուծի քննություն, պատկանում է ոսկրածուծի բիոպսիայով (կոչվում է նաև տրեպան բիոպսիա) և ասպիրացիայով ստացված ոսկրածուծի ախտաբանաանատոմիական հետազոտություններին։ Ոսկրածուծի քննությունը կիրառվում է բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման մեջ, որոնցից են՝ լեյկեմիաները, բազմակի միելոման, լիմֆոման, սակավարյունությունը և պանցիտոպենիան։ Ոսկրածուծն արտադրում է արյան տարբեր բաղադրիչներ՝ թրոմբոցիտներ, էրիթրոցիտներ և լեյկոցիտներ։ Չնայած հենց արյան միջոցով էլ կարելի է ստանալ բավականին շատ տեղեկություններ (արյան հավաքման միջոցով), երբեմն անհրաժեշտություն է լինում հետազոտել արյան բջիջների աղբյուր հանդիսացող ոսկրածուծը՝ գնահատելու համար արյունաստեղծման պրոցեսը, որի համար էլ հենց կատարվում է ոսկրածուծի քննություն։

Միջամտության բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկրածուծի բիոպտատի կտրվածքի մանրադիտակային պատկեր (ներկված Հ/Է-ով)
Միջամտության նախընտրելի հատվածները

Ոսկրածուծի հյուսվածք կարելի է ստանալ ասպիրացիայի և տրեպան բիոպսիայի միջոցով։ Երբեմն միաժամանակ կիրառվում է երկու հետազոտություններն է։ Ստացված ասպիրատը կիսահեղուկ ոսկրածուծ է, որը հետազոտում է ախտաբանը լուսային մանրադիտակով կամ կատարվում է հոսքային ցիտոմետրիա, քրոմոսոմային անալիզ կամ պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ)։ Հաճախ կիրառվում է տրեպան բիոպսիան, որի միջոցով ստացվում է ոսկրածուծի նեղ, ցիլինդրիկ, փոքր կտոր 2մմ լայնությամբ և 2սմ երկարությամբ (80մկլ), որը բջջային կազմի և ինֆիլտրատիվ պրոցեսների հետազոտման համար ենթարկում է մանրադիտակային հետազոտության (երբեմն զուգահեռ իմունահիստոքիմիական մեթոդով)։ Ասպիրացիան կատարվում է 20մլ ներարկիչով, որով ստացվում է մոտ 300մկլ ոսկրածուծ[1]։ Ավելի քան 300մկլ ծավալի ասպիրացիան խորհուրդ չի տրվում, քանի որ ասպիրատը կարող է նոսրանալ ծայրամասային արյան մեջ[1]։

Համեմատություն
Ասպիրացիա Բիոպսիա
Առավելություն
  • Արագ է
  • Տալիս է տարբեր բջիջների տեսակների հարաբերական քանակ
  • Տալիս է նմուշ հետագա հետազոտությունների համար, օրինակ՝ մոլեկուլային գենետիկ և հոսքային ցիտոմետրիայի հետազոտություններ
  • Տալիս է բջջի և ստրոմայի կառուցվածքը
  • Տեսանելի են բոլոր բջիջները
  • Հայտնաբերում է «դատարկ» ասպիրատի պատճառը (ասպիրատում բջիջների բացակայություն)
Թերություն Հայտնաբերվում են ոչ բոլոր բջիջները Մշակումը դանդաղ է

Ասպիրացիայի եղանակով հայտնաբերվում են ոչ բոլոր բջիջները, օրինակ՝ լիմֆոմաների դեպքում բջիջների մի մասը կպնում են ոսկրի խտրոցներին։

Միջամտության տեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկրածուծի ասպիրացիան և տրեպան բիոպսիան սովորաբար կատարվում է կոնքոսկրի մեջքային հատվածից կամ զստոսկրի թևի հետին հատվածից։ Ասպիրատը կարելի է ստանալ նաև կրծոսկրից։ Կրծոսկրային ասպիրացիայի համար պացիենտը պարկում է մեջքի վրա, բարձիկը տեղադրվում է ուսի տակ՝ կրծքավանդակը բարձրացնելու համար։ Կրծոսկրից տրեպան բիոպսիա չի կատարվում, կապված արյունատար անոթների, թոքերի կամ սրտի վնասման ռիսկի հետ։ Մինչև 2 տարեկաններին ոսկրածուծի ասպիրացիա կարելի է կատարել նաև ոլոքից, իսկ փուշելունային ասպիրացիան հաճախ կատարվում է գոտկային պունկցիայի դիրքում՝ L3-L4 ողերի մակարդակով։

Ասեղի մուտքի տեղում ցավի նվազեցման համար կիրառվում է տեղային անզգայացում։ Ցավն առաջանում է ոսկրածուծի վնասման հետևանքով, ինչը անզգայացնել հնարավոր չէ։ Ցավ առաջանում է նաև անզգայացման պրոցեսի ժամանակ։ Միջամտության տանելիությունը հստակ չէ, տարբեր հիվանդների մոտ ցավն արտահայտվում է տարբեր ձևով, որոշները նույնիսկ ընդհանրապես չեն նշում ցավի մասին[2]։

Ինչպես է կատարվում միջամտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկրածուծի ասպիրացիայի համար կիրառվող ասեղ՝ հեռացվող ստիլետով։
Ոսկրածուծի ասպիրատ

Ոսկրածուծի բիոպսիան կարող է կատարվել առողջապահական աշխատողի օֆիսում կամ հիվանդանոցում։ Միջամտության անցկացման համար անհրաժեշտ է հստակ համաձայնություն։ Պացիենտը պառկում է որովայնի կամ կողքի (կողմնային դեկուբիտուս դիրք) վրա։ Մաշկը մշակվում է և այդ հատվածի թմրեցման համար ներարկվում է տեղային անէսթետիկ՝ լիդոկաին կամ պրոկաին։ Հնարավոր է նախօրոք հիվանդներին տալ ցավազրկողներ և/կամ հակատագնապային դեղեր, չնայած սա ոչ միշտ է կիրառվում։

Սովորաբար առաջինը կատարվում է ասպիրացիան։ Ուժի կիրառումով ասպիրատի ասեղը մտցվում է ներարկման հատված և սեղմվում մինչև զգացվի դիմադրություն (ոսկրը)։ Այնուհետև բժշկի պտուտակաձև շարժումներով ասեղը ծակում է ոսկրի կեղևը և հասնում ոսկրածուծին։ Ներարկիչի մխոցը քաշելով ստացվում է ոսկրածուծային հեղուկը։ Պտուտակաձև շարժման միջոցով խուսափում ենք արյան լրացուցիչ անցումից ներարկիչի մեջ։ Այնուհետև, ըստ անհրաժեշտության, կատարվում է բիոպսիա։ Այլ, տրեպանային ասեղի միջոցով կրկին ծակվում է ոսկրի կեղևը։ Այնուհետև պտուտակաձև շարժման և ասեղի խորացման շնորհիվ կտրվում է ոսկրածուծի սոլիդ կտոր։ Կտորը ասեղի հետ միասին զգուշությամբ հեռացվում է։ Ընդհանուր միջամտությունը տևում է մոտ 10-15 րոպե։

Եթե վերցվելու են մի քանի կտոր, ասեղը փոխվում է ամեն միջամտությունից հետո՝ մակարդումից խուսափելու համար։

Միջամտության ավարտից հետո, հիվանդին խնդրում են պառկած մնալ 5-10 րոպե՝ միջամտության հատվածի ճնշման համար։ 10 րոպե անց, եթե արյունահոսություն չկա, հիվանդը կարող է վեր կենալ և անցնել իր սովորական կյանքին։ Միջամտությունից հետո 2-3 օր հնարավոր է ցավյային զգացողություններ, այդ պատճառով կիրառվում է պարացետամոլ (ացետամինոմեֆ) կամ այլ ցավազրկողներ։ Ցավի ուժեղացումը, կարմրությունը, տենդը, արյունահոսությունը կամ այտուցը համարվում են բարդություններ։ Սովորաբար միջամտությունից հետո 24 ժամվա ընթացքում խորհուրդ է տրվում չլվանալ ասեղի մուտքի մասը։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնորը նվիրաբերում է ոսկրածուծը գիտական հետազոտության համար։

Ոսկրածուծի քննության մի քանի հակացուցումներ կան։ Պետք է հիշել, որ թրոմբոցիտոպենիան կամ արյունահոսական խանգարումները հակացուցումներ չեն, եթե միջամտությունը կատարվում է հմուտ մասնագետի կողմից[3]։ Ոսկրածուծի ասպիրացիան ու բիոպսիան անվտանգ կերպով հնարավոր է իրականացնել նույնիսկ ծայրահեղ թրոմբոցիտոպենիայի ժամանակ։ Եթե կոնքի շրջանում կա մաշկի կամ փափուկ հյուսվածքների վարակ, քննությունը կատարվում է այլ հատվածում։

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած միջամտությունից հետո 12-24 ժամվա ընթացքում թեթև ցավոտությունը հաճախ է հանդիպում, շատ հազվադեպ զարգանում են նաև ծանր բարդություններ։ Մեծ ակնարկում, որտեղ կատարվել է 55,000 ոսկրածուծի քննության գնահատում, դիտվել են 26 ծանր կողմնակի երևույթներ (0.05%), ներառյալ մեկ մահացու դեպք[4]։ Նույն հեղինակը Միացյալ Թագավորությունում 2003թ-ին հավաքել է նաև 19,000 այլ ոսկրածուծի քննությունների տվյալներ և հայտնաբերել 16 կողմնակի երևույթների դեպք (ընդհանուր 0,08%), որոնք հիմնականում արյունահոսություններ էին։ Այս ակնարկում, չնայած բարդությունները հազվադեպ էին, սակայն բավականին ծանր էին ընթացել[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 eMedicine "Specialties > Hematology > Diagnostic Procedures > Bone Marrow Aspiration and Biopsy". Article last updated April 7, 2008.
  2. What to Expect During a Bone Marrow Aspirate and Biopsy, Roswell Park Cancer Institute, n.d. Accessed 2014-08-08.
  3. Malempati Suman, Joshi Sarita, Lai Susanna, Braner Dana A.V., Tegtmeyer Ken (2009)։ «Bone Marrow Aspiration and Biopsy»։ New England Journal of Medicine 361 (15): e28։ PMID 19812396։ doi:10.1056/NEJMvcm0804634 
  4. Bain BJ (2003)։ «Bone marrow biopsy morbidity and mortality»։ Br. J. Haematol. 121 (6): 949–51։ PMID 12786808։ doi:10.1046/j.1365-2141.2003.04329.x 
  5. Bain BJ (2005)։ «Bone marrow biopsy morbidity: review of 2003»։ J. Clin. Pathol. 58 (4): 406–8։ PMC 1770618։ PMID 15790706։ doi:10.1136/jcp.2004.022178 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]