Ոսկով ապահովածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ոսկով ապահովածություն, ոսկու ռեզերվային ֆոնդը երկրի կենտրոնական բանկում, որը նախատեսված է բանկնոտների էմիսիան ապահովելու, իսկ մի շարք երկրներում՝ նաև ընթացիկ հաշիվներն ու ըստ ներկայացման վճարման ենթակա այլ պարտավորությունները մարելու համար։ ԱՄՆ-ում, օրինակ, ֆեդերալ ռեզերվային բանկերը օրենքով պետք է ոսկու պաշար ունենան շրջանառվող բանկնոտների գումարի ոչ պակաս 25-ի (1968 թվականից այդ կարգը վերացվել է), նաև ընթացիկ հաշիվների գումարի 25%-ի, Բելգիայի ազգային բանկը՝ 33, Շվեյցարիայինը՝ 40%-ի չափով։ Ոսկու ստանդարտի ժամանակ Ոսկով ապահովածությունը, որպես վալյուտայի կայունության երաշխիք, ակտիվ դեր է կատարել, սակայն հետագայում կորցրել է իր նշանակությունը։ Որոշ երկրներում (օրինակ, Մեծ Բրիտանիայում) դրամական էմիսիան ոսկով չի ապահովում, իսկ դրա ընդհանուր գումա րը որոշում է պառլամենտը։ Ֆրանսիայում, ԳՖՀ-ում, Իտալիայում դրամական էմիսիայի կամ ըստ ներկայացման վճարման ենթակա բանկի պարտավորությունների Ոսկով ապահովածությունը գործող օրենսդրությամբ չի նախատեսված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 635 CC-BY-SA-icon-80x15.png