Ոսկե ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե ամրոց
Նկարագրություն
Տեսակհուշարձան
ՏեղագրությունՍամցխե-Ջավախեթի մարզ
Վարչական միավորԱդիգենի մունիցիպալիտետ
Երկիր Վրաստան
Կառուցված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Okro fortress Վիքիպահեստում

Ոսկե ամրոց (վրաց.՝ ოქროს ციხე, անգլ.՝ Okros Tsikhe)` միջնադարյան ամրոց Վրաստանի հարավային Սամցխե-Ջավախքի մարզի Ադիգենի շրջանի Շոկա գյուղի հյուսիսում։ Գտնվում է պատմական Քվաբլիանի հովտում` անմատչելի, ժայռոտ լեռան վրա։

Ամրոցն ակնառու կերպով աչքի է ընկել 16-րդ դարում վրաց-օսմանյան բախումների ժամանակ և հայտնի է եղել նաև Altunkal'a թուրքական անվամբ։

2007 թվականին այն գրանցվել է Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձանների ցանկում[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե ամրոցը միջնադարյան ամենամեծ ամրոցներից մեկն է Վրաստանում։ Նրա հաստ պարիսպները կառուցված են խոշոր, կոպտատաշ քարերով և վեր են խոյանում 10 մետր։ Միջնաբերդի գագաթնային մասերը ժայռոտ լեռան մի գագաթ է, իսկ դրա բերդապատնեշն ամրացված է խոշոր աշտարակներով` ուղղաձիգ իջնելով թե' հարավային, և թե' հյուսիսային լանջերով։ Աշտարակի հատակագիծը բարդ է, մի շարք հարթ չափերով իրար հաջորդող անհամաչափ ժայռոտ մակերես և արհեստական պատեր, որոնք միանում են ժայռապատ պատին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե ամրոցը կառուցվել է 13-րդ դարի վերջին կամ 14-րդ դարի սկզբներին, եղել է Սամցխեի իշխանության Ջաքելիի դինաստիայի սեփականության գլխավոր ամրոցներից մեկը։ Քվաբլիանի հովտում իր գերիշխող դիրքի շնորհիվ ամրոցը մեծ դերակատարություն է ունեցել 1578 թվականի Սամցխեի՝ օսմանյան բանակի դեմ պաշտպանության ընթացքում, Լալա Մուստաֆա Պաշայի կովկասյան արշավի ժամանակ։ Այդտեղ Դեդիսիմեդին արքայադուստրն օսմանյան հրամանատարի հետ խաղաղ պայմանագիր է կնքել, իսկ այնուհետև վայրը օսմանյան նվաճումից հետո ստացել է իր թուրքական անվանումը (Ալթունկալա) և ծառայել է որպես շրջանի կենտրոն[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «List of Immovable Cultural Monuments» (PDF) (վրացերեն). National Agency for Cultural Heritage Preservation of Georgia. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  2. 2,0 2,1 Beradze, V. (1970). სამცხის ხუროთმოძღვრული ძეგლები [Architectural monuments of Samtskhe] (վրացերեն). Tbilisi. էջեր 61–62.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Fähnrich, Heinz (2010). Geschichte Georgiens [History of Georgia] (գերմաներեն). Brill. էջ 368. ISBN 9789004184503.