Ոջլադեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ոջլախոտից)
Ոջլադեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Delphinieae
Ցեղ Ոջլադեղ (Delphinium)
L., 1753

Ոջլադեղ (լատին․՝ Delphinium) անիծած հարս, հրանունկազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 360) տեսակ։ Այս ցեղն իր մեջ ընդգրկում է մի շարք արժեքավոր բազմամյա տեսակներ, որոնցից խոշորածաղիկ ոջլադեղի ստացման գործում խոշոր դեր են խաղացել հետևյալ երեք տեսակները՝

  1. Եվրոպական սովորական ոջլադեղ (D. elatum L.)՝ բազմաձև է, հայրենիքը Միջին Ասիան, Սիբիրը և Շվեդիան է. բարձրությունը 1,5 մետրից ավել է, ծաղիկները բաց մանուշակագույն են։
  2. Չինական ոջլադեղ Բռունոնիանում (D. Brunonianum Royle), Եվրոպա է տարվել 1864 թվականին։
  3. Ոջլադեղ ֆորմոզում (D. formosum Bois), հայրենիքը Փոքր Ասիան է։

Ալեքսանդր տեսակն աչքի է ընկնում խիտ ծաղկաբույլերով, որոնք իրենց վրա են կրում խոշոր, լայն բացված, լիաթերթ, 6 սմ տրամագիծ ունեցող բաց մանուշակագույն ծաղիկներ։ Պսակաթերթերի եզրը աստիճանաբար փոխվում է բաց երկնագույնի։ Հետաքրքրական է նաև Պուշկին տեսակը, բույսի բարձրությունը հասնում է 1,7 մետրի, ունի խիտ, 50 սմ երկարության ծաղկաբույլ, 6 սմ տրամագիծ ունեցող ծաղիկներով։ Կիսալիաթերթ ծաղիկները ինտենսիվ երկնագույն են, սև-ոսկեգույն կենտրոնով։ Դեկորատիվ է համարվում Գորիսլավա տեսակը, որի բարձրությունը հասնում է 2 մետրի, ծաղկաբույլերի երկարությունը՝ 70 սմ-ի, ծաղիկները շատ խոշոր են, լիաթրեթ մուգ-երկնագույն, 7սմ տրամագծով։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունում՝ 13 (15) տեսակ՝

  • ոջլախոտ գարշահոտ (Delphinium foetidum),
  • ոջլախոտ գալարուն (լատին․՝ Delphinium flexuosum),
  • Ոջլախոտ Շովիցի (լատին․՝ Delphinium szovitsia),
  • ոջլախոտ արևելյան (լատին․՝ Delphinium orientale),
  • Ոջլախոտ պարսկական (լատին․՝ Delphinium persicum) և այլն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Շիրակի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի կիսաանապատային, տափաստանային, ենթալպյան, ալպյան գոտիներում։ Աճում է քարքարոտ լանջերին, անտառեզրերին, թփուտներում, մարգագետիններում, աղբոտում ցանքերն ու այգիները։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Delphinium staphisagria

Բազմամյա և միամյա խոտաբույսեր են։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 15-150 սմ։ Տերևները հերթադիր են, թաթաձև-հատվածավոր կամ թաթաձև բաժանված, ծաղիկները՝ անկանոն, կապույտ, մանուշակագույն, երկնագույն, դեղնավուն և այլն։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման։ Ծաղկապատը կազմված է 5 գունավոր բաժակաթերթերից, որոնցից մեկը ձգված է խթանի ձևով, որի մեջ թաքնված է պսակի երկու թերթերից կազմված նեկտարակիր խթանը, պսակի մյուս երկու թերթերը կողքային են, 5-րդը չի զարգանում։ Որոշ տեսակների բոլոր 4 պսակաթերթերը միաձուլված են։ Պարկուկները 1-5-ն են։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։

Տարբեր տեսակների բարձրությունը տատանվում է 0,6-2 մետրի սահմաններում, իսկ ծաղկաբույլերի երկարությունը հաճախ հասնում է 1 մետրի։ Առանձին ծաղիկների տրամագիծը անցնում է 15 սմ-ից։ Նման ծաղկափթթություն ունեն, օրինակ տուղտածաղկավոր ոջլադեղերը։

Ծաղիկները լինում են միաթերփ, կիսալիաթերթ և լիաթերթ, վարդագույն, բաց-կապույտ, կապույտ, կապտամանուշակագույն, բաց մանուշակագույն և սպիտակ գույների։ Միաթերթ ծաղիկ ունեցող ոջլադեղերն ավելի գեղեցիկ են, քան կիսալիաթերթավորները ու լիաթերթավորները։

Բազմացվում է հիմնականում սերմերով, ինչպես նաև թփի բաժանումով և կտրոններով։

Ցանքը ջերմատներում կատարվում է փետրվար ամսին ցանքարկղերի մեջ, իսկ բաց տարածքում՝ աշնանը։ Առաջին նախածլումից հետո, երբ բույսը ունենում է 3-4 տերև, անհրաժեշտ է այն տեղափոխել 7-9 սմ-անոց ծաղկամանների մեջ, որտեղից և ցրտահարման վտանգն անցնելուց հետո տեղափոխել դաշտ և իր հողագնդիկով տնկել մշտական տեղում ՝ բույսը բույսից 35-40 սմ հեռավորության վրա։

Նախընտրում է սննդանյութերով հարուստ, պարարտ հողեր։ Լավ է զգում արևոտ ու լուսավոր հողամասերում։ Պահանջում է չափավոր ոռոգում։ Ծաղկում է հուլիսից մինչև աշուն։ Եթե ցանքը ջերմատանը կատարվում է ուշ աշնանը, ապա բույսերը ծաղկում են հաջորդ տարվա օգոստոսի սկզբում։ Գարնան ցանքից աճած բույսերը նույն տարում հազիվ թե ծաղկեն։

Սերմերը սեպաձև են, 3 մմ երկարությամբ, փայլուն, մուգ դարչնագույն։ Նայած տեսակների ծիլ են տալիս 5-20 օրվա ընթացքում։ Մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 450 հատիկ։

Թփիկների բաժանումով բազմացվում է վաղ գարնանը կամ աշնանը։ Ինչ վերաբերում է կտրոններով բազմացմանը, ապա այն կատարվում է ջերմատներում։

Ծաղկի բանաձևը։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկորատիվ, մարգագետնային, մասամբ թունավոր բույսեր են։ Տեսակներից են դաշտային ոջլադեղը D. consolida։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. սերմերը պարունակում են ալկալոիդներ, ճարպեր, ծաղիկները՝ ներկանյութը (դեղին, կապույտ, մանուշակագույն)։ Պատրաստուկները կիրառվում են բրոնխային հեղձուկի, հազի և այլ հիվանդությունների, նաև միզակապության, դողէրոցքի բուժման, կարիճի խայթոցի ժամանակ։ Շատ տեսակներ թունավոր են։ Գեղազարդիչ (ծաղկաբուծության մեջ մշակվում են ոջլախոտի բազմաթիվ տեսակներ) է և մեղրատու։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  4 ենթաընտանիք   դաս (Aconitum) և (Consolida)  
         
  ընտանիք Գորտնուկազգիներ     ցեղ Ոջլադեղ     f1
               
  Բաժին Գորտնուկածաղկավորներ     ենթաընտանիք Գորտնուկագիներ (Ranunculoideae)     դաս Ոջլադեղ    
             
  ևս 10 ընտանիք   ևս 8 ցեղ,   f2
     

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Агапова Н. Д. Семейство лютиковые (Ranunculaceae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 1. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1980. — С. 210—216.
  • Малютин Н. И., Дельфиниумы, М., «Агропромиздат»։
  • Агапова Н. Д. Семейство лютиковые (Ranunculaceae) // Жизнь растений. В 6 т. — Т. 5. Ч. 1. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1980. — С. 210—216.
  • Гиляров М. С. Биологический энциклопедический словарь. — М.: Сов. энциклопедия, 1986. — С. 200. — 831 с.
  • Гусынин И. А. Токсикология ядовитых растений. — М.: Сельхозиздат, 1962. — С. 178. — 624 с.
  • Малютин Н. И. Дельфиниумы. — М.: Агропромиздат, 1992.
  • Орехов А. П. Химия алкалоидов. — 2-е изд. — М.: АН СССР, 1955. — С. 741—749. — 859 с.
  • Wang Wencai (王文采), Michael J. Warnock. 11. DELPHINIUM // Флора Китая = Flora of China. — 2001. — Т. 6. — С. 223—274.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոջլադեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոջլադեղ» հոդվածին։