Jump to content

Ոսկորները և բոլորը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկորները և բոլորը
անգլ.՝ Bones and All
Երկիր Իտալիա
 ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ և սարսափ ֆիլմ
ՀիմքBones & All?
Թվականսեպտեմբերի 2, 2022, նոյեմբերի 24, 2022[1], նոյեմբերի 18, 2022[1] և նոյեմբերի 23, 2022[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼուկա Գուադանյինո
ՊրոդյուսերԼուկա Գուադանյինո, Թերեսա Փարք, Մարկո Մորաբիտո, David Kajganich?, Francesco Melzi d'Eril?, Լորենցո Միելի, Gabriele Moratti?, Փիթեր Սփիրս և Թիմոթի Շալամե
Սցենարի հեղինակDavid Kajganich?
ԴերակատարներTaylor Russell?, Թիմոթի Շալամե, Մարկ Ռայլենս, Մայքլ Ստալբերգ, Անդրե Հոլանդ, Ջեսիկա Հարպեր, Խլոե Սեվինյի և Դևիդ Գորդոն Գրին
ՕպերատորArseni Khachaturan?
ԵրաժշտությունԹրենթ Ռեզնոր և Աթիքուս Ռոս
Նկարահանման վայրՑինցինատի
Տևողություն130 րոպե
Բյուջե20 000 000 $

«Ոսկորները և բոլորը» (անգլ.՝ Bones and All), իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանյինոյի գեղարվեստական ​​ֆիլմը[2]։ Գլխավոր դերերում՝ Թեյլոր Ռասելը և Թիմոթի Շալամեն։ Կամիլ Դե Անջելիսի վեպի էկրանավորումն է[3]։ Պրեմիերան կայացել է 2022 թվականի սեպտեմբերի 2-ին Վենետիկի 79-րդ կինոփառատոնում։ Թեյլոր Ռասելը ստացել է Մարչելո Մաստրոյաննի մրցանակը, որպես ամենահեռանկարային դերասանուհի, իսկ Լուկա Գուադանյինոն ստացել է «Արծաթե առյուծ» մրցանակը ռեժիսորական աշխատանքի համար։ ԱՄՆ-ում թողարկումը սկսվել է 2022 թվականի նոյեմբերին։ Սա Շալամեի և Գուադանյինոյի երկրորդ համագործակցությունն է «Կոչի՛ր ինձ քո անունով»-ից հետո:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1980-ականների վերջին։ Աղջիկների խնջույքի ժամանակ դեռահաս աղջիկը՝ Մարենը, քիչ է մնում կծի ընկերուհու մատը, որից հետո նա և հայրը պետք է շտապ փախչեն և փոխեն իրենց բնակության վայրը։ Շուտով, երբ Մարենը դառնում է 18 տարեկան, հայրը մենակ է թողնում նրան՝ թողնելով մի քիչ գումար և ձայներիզ, որի վրա նա բացատրում է իր արարքը։

Նրա հայրը պատմում է, որ Մարենը երեք տարեկանում կծել է դաստիարակին։ Մարենը հանդիպում է մի ծերունու, ով նույնպես մարդակեր է, և նրանք միասին ուտում են տարեց կնոջ դիակը, ով մահացել է բնական մահով։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկա Գուադանյինոյի նոր ֆիլմի վրա աշխատանքը հայտնի դարձավ 2021 թվականի հունվարի 28-ին։ Գլխավոր դերերը կատարել են Թիմոթի Շալամեն և Թեյլոր Ռասելը[4][5]։ Նկարահանումները սկսվել են 2021 թվականի մայիսին, երբ դերասանական կազմին միացել են Մարկ Ռայլենսը, Մայքլ Ստալբերգը, Անդրե Հոլլանդը, Ջեսիկա Հարփերը, Քլոե Սևյինին, Ֆրանչեսկա Սկորսեզեն և Դեյվիդ Գորդոն Գրինը[6][7]։ Նկարահանումները տեղի են ունեցել Ցինցինատիում՝ ֆիլմը դարձնելով Գուադանյինոյի առաջին ֆիլմը Միացյալ Նահանգներում[8]։ Նկարահանումները ավարտվել են 2021 թվականի հուլիսին[9]։

Հարցազրույցում ռեժիսորն ասում է, որ սա «շատ ռոմանտիկ պատմություն է սիրո անհնարինության և, այնուամենայնիվ, դրա անհրաժեշտության մասին։ Նույնիսկ ծայրահեղ հանգամանքներում»[10]։ Նա նաև ասաց, որ Շալամեն և Ռասելը «փայլուն ուժ» ունեն և կարողանում են «պատկերել համընդհանուր զգացմունքները»[10]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes-ում ֆիլմն ունի 92% վարկանիշ՝ հիմնված 36 գրախոսականների վրա, միջին գնահատականը 8/10 է[11]։ Վերանայելով ֆիլմը Վենետիկում իր պրեմիերայից հետո, որտեղ այն արժանացավ 10 րոպե հոտնկայս ծափահարություններին, The Guardian-ից Փիթեր Բրեդշոուն ֆիլմն անվանեց «շռայլ և վրդովեցուցիչ. սարսափելի, տհաճ և ապշեցուցիչ իր խեղաթյուրված ռոմանտիկ իդեալիզմով» և նրան շնորհեց 5 աստղ[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. «Principal photography commences in the USA on Luca Guadagnino's feature-length project Bones and All». Արխիվացված օրիգինալից 2021-10-29-ին. Վերցված է 2021-11-26-ին.
  3. «Bones and All | Camille DeAngelis | Macmillan». US Macmillan (անգլերեն). Վերցված է 2021-05-12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Kroll, Justin (2021-01-28). «Hot Package: Luca Guadagnino Eyes New Project 'Bones and All' With Timothée Chalamet And Taylor Russell Circling Lead Roles». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021-01-28-ին. Վերցված է 2021-01-28-ին.
  5. Jackson, Angelique (2021-01-28). «Timothée Chalamet and Taylor Russell in Talks to Star in Luca Guadagnino's Latest». Variety. Արխիվացված օրիգինալից 2021-11-26-ին. Վերցված է 2021-04-13-ին.
  6. Galuppo, Mia (2021-05-26). «Mark Rylance Joins Timothee Chalamet in Luca Guadagnino's 'Bones and All' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021-11-26-ին. Վերցված է 2021-05-26-ին.
  7. Fleming, Mike Jr. (2021-05-28). «Luca Guadagnino On Reuniting With Timothée Chalamet, Moving Away From 'Call Me By Your Name' Sequel / Adding Michael Stuhlbarg, David Gordon Green And More To His First U.S. Film 'Bones And All». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021-06-27-ին. Վերցված է 2021-11-26-ին.
  8. Rosenstiel, Sam (2021-05-28). «Timothée Chalamet in Cincinnati to film new movie 'Bones and All'». WCPO ABC 9. Scripps Media Inc. Արխիվացված օրիգինալից 2021-11-26-ին. Վերցված է 2021-11-26-ին.
  9. Walker, Micah. «Timothee Chalamet film 'Bones and All' wraps filming in Columbus». The Columbus Dispatch (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-07-27-ին. Վերցված է 2021-07-27-ին.
  10. 10,0 10,1 «Luca Guadagnino on 'Call Me by Your Name 2' and his upcoming horror film 'Bones and All'». Prime News. Virtual Press Sp. z o.o. 2021-06-01. Արխիվացված օրիգինալից 2021-06-19-ին. Վերցված է 2021-06-01-ին.
  11. «Bones and All». Արխիվացված օրիգինալից 2022-09-12-ին. Վերցված է 2022-09-11-ին. // Rotten Tomatoes
  12. «Bones and All review – cannibal romance is a heartbreaking banquet of brilliance». the Guardian (անգլերեն). 2022-09-02. Արխիվացված օրիգինալից 2022-09-02-ին. Վերցված է 2022-09-02-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]