Ոսկե արատինգա
Ոսկե արատինգա | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Aratinga guarouba (Gmelin, 1788) | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Ոսկե արատինգա, (լատ.՝ Aratinga guarouba) Կենդանիների թագավորության, Քորդավորների տիպի, Ողնաշարավորների ենթատիպի, Թռչունների դասի, Թութականմանների կարգի թութակի տեսակ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը հասնում է 35-38 սմ-ի, իսկ պոչի երկարությունը՝ 16 սմ-ի։ Գրեթե ամբողջ մարմինը պատված է վառ դեղին փետուրներով։ Աչքերի շուրջը սպիտակ է։ Փետուրների հիմնական մասը դեղին է, սակայն թևերի ծայրի մի փոքր հատված ունի մուգ կանաչ գունավորում։ Պոչը դեղին է։ Ունի խոշոր և հզոր կեռ քիթ։
Համարվում են Լատինական Ամերիկայի Բրազիլիա պետության էնդեմիկ կենդանատեսակը։ Տարածված են Բրազիլիայի կենտրոնական և հյուսիսարևելյան շրջաններում՝ գետերի մոտակայքում։
Վայրի թռչուններ են և հաճախ հանդիպում են փոքրիկ խմբերով։ Բացառություն է կազմում միայն բազմացման շրջանը։ Ապրում են այնպիսի անտառներում, որոնք ավելի մոտ են որևէ գետին կամ այլ ջրատարածության։ Նախընտրում են բույն կառուցել ծառերի վրա։ Նրանք կարողանում են արագորեն թռչել մի ծառից մյուսը։ Չափազանց աղմկոտ թռչուններ են և նրանց ձայնը կարելի է լսել հեռվից։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկե արատինգաները բազմանում են ծառերի վրա և ձվադրում ծառերի վրա, դնելով 3-5 ձու։ Թռչունների ինկուբացիոն շրջանը տևում է 22-ից 24 օր, սակայն նորածին ձագերը կարողանում են բնից հեռանալ 6-7 շաբաթական հասակում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Винокуров А. А. Редкие птицы мира. – М.: Агропромиздат, 1987. — 207 с
- Иерусалимский И. Попугаи и певчие птицы: виды, содержание, обучение. — Ростов-на-Дону: Владис, 2001. — 320 с ISBN 5-94194-073-4
|