Ոսկե բուլլա 1242

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1242 թվականի Ոսկե բուլայի բնօրինակը

Ոսկե բուլլա Հունգարիայի Բելա IV թագավորի 1942 թվականի հրովարտակն է, որով թագավորը Գրադեց բնակավայրին տվել է «ազատ թագավորական քաղաքի» իրավունքներ[1]։ Փաստաթուղթը հրատարակվել է 1242 թվականի նոյեմբերի 16-ին[2] Վիրովիտիցեում և հաստատվել է 1266 թվականին։ Բնօրինակը գրված է 57X46 սմ չափերի մագաղաթի վրա, որը այժմ պահպանվում է Խորվաթիայի պետական արխիվում, իսկ պատճենը ցուցադրվում է Զագրեբի թանգարանում[3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1241 թվականի գարնանը Շայո գետի մոտի ճակատամարտում մոնղոլները Բաթու Խանի հրամանատարությամբ ջախջախել են հունգարա-խորվաթական բանակը։ 1241-1242 թվականների ձմռանը մոնղոլները հասել են մինչև ժամանակակից Զագրեբի տարածքները[4], ոչնչացրել այստեղի բնակավայրերը և թալանել Զագրեբի տաճարը[5]։ Մոնղոլների հեռանալուց հետո Բելա IV թագավորը, զգուշանալով նոր հարձակումներից և համոզվելով, որ վատ ամրացված փոքր քաղաքները թշնամու համար արգելք չեն, ամրացված քաղաքային բնակավայրերի ստեղծումը խրախուսող մի շարք փաստաթղթեր է ստորագրել, որոնցից մեկն էլ Ոսկե բուլլան էր[5]։

Պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե բուլլան «Զագրեբ բլրի քաղաքը» հռչակում էր ազատ թագավորական քաղաք։ Քաղաքը պետք է ղեկավարեր քաղաքապետի դեր կատարող քաղաքային դատավորը (խորվ.՝ gradski sudac, լատին․՝ iudex), որին յուրաքանչյուր տարի ընտրում էին քաղաքացիները։ Ընտրվում էին նաև ութ իրավաբան (լատին․՝ jurati) և քաղաքային խորհրդի քսան անդամներ։ Բուլլան որոշում էր քաղաքի սահմանները՝ Մեդվեդնիցա սարերից հարավ, Վրապչակ գետակից արևմուտք, Սևա գետից հյուսիս։ Քաղաքը թագավորի անմիջական ենթակայության տակ էր և չէր ենթարկվում ո՛չ տեղական ֆեոդալներին, ո՛չ էլ Կապտոլ քաղաքի եպիսկոպոսներին։ Միջնադարում Գրադեցի քաղաքացիների անհնազանդությունը Կապտոլի եպիսկոպոսներին հանգեցրել է քաղաքացիական պատերազմների։ Գրադեցի քաղաքացիները ազատված էին պետական հարկերից և տուրքերից[2]։ Քաղաքում դրամահատարան է բացվել և այստեղ է հավաքվել 30-րդ մասի հարկը[6], որից քաղաքն ազատվել էր 1267 թվականին[2]։ Արդյունքում Գրադեցը դարձել է Հունգարա-խորվաթական թագավորության ֆինանսական կենտրոն։ Որպես ազատ թագավորական քաղաք Գրադեցում 1256 թվականից տոնավաճառներ էին կազմակերպվում, որոնք նույնպես չէին հարկվում[2]։

Արտոնությունների դիմաց Գրադեցի քաղաքացիները պարտավոր էին քաղաքի շուրջ ամրություններ կառուցել, ինչն էլ արել են 1266 թվականին։ Նրանք նաև պարտավոր էին թագավորի այցի ժամանակ «12 ցուլ, 1000 բոքոն և 4 տակառ գինի» տալ։ Թագավորը իր` 1266 թվականի այցի ժամանակ չեղարկել է այս պայմանը։ Պարտավորությունների մեջ էի նաև Սլավոնիայի դուքսի կամ Խորվաթիայի բանի այցելության ժամանակ հոգալ նրանց կարիքները։ Ողջ պատմության ընթացքում Խորվաթիայի բանը միայն մեկ անգամ է այցելել։ Ամուր պարիսպների և առևտրական երկու մայրուղիների հատման կետում գտնվելու պատճառով Գրադեցի բնակչությունը 14-րդ դարում հասավ 3000 մարդու, որի արդյունքում դարձավ այդ ժամանակվա Կենտրոնական Եվրոպայի առաջատար քաղաքներից մեկը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «750th anniversary of the Golden Bull granted by Bela IV». Croatian Post. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Zlatna bula Bele IV». Croatian Encyclopedia (խորվաթերեն). Miroslav Krleža Institute of Lexicography. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  3. «Zlatna bula – povijesni dokument Zagreba». hupzagreb.com (խորվաթերեն). 2014 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  4. Šašić, Miroslav (1998 թ․ նոյեմբերի 17). «»Zlatna bula« – temelj razvoja Zagreba kroz stoljeća». Vjesnik (Croatian). Zagreb. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 «Kralj Bela IV Gradecu izdao Zlatnu bulu kojom je postao slobodni kraljevski grad – narod.hr». Narod.hr (խորվաթերեն). 2014 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  6. 6,0 6,1 Latković, Božidar (2005). La Bula áurea de 1242 : Gradec—origen medieval de Zagreb = Zlatna bula iz 1242. : Gradec—srednjovjekovno porijeklo Zagreba (խորվաթերեն and իսպաներեն). Rijeka: Croatian Academy of Sciences and Arts. ISBN 953-219-247-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]