Jump to content

Ոսկե ձի (Ալտյոտինգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե ձի (Ալտյոտինգ)
քանդակ Խմբագրել Wikidata
Ստեղծում1404 Խմբագրել Wikidata
Ժանրronde-bosse Խմբագրել Wikidata
ՊատվիրատուIsabeau of Bavaria Խմբագրել Wikidata
Ստեղծման վայրՓարիզ Խմբագրել Wikidata

Ոսկե ձի (գերմ.՝ Goldenes Rössl)՝ բեմի սեղան, 15-րդ դարի փարիզյան գոթական ոսկերչական արվեստի գլուխգործոց, պատվիրել է Իզաբելա Բավարացին՝ որպես Նոր տարվա (1405) նվեր իր ամուսնու՝ Ֆրանսիայի թագավոր Շառլ VI-ի համար։ Գործը պատրաստել է անհայտ վարպետ՝ ոսկուց, ոսկեզօծ արծաթից, մասամբ արծնապատ է, մարգարիտներով և շափյուղաներով։ Ներկայումս պահվում է Գերմանիայի Ալտյոտինգ քաղաքի Սուրբ մատուռում։

14-րդ դարի վերջից Հյուսիսային Եվրոպայում տարածվել է Նոր տարվա նվերների փոխանակման սովորույթը, որոնք կոչվել են (ֆրանսերեն՝ étrennes), այսինքն՝ «ուշադրության նշաններ»։ Մեզ հասած այդպիսի քիչ թվով նվերներից մեկը Բավարիայի Իզաբելլայի նվերն էր իր ամուսնուն՝ ֆրանսիացի թագավոր Շառլ VI-ին 1405 թվականի Նոր տարվա առթիվ։ Նվերը պատվիրել էին անհայտ փարիզեցի վարպետի։ Այն սեղանի սրբատախտակ է՝ պատրաստված ոսկուց և արծաթից, զարդարված արծնով, թանկարժեք քարերով և մարգարիտներով։ Կենտրոնում, ոճավորված տաղավարի մեջ, պատկերված է Մարիամ Աստվածածինը Մանկան հետ։

Մի քանի ամիս անց նվիռելու պահից հետո Շառլ VI-ն գրավ է դրեց նվերը, որ վճարի իր աներձագի՝ Բավարիայի դուքս Լյուդվիգի թոշակը։ Հետագայում հուշաիրը փոխանցվել է Ինգոլշտադտ քաղաքի Սուրբ Մարիամ եկեղեցուն, իսկ 1509 թվականին՝ թագավորության գանձարան։ Ներկայումս այն պահվում է Գերմանիայի Ալտյոտինգ քաղաքի Սուրբ մատուռում՝ հանդիսանալով մատուռի ամենաթանկարժեք իրերից մեկը[1][2][3]։

1801 թվականին, Բավարիայում աշխարհականացման ժամանակ, «Ոսկե ձին» տարվել է Մյունխեն՝ հալեցման նպատակով, սակայն հաջողվել է խուսափել այդ ճակատագրից։ 20 տարի անց մասունքը վերադարձել է Ալտյոտինգ։ 1992–1995 թվականներին Մյունխենի Բավարական ազգային թանգարանի արվեստանոցներում իրականացվել են գլուխգործոցի վերականգնման աշխատանքներ[4]։

2004 թվականի մարտի 26-ից հուլիսի 19-ը «Ոսկե ձին» ցուցադրվել է Փարիզի Լուվրում՝ «Փարիզ 1400։ Շառլ VI-ի արվեստ» ցուցադրության շրջանակում[2][5]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկե ձին» կրոնական բնույթի ոսկերչական ստեղծագործություն է։ Այն բեմի սեղան է՝ բրգաձև կառուցվածքով, որի բարձրությունը 62 սմ է, լայնությունը՝ 45 սմ, իսկ հաստությունը՝ 27 սմ։ Կենտրոնում պատկերված է Մարիամ Աստվածածինը Մանկան հետ՝ գահին նստած, տաղավարի մեջ։ Սուրբ Մարիամի ոտքերի մոտ կան երեք երեխա, որոնք նույնացվում են երեք սրբերի՝ Հովհաննես առաքյալի (ձախից գառով), Հովհաննես Մկրտչի (աջից ոսկյա հաղորդության բաժակով) և Եկատիրինա Ալեքսանդրիացոու (ձախից Շառլ VI-ի գլխի հետևում) հետ։ Երրորդ կերպարի նույնացումը սուրբ Եկատիրինայի հետ վիճարկվում է որոշ հետազոտողների կողմից։ Այսպես, լեհ պատմաբան և արվեստի տեսաբան Յան Բյալոստոցկին նշում է, որ սուրբ Եկատերինան Քրիստոսի ժամանակակիցը չի եղել, ուստի այս կերպարը կարող է մարմնավորել մեկ ուրիշին։

Աստվածածնի ձախ կողմում՝ ծնկի իջած, պատկերված է թագավոր Շառլ VI-ը։ Նա զրահներով է և կրում է կապույտ թիկնոց՝ հերալդիկական շուշաններով զարդարված։ Աջ կողմում՝ նույնպես ծնկի իջած, պատկերված է Շառլ VI-ի մարշալը, որը ձեռքին պահում է թագավորական սաղավարտ։ Բոլոր կերպարները իրենց հայացքը ուղղել են դեպի Մանկանը Սուրբ Կույսին հետ։

Բեմի սեղանի ստորին հատվածում, որին երկու կողմերից տանում են նեղ աստիճաններ, պատկերված է ձիաբույծը, որը ձեռքերը պարզել է դեպի շքեղությամբ լծված ձին։ Հենց այդ ձին էլ տվել է ստեղծագործությանը իր անվանումը՝ «Ոսկե ձին»։ Կառույցի ճարտարապետական տարրերը պատրաստված են ոսկուց, կերպարների դեմքերը, հագուստներն ու կենդանիները՝ արծնապատ ոսկուց, իսկ զրահները՝ արծաթից։ Պատկերի հարստությունը, կերպարների ռեալիստական կատարումը, մանրուքների նկատմամբ ուշադիր վերաբերմունքը (սկսած ձիու կազմվածքից մինչև Շառլի առջև դրված աղոթագրքի փականները) եզակի են։ Արվեստաբանների կարծիքով՝ այս հատկություններն են, որ «Ոսկե ձին» դարձնում են ոսկերչական արվեստի իսկական գլուխգործոց[5][2]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Поррас, Стефани Искусство, религия, коммерция, рождение арт-рынка. Северный Ренессанс. — М.: Слово/Slovo, 2019. — С. 24—27. — 256 с. — ISBN 978-5-387-01570-0
  • Jan Bialostocki, Pierre-Emmanuel Dauzat L'Art du XVe siècle des Parler à Dürer. — Livre de Poche; Le Livre de poche edition, 1993. — 85 с. — ISBN 9782253065425

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Das Goldene Rössl der Altöttinger Schatzkammer». www.altoetting.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  2. 1 2 3 «Paris 1400, les arts sous Charles VI. Autour de l'exposition» (PDF). Лувр. Официальный сайт музея (ֆրանսերեն). 2004. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  3. ↑ «La galleria civica di Altötting». www.altoetting.de (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  4. ↑ «Goldenes Rössl». www.bistum-passau.de (ge). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 1 2 «Paris 1400, les arts sous Charles VI». Музей Лувр. Официальный сайт (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)