Ոսկե վերջալույս (կուսակցություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոսկե վերջալույս
Χρυσή Αυγή
Meandros flag.svg
ՏեսակԾայր-աջաթևյան նացիստական կուսակցություն
ԵրկիրՀունաստան
ԱռաջնորդNikolaos Michaloliakos?
ԿարգախոսΛαϊκός Σύνδεσμος – Χρυσή Αυγή
Հիմնադրված1992
ԳաղափարախոսությունՆացիոնալ-Սոցիալիզմ
Քաղաքական հայացքԱջաթևյա
ՇտաբԱթենք, Հունաստան
Միջազգային պատկանելությունEuropean National Front?
Հելենիստական խորհուրդ
17 / 300
Եվրոխորհրդարան
3 / 21
Կայքxrisiavgi.com
Chrysi Avyi Վիքիպահեստում

Ոսկե վերջալույս (հունարեն՝ Χρυσή Αυγή)՝ հունական ծայրահեղ աջաթևյան նեոնացիստական կուսակցություն[1][2][3][4], որը գրանցվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը կտրականապես դեմ է ապօրինի ներգաղթին[5][6], ինչպես նաև քննադատում է նախադրյալները, որոնք ըստ կուսակցության տեսակետի՝ նպաստում են արտագաղթի աճին՝ լուսավորականության իդեալները, գլոբալիզացումը և բազմամշակույթացումը։ Հաջող պետականության օրինակը կուսակցության համար ծառայում են Լիքուրգի՝ հին Սպարտան և Մեթաքսասի կառավարությունը։ Կուսակցության ամսագրում նաև առկա են երրորդ ռեյխը գովող հոդվածներ[7]։

Ոսկե վերջալույսն իրեն բնութագրում է որպես «համազգային ազգայնական շարժում» և «անփոփոխ ազգայնականներ»։ Միխալիակոսը՝ կուսակցության հիմնադիրը, նկարագրում է «Քրիսի Աֆղին» որպես կազմակերպություն, որը պայքարում է «այսպես կոչված լուսավորության» և արդյունաբերական հեղաշրջման դեմ, և որը սատարում է նացիոնալ-սոցիալիզմը։ Համաձայն կուսակցության կանոնադրություն՝ «միայն արյունով արիացինները և ազգությամբ հույները կարող են լինել կուսակցության մասնակից դառնալ»։ Կանոնադրությունը նաև կուսակցության գլխավորին տալիս է անսահմանափակ կառավարություն։

Կուսակցության վերաբերմունքը կրոնի հանդեպ փոխվել է ժամանակի հետ՝ կուսակցության առաջացման ժամանակ այն հավաքեց հույն հեթանոսներին և ուղղափառներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության հիմքը դարձավ համանուն ծայր-աջաթևյան ամսագիրը, որը հրապարակվել է 1980 - 1984 թվականներին։ Ամսագրի խմբագիրն էր Միխալոլիակոսը։ 1984 թվականին ամսագիրը դադարեց տպագրվել, սակայն խմբագրի համախոհները միացան ազգայնական քաղաքական միավորմանը, որից 1985 թվականին անջատվեցին որպես երիտասարդական թև։ 1993 թվականին կուսակցությունը կարողացավ ստանալ պետական անդամագրություն և զբաղեցրեց ծայր-աջակողմյա շարքը հունական քաղաքական դաշտում։ Հարավսլավական պատերազմների ժամանակ Քրիսի Աֆղայի անդամները պայքարում էին Սերբերի կողմից։

Կուսակցության գործնեությանը հակառակվում է ինչպես պետութունը, այնպես էլ ձախաթևյան ակտիվիստները։ Հատկապես ծանր բախումներ էին կատարվում 2008 թվականին։ 2010 թվականի մարտի 19-ին Աթենքում կուսակացության գրասենյակում տեղի է ունենում պայթյուն։

Կուսակցությունը ակտիվ մասնակցում է համայնքային և խորհրդարանական ընտրություններին՝ բլոկ կազմելով տարբեր հունական ազգայնական կուսակցությունների հետ։

2012 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ստանում է ձայների 6,97 %, ինչը նրանց ապահովում է 21 տեղ խորհրդարանում։ Նույն թվականի մայիսի 10-ին ՎորդՊրեսը հեռացնում է Քրիսի Ավղիի կայքը, որը մինչև այդ ժամանակ հանդիսանում էր որպես կուսակցության կայք։ Որպես պատճառ նշվում է «բռնություն կամ բռնության օգտագործման սպառնալիք».

2012 թվականի արտահերթ խորհրդարանային ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստանում է ձայների 6,93 %, ապահովելով 18 տեղ խորհրդարանում։ Ընտրությունների նախօրյային կուսակցության կողմից պատգամավոր Իլիաս Կասիդիարիսն ուղիղ եթերի ժամանակ հարձակվում է ՍԻՐԻԶ-ից երկու ձախաթևյա տեսակետներով կանանց վրա՝ ջուր թափելով և երեք անգամ երեսին հարվածելով[8]։

Ոչ շատ ժամանակ անց ընտրություններից հետո կուսակցությունը սկսում է մարդասիրական ծրագիր՝ միայն Հունաստանի քաղաքացիների համար, ինչը վրդովմունք է առաջանում հակադիր կուսակցությունների և արևմտյան զանգվածային լրատվության միջոցներում։ Ուտելիքի հավաքման համար կուսակցությունը հավաքում է հունական ֆիլիալներ սփյուռքում, ինչը վրդովմունք է առաջանում տեղական համարյա բոլոր ոչ նացիստական կուսակցությունների և կազմակերպությունների մոտ[9]։

2013 թվականի սեպտեմբերի 28-ին Հունաստանի ոստիկանությունը ձերբակալում է կուսակցության գլխավորին և որոշ պատգամավորիներին՝ նրանց մեղադրանք են առաջադրում հանցավոր ընկերության ստեղծման համար։ Ձերբակալումները կատարվում էն Պավլոս Ֆիսասայի սպանության գործի քննության շրջանակներում՝ հակա-ֆաշիստական հիփ-հոփ երգիչի, ում դանակահարել էն 2013 թվականի սեպտեմբերի 18-ին Աթենքում։ Սպանության իրագործման մեջ իր մեղքը ճանաչում է Գիորգիոս Ռուպակիասը՝ 45-ամյա անգործ վարորդ, որը նաև կուսակցության անդամ էր, սակայն կուսակցության անդամները ժխտում են հանցագործման որևէ անդամակցմանը։

Նույն թվականի նոյեմբերի 1-ին, երկու կուսակվության անդամ՝ Մանոլիս Կապելոնիսը և Իորգիոս Ֆոնդուլիսը, գնդակահարվեցին անհայտ մոտոցիկլետավարի կողմից՝ Աթենքի գրասենյակում։ Կուսակցության երրորդ անդամ Ալեքսադրոս Ղերոնտասը ծանր վիրավորվեց։ Կուսակցության վարկանիշն սպանություններից հետո անհավանական աճեց։ Նոյեմբերի 16-ին անհայտ ծայր-ձախաթևյա «հեղափոխական փայքարի ուժեր» խումբը սպանության համար պատասխանատվությունը վերցնում է իր վրա՝ դա մեկնաբանելով որպես վրեժ՝ Ֆիսսասայի մահի համար։

Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի ժամանակ կուսակցության անդամները դատապարտում էին իրենց ուկրաինական համախոհներին՝ Մայդանի ցույցերը անվանելով սիոնիստական դավադրություն։

2014 թվականի Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կուսակցությունը ստանում է ձաների 9,38 % և ստանում է Հունաստանին հատկացված 21 տեղերից 3-ը։ Ընտրված թեկնածուններից մեկը, Լամբրոս Ֆոնդուլիսը, սպանված Իորգոսի հայրն էր։

2015 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ստանում է ձայների 6,28 %՝ ապահովելով 17 տեղ Հունաստանի խորհրդարանում։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ստանում է ձայների 6,99 %՝ ապահովելով 18 տեղ։

2018 թվականի հունվարի 5-ին Twitter սոիցալական կայքը ջնջում է կուսակցության պաշտոնական էջը․ կուսակցական բլոկի նյութերը երկար ժամանակ քննադատվում էին նացիստական հայացքների համար[10]։

Ավելի ուշ կուսակցության էջերը նաև փակվում են Ինստագրամ և Facebook սոիցալական կայքերում։

Ներկա ժամանակ կուսակցությունը մեծությամբ 3-րդ ուժն է խորհրդարանում, և շարունակում է ստանալ մեծ աջակցում քաղաքացիների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jackson, Paul The Far Right in Europe: An Encyclopedia. — Greenwood, 2008. — P. 173. — 304 p. — ISBN 978-1846450037
  2. Chalk, Peter Non-Military Security in the Wider Middle East(անգլ.) // Studies in Conflict & Terrorism. — 2003. — В. 3. — Т. 26. — С. 197—214. — doi:10.1080/10576100390211428
  3. Altsech, Moses Anti-Semitism in Greece: Embedded in Society(անգլ.) // Post-Holocaust and Anti-Semitism. — 2004. — Т. 23. — С. 12.
  4. Porat, Dina; Stauber, Roni Antisemitism Worldwide 2000/1. — University of Nebraska Press, 2002. — P. 123. — 360 p. — ISBN 978-0803259454
  5. Алексия Захариу (2011-05-14)։ «Боевики Хриси Авги избивают иммигрантов»։ Русские Афины։ Վերցված է 2018-05-23 
  6. «Полиция разгоняла газом истинных эллинов»։ Греция на Русском։ 2011-01-16։ Վերցված է 2018-05-23 
  7. Зенакос, Августин. Переклад Діни Артеменко, Ірини Когут та Івана Шматка за редакції Олексія Вєдрова (2012-11-23)։ ««Золотий світанок», 1980—2012. Шлях неонацистів до парламенту» (ուկրաիներեն)։ Спільне։ Վերցված է 2018-05-23 
  8. Пілаш, Денис (2016-01-28)։ «СІРІЗА: від А до Ω» (ուկրաիներեն)։ Спільне։ Վերցված է 2018-05-23 
  9. «В Греции арестован лидер неонацистской партии «Золотой рассвет»»։ Lenta.ru։ 2013-09-28։ Վերցված է 2018-05-23 
  10. «Twitter ввел новые правила борьбы с разжиганием ненависти»։ «Лехаим»։ Издательский дом «Книжники»։ 2017-12-21։ Վերցված է 2018-05-23