Ոսկե դարպասներ (Վլադիմիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Ոսկե դարպասներ
Vladimir asv2019-01 img05 Golden Gate.jpg
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ56°07′36″ հս․ լ. 40°23′49″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՎլադիմիր (Ռուսաստան)
Կառուցվել է1164 թվական
ՇինարարԱնդրեյ Բոգոլյուբսկի

Ոսկե դարպասներ (ռուս.՝ Золотые ворота), Վլադիմիր քաղաքում գտնվող հին ռուսական ճարտարապետական հուշարձան: Հանդիսանոմ է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության մաս: Կառուցվել է 1164 թվականին իշխան Վլադիմիր Բոգոլյուբսկու օրոք, որը Սուզդալից իշխանության մայրաքաղաքը տեղափոխեց Վլադիմիր: Հուշարձանը հանդիսացել է պաշտպանական կառույց և հաղթական կամար: Այն զարդարել է քաղաքի ամենահարուստ իշխանական-բոյարական մասի շքամուտքը (Նոր քաղաք):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենայն հավանականությամբ կառուցվել է իշխանական շինարարների կողմից: Դրա մասին վկայում է սպիտակաքար աղյուսներից մեկի վրա շինարարի թողած իշխանական նշանը: Շինությունը կառուցվել է որմնադրությանը վերաբերող տեխնիկայի միջոցով, որը լայն տարածում ուներ Վլադիմիրի և Սուզդալի ճարտարապետության մեջ: Անցակետային կամարների խիստ համամասնությունները՝ շրջափակված հզոր կիսաշրջանաձև կամարակապով, և վերևում գտնվող փոքր եկեղեցին շինությանը տալիս էին վեհաշուք տեսք՝ հատուկ իր նպատակին ծառայող: Դարպասները տեղադրվել են 1158 թվականին, շինարարությունն ավարտվել է 1164 թվականի ապրիլի 26-ին՝ եկեղեցու օծման ժամանակ:

Անդրեյ Բոգոլյուբսկու օրոք քաղաքը շրջապատված էր ընդարձակ պատնեշով և ուներ մուտքի յոթ դարպաս, սակայն մինչ օրս գոյատևել է միայն Ոսկե դարպասը:.

XII-XIII դարերում դա քաղաքի ամենահանդիսավոր դարպասն էր: Ռուսական հին տարեգրություններից մեկը հայտնում է, որ դարպասները ոսկի են անվանվել, քանի որ ծածկված էին ոսկեջրած պղնձի թերթերով, որոնք փայլում էին արևի տակ՝ զարմացնելով ժամանակակիցների երևակայությունը: Հյուսիսից և հարավից դարպասների մոտ կային պատնեշներ՝ խորը փորվածքով, որոնց միջով դեպի քաղաք տանող կամուրջ էր անցնում: Կամարն ուներ 14 մետր բարձրություն:

Հրապարակ մուտք էին գործում հարավային պատի դռնախորշով, որի միջով անցնում էր քարե սանդուղք՝ կիսաշրջանաձև կամարով: Սանդուղքի հակառակ կողմում ելք կար դեպի հողապատնեշների հարավային հատվածը: Հարավային պատի սանդուղքը տանում էր դեպի վերին մարտական ​​հարթակ, որն ուներ ատամնաձև պատեր՝ հրակնատի տեսքով: Հրապարակի կենտրոնում կանգնեցվել է համեստ զարդարանքով սպիտակաքար եկեղեցի՝ քառակուսի հատակագծով, երեք աբսիդով, գեղեցիկ որմնասյուներով, երեք կամարակապ պորտալներով:

Դարպասը պահպանվել է խոշոր վերակառուցման միջոցով: Այս կառույցի հնագույն մասեր են հանդիսանում լայն կամարը՝ հզոր կողային հենասյուներով, և դրանց վերևում գտնվող մարտական ​​հարթակը, որը մասամբ է գոյատևել մինչ օրս:Հաճախակի ավերիչ հրդեհներն ու թշնամիների արշավանքները զգալիորեն աղավաղել են Ոսկե դարպասների տեսքը: Գրավոր աղբյուրների համաձայն՝ դարպասի եկեղեցու նորոգումն իրականացվել է 1469 թվականին ճարտարապետ և քանդակագործ Վ.Դ.Երմոլինի ղեկավարությամբ: 1641 թվականին Միխայիլ Ֆեդորովիչ Ռոմանով ցարի հրամանով ռուս ճարտարապետ Անտիպա Կոնստանտինովը նախահաշիվ կազմեց դարպասների նորոգման համար, բայց վերանորոգման աշխատանքները սկսվեցին միայն 17-րդ դարի վերջին:

1778 թվականին դարպասները այրվեցին քաղաքային խոշոր հրդեհի ժամանակ: Կառուցվածքային հենասյուները թուլացան, և որոշվեց վերանորոգել հին կառույցը: Արդյունքում կառուցվեց նաև նոր եկեղեցի աղյուսից՝ սրբագործված 1810 թվականին:

1983 թվականի օգոստոսի 20-ին Քաղաքի օրվա տոնակատարությունների առթիվ անկյունային աշտարակներից մեկի խորշում տեղադրվեց XXI դարի Վլադիմիրի բնակիչներին ուղղված ուղերձով պարկուճ: 1991 թվականի ամռանը Վլադիմիրի բնակիչները Ոսկե դարպասների մոտ դիմավորեցին սուրբ Սերաֆիմ Սարովսկու մասունքը՝ հանդիսավոր կերպով Սանկտ Պետերբուրգից Նիժնի Նովգորոդի Դիվեևո գյուղ տեղափոխված: 1990-ական թվականների կեսերին դարպասների կամարի վերևում սրբապատկերներ տեղադրվեցին՝ Տիրամայրը արևելքից, Քրիստոս Փրկիչը՝ արևմուտքից:

1992 թվականին հուշարձանը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե դարպասներ (առաջին պլանում) որպես Վլադիմիրի Նոր քաղաքի գլխավոր մուտք

Ոսկե դարպասները ղեկավարում է Վլադիմիր-Սուզդալ թանգարան-արգելոցը: Եկեղեցում կա ռազմապատմական էքսպոզիցիա: Էքսպոզիցիայի կենտրոնական տեղը զբաղեցնում է 1238 թվականի փետրվարյան դրամատիկ իրադարձությունները ներկայացնող տրամապատկերը (դիորամա)՝ Վլադիմիրի պաշտպանությունը Բաթու խանի զորքերի հարձակման ժամանակ (հեղինակ՝ ՌՍՖՍՀ ժողովրդական նկարիչ Եֆիմ Դեշալիտ, 1972):

Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր ժամանակաշրջանների զենք և զինտեխնիկա՝ նետող մեքենաների մարտական ​​պտուտակներ, 13-րդ դարի նետեր և տեգեր, օղազրահ, տապար, սակր, 17-րդ դարի սկզբի լեհական արբալետ, կայծաքարի հրացան, պողպատե համազգեստ, լանջապանակ և հրացան 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակաշրջանից, 19-րդ դարի շքանշաններ և պարգևներ, ինչպես նաև ռազմաավարային թուրքական զենքեր:

Էքսպոզիցիան շարունակվում է նախկին մարտական ​​հարթակում, որը XIX դարի սկզբին վերածվել է փակ գավիթ-պատկերասրահի: Այստեղ գտնվում է «Վլադիմիրի հերոսների պատկերասրահը»՝ դիմանկարներ, հիշատակի իրեր, փաստաթղթեր, Խորհրդային Միության 160 հերոսների նկարներ` Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և խաղաղ ժամանակների հերոսներ: Ցուցահանդեսում ներկայացված են փոքր զենքի նմուշներ՝ ստեղծված Կովրովի դիզայներ-զինագործների կողմից՝ Վասիլի Դեգտյարյով, Սերգեյ Սիմոնով, Գեորգի Շպագին և այլոք:

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե դարպասներ, 19-րդ դար
  • Ըստ լեգենդի՝ 1767 թվականի հունիսին Եկատերինա II կայսրուհու սայլը Վլադիմիրով Նիժնի Նովգորոդ անցնելիս թաղվեց մեծ ջրափոսի մեջ՝ դարպասների կամարի տակ: Կայսրուհու պատվերով՝ պատնեշները մասամբ քանդվեցին Ոսկե դարպասների երկու կողմերով հեշտ շրջանցելու նպատակով: Ձախ պատնեշն ամբողջովին քանդվեց: Դրա մնացորդները կարելի է տեսնել Ոսկե դարպասների մոտ գտնվող մանկավարժական ինստիտուտի շենքի ետևում:
  • Ոսկե դարպասի շինարարության ժամանակ կամարի մասնակի փլուզում է տեղի ունեցել, բարեբախտաբար, զոհեր չեն եղել: Արքայազն Անդրեյ Բոգոլյուբսկին այս առիթով պատվիրել է գոհունակության արարողություն՝ փոխելով շինարարական թիմին: Լեգենդի համաձայն՝ նրանք իտալացի վարպետներ էին, որոնց ուղարկել էր Հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ I Բարբարոսան, ում հետ իշխանը մտերմություն էր անում[1]: Նրանք ավարտեցին դարպասների շինարարությունը: Իշխանին այնքան դուր եկավ նրանց աշխատանքը, որ նրանց առաջարկեց մնալ ու նոր մայրաքաղաքում կառուցել այլ քարե կառույցներ՝ սպիտակաքար տաճարներ և հուշարձաններ:
  • 1238 թվականին Վլադիմիրի վրա հարձակվելուց առաջ քաղաքաբնակները թաքցրել են բազմաթիվ արժեքավոր իրեր, այդ թվում՝ Ոսկե դարպասների ոսկեզօծ փեղկերը, որոնք, ըստ լեգենդի, նետվել էին Կլյազմա գետը: Դրանք մինչ այժմ չեն հայտնաբերվել և ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրանցամատյաններում որպես կորած գլուխգործոցներ: 20-րդ դարի 70-ական թվականներին Ճապոնիայի մի ընկերություն առաջարկեց մաքրել Կլյազմա գետի հատակը՝ ընդլայնելով նրա հունը: Ճապոնացիները պատրաստ էին աշխատել մեկ պայմանով. նրանց կպատկաներ այն ամենը, ինչ կգտնվեր գետի հատակում: Առաջարկը չընդունվեց: Համաձայն այլ վարկածների՝ ոսկեզօծ փեղկերը գտնվում են քաղաքի հուսալի թաքստոցում[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկե դարպասները Վլադիմիրում՝ Կլյազմայի վրա: // Հայրենական նշումներ, 1824, № 51:
  • Ս. Վ. Զագրաևսկի, Վլադիմիրում Ոսկե դարպասների վերակառուցման ճշգրտում // Վլադիմիր-Սուզդալ թանգարան-արգելոցի ճարտարապետական ​​հուշարձանների նոր հետազոտություն, 2008:
  • Տ. Պ. Տիմոֆեևա, Ոսկե դարպասները XVIII-XX դարերում // Հետազոտության նյութեր, 2002, էջ 86-93:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]