Ոսկե տանագրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե տանագրա
Ոսկե տանագրա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Տանագրանմաններ
Ցեղ Տանագրա
Տեսակ Ոսկե տանագրա
Լատիներեն անվանում
Tangara arthus
(Lesson, 1832)
[1]
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ոսկե տանագրա (լատին․՝ Tangara arthusԿենդանիների թագավորության, Քորդավորների տիպի, Թռչունների դասի, Ճնճղուկանմանների կարգի տանագրա ճնճղուկ։ Տարածված են արևադարձային և մերձարևադարձային խոնավ անտառներում։ Համարվում են Լատինական Ամերիկա աշխարհամասի էնդեմիկ կենդանատեսակ։ Ապրում են Բոլիվիա, Կոլումբիա, Էկվադոր, Պերու և Վենեսուելա պետությունների տարածքում[2]։ Գրանցված են կենդանիների միջազգային Կարմիր գրքում[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե տանագրա թռչնի մարմնի երկարությունը հասնում է մինչև 13 սմ-ի, իսկ քաշը հասնում է մինչև 22 գրամի։ Փետուրների մեջ գերակշռում են սև և դեղին գույները։ Այտերը և պոչը ունի սև գունավորում, իսկ կնճռոտ թևերի եզրերը ունեն մուգ կանաչ գույն։ Չափահաս թռչունների կտուցը ունի մուգ շագանակագույն կամ սև գույն։ Ոտքերի մասը սև է, մոխրագույն կամ կապտավուն գույնի։ Սեռական դիմորֆիզմը լավ արտահայտված չէ, և էգերը շատ նման են արուներին։ Երիտասարդ թռչունների փետուրները մոխրագույն են։ Ոտքերը և չանչերը մոխրագույն են։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են այս տեսակի թռչունների 9 տեսակ.

  • Tangara arthus aequatorialis (Taczanowski & Berlepsch) 1885 - Տարածված են Անդերում, Էկվադորի և Պերուի հյուսիսում
  • Tangara arthus arthus Lesson 1832 - Տարածված են Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում
  • Tangara arthus aurulenta (Lafresnaye) 1843 - Տարածված են Հյուսիսային և հյուսիսարևելյան Կոլումբիայում
  • Tangara arthus goodsoni Hartert 1913 - Տարածված են Անդերում՝ Էկվադորի և Պերուի հյուսիս-արևմուտքում
  • Tangara arthus occidentalis Chapman 1914 - Տարածված է Կոլումբիայում
  • Tangara arthus palmitae Meyer de Schauensee 1947 - Տարածված է Կոլումբիայի արևելքում
  • Tangara arthus pulchra (Tschudi) 1844 - Տարածված է Պերուի Անդերում
  • Tangara arthus sclateri (Lafresnaye) 1854 - Տարածված է Պերուի հարավում և Բոլիվիայի հյուսիսում
  • Tangara arthus sophiae (Berlepsch) 1901 - Տարածված է Պերուի Անդերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Illustrations de Zoologie livr.3 textpl.9.
  2. Hilty, Steven L. 2003. Birds of Venezuela: 769. Princeton University Press.
  3. BirdLife International 2009.0. Tangara arthus; IUCN 2010. IUCN Red List of Threatened Species. Version 2010.4. Consultado el 30 de octubre de 2010.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե տանագրա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե տանագրա» հոդվածին։