Ոսկեմազ պինգվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոսկեմազ պինգվին
Ոսկեմազ պինգվին
Գիտական դասակարգում
Միջազգային գիտական անվանում

Eudyptes chrysolophus Brandt, 1837

Արեալ

պատկեր

Պահպանման կարգավիճակ
Wikispecies-logo.svg
Կարգաբանությունը
Վիկիցեղերում
Commons-logo.svg
Փնտրել պատկերներ
Վիքիպահեստում

Ոսկեմազ պինգվին[1][2] (լատ.՝ Eudyptes chrysolophus), փոմփոլավոր պինգվինների դասից:

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկեմազ պինգվին» անվանումը ընդունված է ռուսալեզու գիտական գրականության մեջ[3][4]: Անգլերեն լեզվով օգտագործվում է Macaroni Penguin (պճնամոլ պինգվին) անվանումը: Անվանումն առաջացել է մակարոնիից՝ 18-րդ դարի անգլիացի պճնամոլներից, ովքեր կրում էին անսովոր սանրվածքներ: Ռուսալեզու թարգմանությունների մեջ ոչ հաճախ կարելի է հանդիպել նաև «Մակարոնի պինգվիններ» (մեծատառով), համարելով, որ «Մակարոնին» գիտնականի կամ աշխարհագրական տարածքի անուն է, Մակկուորի պինգվինների համանմանությամբ:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքնապես ոսկեմազ պինգվինները նման են Eudyptes schlegeli պինգվիններին, ավելի վաղ նրանք համարվում էին մի տեսակի երկու տարբեր ենթատեսկներ: Այժմ համարվում է, որ նրանք երկու տարբեր տեսակներ են: Ունենալով սև թիկնամաս, գրեթե սև գլուխ և սպիտակ որովայն, ինչպես հատուկ է բլոր պինգվիններին, տարբերվում են աչքերի վերևում ոսկեգույն փետուրների փնջով, որոնք ձևավորում են փոմփոլ: Ոսեմազ պինգվինների իրանի երկարությունը 65-76 սմ է, ընդամենը 5 կգ-ից մի փոքր ավել քաշի դեպքում:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Մակկուրի պինգվինների, որ բազմանում են միայն համանուն կղզում, ոսկեմազիկ պինգվինները ապրում են խմբերով(գաղութներ) և մեծ տարածում ունեն Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների հարավային մասերում: Ոսկեմազ պինգվինները հանդիպում են նաև Անտարկտիկական թերակզու հյուսիսում և Հրո երկրում: Ոսկեմազ պինգվինները բնակալում են Հարավային Ջորջիայում, Հարավային Շետլանդյան, Հարավային Օրկնեյան, Հարավային Սանդվիչյան և մի շարք այլ սուբանտարկիկական կղզիներում: Հայտնի է բազմացման ընդամենը 200 վայր: Նրանց գաղութները բավական մեծաքանակ են, պինգվինների քանակը հասնում է մոտ 600 հազարի:

 Վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկեմազ պինգվինները բնակալում են գետնին, ստեղծելով շատ պարզ բույն: Ածում են 2 ձու, երկրորդը առաջինից չորս օր հետո: Երկու ձվերն էլ բեղմնավորված են, բայց առաջինը միշտ ավելի փոքր է և սովորաբար թռչունը նրա վրա թուս չի նստում: Թուխս նստելու տևողությունը 35 օր է, պինգվիններին հատուկ՝ ծնողների միմյանց փոխարինելով: Մեծ թռչունները ճուտիկներին դաստիարակում են երկուսից երեք շաբաթ, որից հետո ձևավորում են «մանկական մսուր», որին հաջորդում է մազափոխումը և մոտավորապես հունվարի վերջին ծովում խնամքը: Պինգվինների այս տեսակը համարվում է ամենատարածվածը, ըստ տարբեր գնահատականների նրանց թիվը հասնում է 17-ից 20 միլիոնի:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Птицы
  2. Гладков Н. А., Рогачева Э. В., Сыроечковский Е. Е. Надотряд Плавающие птицы (Impennes) // Жизнь животных. Том 6. Птицы / под ред. В. Д. Ильичева, И. В. Михеева, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1986. — С. 37. — 527 с.
  3. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 9. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  4. В. Бейчек, К. Штястны. Иллюстрированная энциклопедия «Птицы». — ООО «Издательство Лабиринт Пресс», 2004

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]