Ոսկե ձիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոսկե ձիգա
Բնագիր անվանում ուկրաիներեն՝ Золота дзиґа - кінопремія Української кіноакадемії
Տիպ
Ում կողմից է տրվում Ուկրաինայի կինոակադեմիա
Կարգավիճակ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ
Վեբկայք uafilmacademy.org(ուկր.)

«Ոսկե ձիգա» (ուկրաիներեն՝ Золота дзиґа), Ուկրաինայի ազգային կինոմրցանակ, որը շնորհվում է ուկրաինական կինոյի զարգացման գործում մասնագիտական ձեռքբերումների համար։ Հիմնադրվել է 2017 թվականին՝ Ուկրաինայի կինոակադեմիայի կողմից։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 20-ին Կիևում՝ Fairmont Grand Hotel Kyiv հյուրանոցում[1]։

Ֆիլմերի ընտրություն և հաղթողների որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ազգային կինոմրցանակաբաշխության համար ֆիլմերի ներկայացումը տևել է 2017 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 20-ը։ Ընտրության համար ընդունվել են ֆիլմեր, որոնց առաջնախաղը կայացել է 2016 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Առաջին ազգային կինոմրցանակի մրցույթին մասնակցած ֆիլմերի ցանկը (longlist) բաղկացած է եղել 54 ֆիլմից, որոնցից 12-ը՝ լիամետրաժ խաղարկային, 15-ը՝ կարճամետրաժ խաղարկային, 19-ը՝ վավերագրական, 8-ը՝ անիմացիոն։ Ընդհանուր առմամբ ներկայացվել է 76 ժապավեն[2]։ Հավակնորդները որոշվել են ֆիլմերի առցանց պատճենների փակ, ոչ կոմերցիոն դիտմամբ։ 2017 թվականի ապրիլի 3-ին Կինոակադեմիայի խորհուրդը հրապարակել է Առաջին ազգային կինոմրցանակաբաշխության 17 հավակնորդների կարճ ցուցակը[3]։

Հաղթողներն ընտրվում են կինոակադեմիայի բոլոր անդամների կողմից՝ եռաստիճան քվեարկությամբ։

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոմրցանակի հաղթողները որոշվում են հետևյալ 22 անվանակարգերում (2020)[4]

  • Լավագույն ֆիլմ,
  • Լավագույն ռեժիսոր (Յուրի Իլյենկոյի անվան մրցանակ),
  • Գլխավոր դերի լավագույն դերասան,
  • Լավագույն գլխավոր դերասանուհի,
  • Երկրորդ պլանի լավագույն դերասան,
  • Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի,
  • Լավագույն օպերատոր-բեմադրիչ,
  • Լավագույն նկարիչ-բեմադրիչ,
  • Լավագույն սցենարիստ,
  • Լավագույն կոմպոզիտոր,
  • Լավագույն վավերագրական ֆիլմ,
  • Լավագույն անիմացիոն ֆիլմ,
  • Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ,
  • Լավագույն նկարիչ-դիմահարդար (2018 թվականից)[5],
  • Կոստյումների լավագույն նկարիչ (2018 թվականից)[6],
  • Լավագույն ձայնային ռեժիսոր (2018 թվականից)[6],
  • Լավագույն մոնտաժ (2019 թվականից)[7],
  • Լավագույն երգ (պարգևատրվում է կատարողը, 2019 թվականից)[7],
  • Հանդիսատեսի մրցանակ (2018 թվականից)[8][9][10],
  • «Ոսկե հոլ» մրցանակ՝ ուկրաինական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար,
  • «Տարվա բացահայտում» մրցանակ,
  • «Ամենավիզուալ էֆեկտներ» մրցանակ։

Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային կինոմրցանակի գլխավոր խորհրդանիշը Ոսկե ձիգա արձանիկն է, որը խորհրդանշում է ուկրաինական կինոյի արագ և շարունակական զարգացումը[12]։ Բացի այդ, անունը հիշեցնում է ականավոր կինեմատոգրաֆիստ Ձիգա Վերտովի ստեղծագործական ժառանգությունը[11]։

Անվան հեղինակը «Մեդիա Գրուպ Ուկրաինա» ընկերության ռազմավարական մարկետինգի գծով տնօրեն Օլգա Զախարովան է։ Արձանիկի ձևավորումը մշակել է ուկրաինացի նկարիչ Նազար Բիլիկը, ով նկարագրել է «Ոսկե ձիգան» հետևյալ կերպ․ «Կոմպոզիցիայի հիմնական տարրը կինոժապավենի կադրն է, ոսկե քառանկյունը, որը դինամիկ պտտվում է՝ մարմնավորելով կինոն։ Արձանիկի ձևը հիշեցնում է պտտվող հոլ, կրակ, բողբոջ, որոնք ազգային կինոյի զարգացման և նորացման խորհրդանիշներն են»[12]։

Արարողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարողություն Ամսաթիվ Վայր Առաջատար Լավագույն ֆիլմ
1-ին ապրիլի 20 2017 Կիև, Fairmont Grand Hotel Kyiv Ալեքսանդր Սկիչկո[13] «Տատրակի բույնը» [14]
2-րդ ապրիլի 20 2018 [6] Կիև, КВЦ «Парковый» Ախտեմ Սեյտաբլաև և Վասիլիսա Ֆրոլովա[15] Կիբորգներ [16]
3-րդ ապրիլի 19 2019 [7] Կիև, КВЦ «Парковый» Դարյա Տրեգուբովա և Օլեգ Պանյուտա[17] Դոնբաս [18]
4-րդ մայիսի 3 2020 [19] Առցանց [19] Դարյա Տրեգուբովա և Թիմուր Միրոշնիչենկո [20] «Մտքերս լուռ են» [21]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лілія Зінченко։ «Оголошено переможців української кінопремії «Золота дзиґа»»։ Детектор медіа։ 20.04.2017։ Վերցված է 21.04.2017 
  2. Національна Кінопремія: оголошено longlist номінантів на офіційному сайті Національної кіноакадемії. Процитовано 06.04.2017
  3. Номінанти на офіційному сайті Української кіноакадемії
  4. Український «Оскар» отримав фільм «Мої думки тихі» lviv.ua 04.05.2020
  5. Національну кінопремію «Золота Дзиґа» вручатимуть у 4 нових номінаціях — Сценарна майстерня, 2 жовтня 2017
  6. 6,0 6,1 6,2 «Національну кінопремію «Золота Дзиґа» вручатимуть у 4 нових номінаціях»։ Офіційний сайт Української кіноакадемія (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-13-ին։ Վերցված է 2017-10-13 
  7. 7,0 7,1 7,2 «Прийнято регламент Третьої Національної кінопремії України “Золота Дзиґа”»։ Офіційний веб-сайт Української кіноакадемії։ 20.11.2018։ Վերցված է 21.11.2018 
  8. Кінопремія на сайті Української кіноакадемії
  9. Лідія Зінченко։ «Другу кінопремію «Золота дзиґа» вручать 19 квітня 2018 року»։ Детектор медіа։ 19.07.2017։ Վերցված է 20.07.2017 
  10. Правила проведення онлайн-голосування в номінації «Вибір глядача» Національної кінопремії «Золота Дзиґа» на сайті Сегодня
  11. В Україні створено Національну кіноакадемію та кінопремію «Золота дзиґа» // ДМ, 20 лютого 2017
  12. Національна Кінопремія презентує головний символ — статуетку «Золота Дзиґа» на офіційному сайті Національної кіноакадемії. Процитовано 12.04.2017
  13. «Ведучим церемонії вручення Першої Національної Кінопремії стане Олександр Скічко»։ Офіційний сайт Української кіноакадемії (ուկրաիներեն)։ 2017-03-09։ Վերցված է 2017-03-11 
  14. «Стрічка «Гніздо горлиці» перемогла в номінації «Найкращий фільм»»։ Офіційний сайт Української кіноакадемії (ուկրաիներեն)։ 2017-04-21։ Վերցված է 2017-04-21 
  15. «Ведучими «Золотої Дзиґи» стануть Ахтем Сеітаблаєв і Василіса Фролова»։ Детектор медіа (ուկրաիներեն)։ 2018-02-27։ Վերցված է 2018-03-01 
  16. «Даша Плахтій, Вячеслав Довженко, Наталя Ворожбіт та інші - лауреати кінопремії «Золота Дзиґа»»։ Офіційний сайт Української кіноакадемії (ուկրաիներեն)։ 2018-04-20։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-08-ին։ Վերցված է 2018-04-22 
  17. «Ведучими «Золотої Дзиґи 2019» стануть Дар'я Трегубова та Олег Панюта»։ Детектор медіа (ուկրաիներեն)։ 2019-02-18։ Վերցված է 2019-02-19 
  18. Лілія Зінченко (2019-04-19)։ «Оголошено переможців кінопремії «Золота Дзиґа 2019» (ПОВНИЙ ПЕРЕЛІК)»։ Детектор медіа (ուկրաիներեն)։ Վերցված է 2019-04-19 
  19. 19,0 19,1 «Онлайн-церемонія четвертої національної кінопремії «Золота Дзиґа» пройде 3 травня»։ Офіційний сайт Української кіноакадемія (ուկրաիներեն)։ 2020-04-06։ Վերցված է 2020-04-06 
  20. «Ведучими онлайн-церемонії вручення Четвертої Національної кінопремії стануть Дар'я Трегубова та Тімур Мірошниченко»։ Офіційний сайт Української кіноакадемія (ուկրաիներեն)։ 2020-04-24։ Վերցված է 2021-03-12 
  21. «Украинский Оскар: «Мои мысли тихие» и «Домой» — главные триумфаторы кинопремии «Золота Дзиґа 2020»»։ ТК Медіа (ռուսերեն)։ 2020-05-03։ Վերցված է 2020-05-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]