Jump to content

Ոչ ֆորմալ տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև շուկայի վաճառականները առաջարկում են ժամացույցեր ամերիկացի զինվորներին, Բաղդադ, 2004 թվական
Վարսավիրի ծառայության մատուցում Վիետնամի փողոցներից մեկում

Ոչ ֆորմալ տնտեսություն (գորշ տնտեսություն)[1][2], տնտեսության մաս, որը չի հարկվում և չի վերահսկվում պետական որևէ մարմնի կողմից[3]։ Չնայած այն հանգամանքի, որ ոչ ֆորմալ տնտեսությունը կազմում է զարգացցող երկրների տնտեսության զգալի մասնաբաժինը, այն ընկալվում է խնդրահարույց և անկառավարելի։ Այնուամենայնիվ, ոչ ֆորմալ տնտեսության ոլորտը կենսական նշանակություն ունի աղքատների համար[4][5] և այն արագորեն տարածվել է սկսած 1960-ական թվականներից[6]։ Ոչ ֆորմալ տնտեսության ինտեգրումը ֆորմալ տնտեսության մեջ լուրջ քաղաքական մարտահրավերներից մեկն է[4]։

Շատ դեպքերում, ի տարբերություն ֆորմալ տնտեսության, ոչ ֆորմալ տնտեսական գործունեությունը չի ընդգրկվում երկրի Համախառն Ազգային Արդյունքի (ՀԱԱ) և Համախառն Ներքին Արդյունքի (ՀՆԱ) մեջ[4]։ Սակայն, Իտալիան ընդգրկել է ոչ ֆորմալ տնտեսական գործունեությունը իր ՀՆԱ հաշվարկման մեջ, որի շնորհիվ նրա ՀՆԱ-ն աճել է 18%-ով[7] և 2014 թվականին, մի շարք եվրոպական երկրներ նույնպես սկսեցին իրենց ՀՆԱ հաշվարկման մեջ ներառել մարմնավաճառությունը և թմրանյութերի վաճառքը պաշտոնական ՀՆԱ վիճակագրական տվյալների մեջ, ՀՆԱ-ն մեծացնելով 3-7% տոկոսով[8]։ Ոչ ֆորմալ տնտեսության ոլորտը կարելի է բնութագրել ինչպես գորշ աշխատաշուկա։ Այլ հասկացությունները, որոնք կարող են բնութագրվել ոչ ֆորմալ տնտեսության մաս դա սև շուկան է, ագորիզմը և «Système D.»: Ասոցացված արտահայտություններ եմ «under the table»,«off the book» և «working for casհ» (թարգմանաբար՝ «սեղանի տակ», «գրանցումից դուրս», «աշխատանք կանխիկի դիմաց»)

Պաղպաղակի փողոցային վաճառող Մեքսիկայում

«Ոչ ֆորմալ տնտեսության» սկզբանական տերրմինի օգտագործումը վերագրվում է տնտեսական զարգացման մոդելին, ստեղծված 1955 թվականին Վ․ Արթուր Լույիսի կողմից, որտեղ նկարագրում էր զբաղվածության և ապրուստի ստեղծումը զարգացող երկրներում։ Այն օգտագործվում էր նկարագրելու զբաղվածության այն տեսակը, որը դիտվում էր ժամանակակից արդյունաբերական ոլորտից դուրս մնացած[9]։ Այլ այլընտրաքային սահմանում, տրված 2007 թվականին, օգտագործում է աշխատանքի կայունությունը, որպես ֆորմալություան չափանիշ, բնութագրելով ոչ ֆորմալ տնտեսության մասնակիցներին որպես՝ «աշխատանքի, աշխատավարձի կայունություն և սոցիալական ապահովագրություն չունեցողներ»[10]։ Երկու սահմանումները պնդում են, որ ոչ ֆորմալ տնտեսության մեջ մասնակցությունը պայմանավորոված է ընտրության կամ վերահսկման բացակայությամբ, սակայն հաճախ մարդիկ միանում են այս ոլորտին՝ ցանկանալով խուսափել հարկերից և կարգավորումներից։ Այն կարող է արտահայտվել, որպես չհայատարարագրված գործունեություն, խուսափող պետական հարկերից, սոցիալական անվտանգությունից կամ աշխատանքային իրավունքի տեսանկյունից, բայց մնալով օրինական մյուս բոլոր առումներով[11]։ 2016 թվականին Էդգար Լ․ Ֆայգենը առաջարկել է դասակարգում ստվերային տնտեսություների համար՝ ներառելով ոչ ֆորմալ տնտեսությունը, որպես այնպիսի համակարգ, որը բնութագրում է «հաստատված ինստիտուցիոնալ կանոններին չհամապատասխանող վարքագծով»[12]։ Նրա պնդմամբ՝ աշխատանքային շուկայի կարգավորումների շրջանցումը՝ նվազագույն աշխատավարձի շեմի, աշխատանքային օրենսգրքի, սոցիալական ապահովության, գործազրկության ու հաշմանդամության նպաստների մասով, հանգեցնում է ոչ ֆորմալ տնտեսության առաջացման, ինչն մի կողմից զրկում է աշխատողներին իրենց արժանի արտոնություններից, մյուս կողմից՝ անարժան արտոնություններ տրամադրում այլոց։

Այս տերմինը նույնպես օգտակար է չկարգավորվող, անօրինական և պետության պաշտպանության շրջանակներից դուրս բնակարանային պայմանների և ապաստարանի տեսակների նկարագրման համար։ «Ոչ ֆորմալ տնտեսությունը» տերմինը սկսում է ավելի շատ կիրառվել այսօր՝ փոխարինելով «ոչ ֆորմալ ոլորտ» տերմինը[4]։

Ոչ ֆորմալությունը թե՛ բնակարանային թե՛ ապրուստի ապպահովման տեսանկյունից, պատմականորեն դիտարկվել է որպես սոցիալական բացասական երևույթ և նկարագրվել է հիմնականում այդ ոլորտների մասնակիցների չունեցվածքով կամ խուսափման ցանկություններով։ 2009 թվականին հոլանդացի սոցիոլոգ Սասկիա Սասսենը դիտարկել է նոր ոչ ֆորմալ ոլորտը՝ զարգացած կապիտալիզմի արդյունք և շարժիչ ուժ՝ բնությագրելով այն ուրբանիստիկ տնտեսության ձեռնարկատիրական դրսևորումերից մեկը, որը գլխավորում են տեղեկատվական տեխնոլոգիանների և մշակույթի մասնագետները։.[13] Չնայած այն որ այս բնութագրումը առավելապես բնորոշ է զարգացած երկրներին, այժմ նաև զարգացող երկրներում ավելի հաճախակի են դիտվում նմանատիպ մասնագետների մասնակցությունը այդ գործընթացներին[14]։

Պատմության ամբողջ ընթացքում, որքան գոյություն ունի ավելցուկային հարստությունը, կառավարությունները փորձել են կարգավորել իրենց տնտեսությունների որոշ հատվածներ, առնվազն սկսած շումերներից։ Սակայն այդ կարգավորումները երբեք ամբողջությամբ կիրառելի չեն համարվել։

Առօրյա կյանքը ոչ ֆորմալ տնտեսությունում Բոլիվիայի փողոցներում

Հնագիտական և մարդաբանական ապացույցները վկայում են, որ բոլոր հասարակությունների մարդիկ պարբերաբար հարմարեցնում են իրենց տնտեսական գործունեությունը՝ փորձելով խուսափել կարգավորումներից[փա՞ստ]։ Հետևաբար, եթե ոչ ֆորմալ տնտեսական գործունեությունը այն է, որ մնում է չհամակարգված՝ համակարգված համակարգում, ապա ոչ ֆորմալ տնտեսությունը հին է այնքան, որքան ֆորմալ հատվածը, եթե ոչ ավելի հին[փա՞ստ]։ Համենայն դեպս տերմինը՝ ինքն իրեն ավելի նոր երևույթ է[փա՞ստ]։

1950-ից 1960-ական թվականներին, Արդիականացման տեսության զարգացման դպրոցը հավաստիացնում էր մարդկանց հավատալ, որ աշխատանքի և արտադրության ավանդական տեսակները կանհետանան զարգացող երկրների տնտեսական պրոգրեսի արդյուքում[փա՞ստ]։ Քանի որ այս լավատեսությունը ապացուցեց իր անհիմն լինելը, գիտնականները սկսեցին ավելի սերտ ուսումնասիրել, այն ինչը կոչվում էր ավանդական ոլորտ և հայտնաբերեցին, որ այդ ոլորտը ոչ միայն պահպանվել է, այլ նաև ընդլայնվել՝ ներառելով նոր երևույթներ.[փա՞ստ]։ Ընդունելով այդ արտադրական ձևերը, որպես կայուն փաստ, գիտնականներ և մի քանի միջազգային կազմակերպություններ արագորեն ընդունեցին «ոչ ֆորմալ ոլորտ» տերմինը(հետագայում՝ ոչ ֆորմալ տնտեսություն)։ «Ոչ ֆորմալ եկամուտի հնարավորություններ» տերմինը վերագրվում է բրիտանացի մարդաբան Քեյթ Հարթին՝ 1971 թվականին, Գանայում կատարված ուսումնասիրության մեջ, որը հրապարակվվել է 1973 թվականին[15]։ Նաև այն ձևակերպվել է Աշխատանքի Միջազգային Կազմակերպության կողմից՝ 1972 թվականին, Կենիային վերաբերյալ ուսումնասիրության հրապարակչության մեջ[փա՞ստ]։

Էդգար Լ․ Ֆայգենը, իր 1989 թվականին հրատարակած «Ստվերային տնտեսություններ, Հարկերից խուսափում և տեղեկատվական խեղաթույրում» աշխատությունում ուսումնասիրել է տնտեսության գործունեության նկատելի հատվածից դեպի աննկատ հատված տեղափոխման հետևանքները։ Այսպիսի տեղաշարժերը ոչ միայն նվազեցնում են կառավարության եկամուտների հավաքման ունակությունները, այլ նաև խեղաթույրում են տեղեկատվական համակարգերի աշխատանքը, ինչը կարող է դառնալ սխալ քաղաքական որոշման պատճառ։ Գրքում դիտարկվում է չերևացող տնտեսությունների չափման այլընտրանքներ և վերլուծվում դրանց հետևանքները սոցիալիստական և ազատ շուկայական տնտեսություններում[16]։ Ֆայգենը նաև ներկայացնում է դասակարգման եղանակ՝ տարբերակելու ոչ ֆորմալ, անօրինական, չհայտարարագրված տնտեսությունները՝ նշելով դրանց հատկանիշները և փոխկախվածությունները, ինչպես նաև դրանց չափման այլ եղանակները[17]։Սկսած այդ պահից, ոչ ֆորմալ ոլորտը դարձել է տնտեսական, սոցիոլոգական, մարդաբանական և քաղաքային պլանավորման ուսումնասիրություններից մեկը։ Շրջումը դեպի պոստ-ֆորդիստական արտադրության ձևերին բուռն զարգացող երկրներում հանգեցրեց աշխատողների դուրս մղմանը ֆորմալ տնտեսությունից և ներգրավվեցին ոչ ֆորմալ ոլորտում։ 2005 թվականին «Ոչ ֆորմալ տնտեսությունը, զարգացած և թեր զարգացած երկրներում ուսումնասիրություններ» հոդվածների հավաքածույում փաստարկվեց ոչ ֆորմալ տնտեսության գոյությունը բոլոր երկրներում՝ սկսած ԱՄՆ-ից և Իսպանիայից մինչև Ուրուգվայ և Կոլումբիա[18]։

Սև շուկա, 1946 թվական, Շինբաշի, Ճապոնիա

Ոչ ֆորմալ տնտեսությամ վերաբերյալ ազդեցիկ գիրք է Հերնանդո դե Սոտոյի «El otro sendero» (1986)։ Դե Սոտոն և իր կողմնակիցները պնդում էին, որ պերուական և այլ լատինամերիկյան տնտեսության խիստ վերահսկողությունը ստիպում է տնտեսության մեծ մասին անցնել ոչ ֆորմալ տնտեսություն և այն խոչընդոտում է տնտեսական զարգացմանը։ Մինչդեռ Դե Սոտոն քննադատում էր մերկանտիլիզմի մեջ 20-րդ դարում իշխող դասին, նա նաև հիանում էր ոչ ֆորմալ տնտեսության ձեռնարկատիրական ոգով։ Լայնորեն մեջբերված փորձում, նրա կողմնակիցները փորձեցին գրանցել օրինական կերպով փոքրիկ հագուստի արտադրամաս Լիմայում։ Այդ գործընթացը պահանջել էր ավելի քան 100 վարչական քայլ և գրեթե մեկ տարի լիաժամյա աշխատանք։ Ֆայգեն դասակարգում է դե Սոտոյի աշխատանքը ոչ ֆորմալ տնտեսության գրականության շարքերում[19]։ Մինչդեռ դե Սոտոյի աշխատանքը սիրված է որոշ քաղաքական գործիչների և ազատ շուկայական քաղաքականության կողմնակիցների (Օրինակ՝ The Economist-ի) կողմից, շատ գիտնականներ քննադատել են այս մեթոդաբանական թերությունները և կողմնակալ գնահատականների համար[20]։

1990-ականների երկրորդ կեսում շատ գիտնականներ սկսել են գիտակցորեն օգտագործել «ոչ ֆորմալ տնտեսություն» տերմինը «ոչ ֆորմալ ոլորրտ»-ի փոխարեն՝ ընդգծելով ավելի լայն շրջանակ, որը ներառում է ինչպես ձեռնարկությունները, այնպես էլ զբաղվածությունը՝ զարգացող, անցումային և զարգացած արդյունաբերական տնտեսություններում[փա՞ստ]։

Ստվերային տնտեսության (հիմնականում արտահայտված պաշտոնական ՀՆԱ-ի տոկոսների տեսքով) զարգացման և ծավալներ վերաբերյալ հետազոտություններից նշանակավոր է Ֆայգեի և Շնայդերի ու Էնստեի ուսումնասիրությունները, որոնք ներառում են նաև տարբեր գնահատման մեթոդների քննություն[21][22]։ Ֆայգեի 2016 թվականի ամենավերջին ուսումնասիրությունը չերևացող տնտեսության վերաբերյալ, քննադատորեն մոտենում է այն գնահատականներին, որոնք օգտագործում են «Multiple Indicator multiple cause» մեթոդները՝ ստվերային տնտեսությունը դիտարկելով որպես թաքնված փոփոխական[23]։

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փողոցային վաճառական Կոլումբիայում
Փողոցային վաճառողը Հնդկաստանում

Ոչ ֆորմալ տնտեսության հիմնական բնորոշ հատկանիշները հետևյալն են՝ հմտություններ՝ ձեռք բերված ֆորմալ կրթությունից դուրս, աշխատանքի հեշտ ձեռք բերում՝ կանխիկ եկամուտով, կայուն գործատու-աշխատող հարաբերությունների բացակայություն[24] և փոքրածավալ գործունեություն[4]։ Աշխատողները, ովքեր ներգրաված են ոչ ֆորմալ տնտեսության մեջ սովորաբար դասակարգվում են որպես զբաղվածներ։ Ոչ ֆորմալ տնտեսությունում աշխատանքի տեսակները զանազան են, հատկապես ներդրված կապիտալի, կիռարվող տեխնոլոգիայի և գեներացված եկամտի առումով[4][24]։

Տեսական շարքը բավականին լայն է՝ ինքնազբաղված անձանց և չվճարվող ընտանեկան աշխատուժից[24] մինչև փողոցային վաճառողներ և կոշիկ մաքրողներ[4]։ Շարքի վերին աստիճանում են դժվար հասանելի ոչ ֆորմալ զբաղվածությունները, ինչպիսիսն են փոքր ծառայություններ կամ արտադրություն իրականացնող բիզնեսները[4][24]։ Բարդ մուտքը պայմանավորված է բարձր նախնական ծախսերով՝ ներառյալ լիցենզավորման կանոնակարգեր և անկանոն աշխատանքային ժամեր[24]։ Սակայն ոչ ֆորմալ ոլորտի շատ աշխատողներ, նույնիսկ ինքնազբաղվածները կամ վարձու աշխատողները չունեն հասանելիություն կայուն աշխատանքի, արտոնությունների, սոցիալական երաշխիքների կամ ներկայացուցիչներ[5]։ Այս հատկանիշները տարբերվում են ֆորմալ բիզնեսներից և աշխատողներից, որոնք ունեն կանոնավոր աշխատանքային ժամեր, մշտական աշխատավայր և կառուցվածքային արտոնություններ[24]։

Հիմնվելով 2018 թվականի Բրազիլիայում ոչ ֆորմալ տնտեսության վերաբերյալ ուսումնասիրությանը, գոյություն ունի երեք տեսություն՝ բացատրող ոչ ֆորմալության պատճառները։ Առաջինը մոտեցումը դիտարկում է, որ ոչ ֆորմալ ոլորտը ներառում է պոտենցիալ արդյունավետ ձեռնարկատերեր, որոնք դուրս են մնացել ֆորմալ տնտեսությունից բարձր կարգավորող ծախսերի պատճառով՝ հատկապես մուտքի կարգավորումի։ Երկրորդ մոտեցումը բնութագրում է այն որպես մակաբույծ ձևավորումներ, որոնք պոտենցիալ արդյունավետ ձեռնարկություններ են ֆորմալ տնտեսության համար և կարող են գոյատևել ֆորմալ պայմաններում, սակայն նախընտրում են ոչ ֆորմալ ոլորտը՝ ստանալու ավելի բարձր եկամուտ, ցածր ծախսերի առավաելության շնորհիվ՝ չվճարելով հարկերը և կարգավորումներից դուրս գտնվելով։ Երրորդ մոտեցումը դիտարկում է ոչ ֆորմալությունը որպես գոյատևման ռազմավարություն ցածր ունակություններով անհատների համար, ովքեր բավականին անարդյունավետ են որպեսզի դառնան ֆորմալ տնտեսության մաս։ Հետազոտության արդյունքներից ելնելով առաջին մոտեցման են համապատասխանում ոչ ֆորմալ տնտեսության ձևավորումների 9,3 տոկոսը, երբ 41,9 տոկոսը համապատասխանում է երկրորդ մոտեցմանը։ Մնացած հատվածը համապատասխանում է երրորդ տեսությանը։ Հեղինակը ենթադրում է, որ ոչ ֆորմալ ձևերի մեծ մասը «մակաբույծ» բնույթի են և այդպիսի ձևավորումների վերացումը հետևաբար դրական ազդեցություն կունենան տնտեսության վրա[25]։

Ոչ ֆորմալ տնտեսության ամենատարածված աշխատանքային տեսակներից են կենցաղային աշխատակիցները և փողոցային վաճառողները։ Կենցաղային աշխատողները թվով ավելի շատ են, մինչդեռ փողոցային վաճառողները՝ ավելի տեսանելի։ Այս երկու աշխատողները միասին կազմում են զարգացող երկրներում ոչ գյուղատնտեսական աշխատուժի մոտ 10-15%-ը և ավելի քան 5%-ը՝ զարգացած երկրներում[5]։

Թեև ոչ ֆորմալ ոլորտում մասնակցելը կարող է լինել անարժանապատիվ, շատ աշխատողներ ներգրավվում են այստեղ սեփական ցանկությամբ՝ տնտեսական և ոչ տնտեսական պատճառներից ելնելով։ Տնտեսական դրդապատճառները ընդգրկում են հարկերից խուսափելու հնարավորությունը, ազատությունը կարգավորումներից ու լիցենզիայի պահանջներից, ինչպես նաև պետական արտոնությունները պահպանելու ունակությունը[26]։ Ոչ ֆորմալ աշխատողների հետազոտությունը Կոստա Ռիկայում ցուցադրում է ոչ ֆորմալ ոլորտում մնալու այլ տնտեսական պատճառներ, ինչպես նաև ոչ տնտեսական պատճառներ։ Առաջին հերթին, նրանք վստահ էին, որ կվաստակեն ավելի շատ գումար աշխատելով ոչ ֆորմալ ոլորտում, քան՝ ֆորմալ ոլորտում։ Երկրորդ հերթին, նույնիսկ եթե աշխատողը վաստակում է ավելի քիչ գումար, ոչ ֆորմալ ոլորտը առաջարկում է ավելի անկախություն՝ հնարավորություն ունենալու ընտրել իրենց հարմար ժամերը, աշխատել դրսում, ընկերների կողը և այլն։ Մինչդեռ ֆորմալ ոլորտում աշխատանքը միգուցե ապահովում է անվտանգություն և կայունություն կամ ավելին՝ վճարվի ավելի բարձր, սակայն ոչ ֆորմալ ոլորտի ֆինանսական և հոգեբանական պարգևները ավելի գրավիչ են[27]։

Ոչ ֆորմալ ոլորտը պատմականորեն դիտվել է ֆորմալ ոլորտի հակադիր երևույթ՝ ընդգրկելով բոլոր եկամտաբեր գործունեությունները, որոնք օրինական դաշտից դուրս են։ Այնուամենայնիվ, այս սահմանումը չափազանց գլոբալ և ոչ հստակ է, քանի որ որոշ գործունեություններ կարող են ընդգրկվել այդ սահմանման մեջ, բայց իրականում չեն դիտարկվում որպես ոչ ֆորմալ տնտեսություն։ Ինչպես սահմանել է Միջազգային Աշխատանքի Կազմակերպությունը 2002 թվականին, ոչ ֆորմալ տնտեսությունը չի ներառում քրեական տնտեսությունը։ Թեև ոչ ֆորմալ տնտեսությունում արտադրությունն և զբաղվածությունն կարող են չլինել օրինականցված, այնուամենայնիվ արտադրում և տրամադրում են օրինական ապրանքներ ու ծառայություններ, մինչդեռ քրեական տնտեսությունը, իր հերթին, արտադրում է անօրինական ապրանքներ և ծառայություններ[5]։ Ոչ ֆորմալ տնտեսությունը նաև չի ներառում վերարտադրողական կամ խնամքի ոլորտները, որը կազմված է չվարձատրվող կենցաղային աշխատանքից և խնամքի գործունեություններից։ Ոչ ֆորմալ տնտեսությունը շուկայական տնտեսության մասն է, այսինքն՝ այն արտադրում է ապրանքներ և ծառայություններ շահույթ ստանալու նպատակով։ Չվարձատրվող կենցաղային աշխատանքը և խնամքը չեն համապատասխանում և այդ պատճառով չեն դիտարկվում, որպես ոչ ֆորմալ տնտեսության մաս[5]։

Վիճակագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նարանտուլի շուկա՝ նաև անվանում են Khar Zakh (սև շուկա), Ուլան բատոր, Մոնղոլիա

Ոչ ֆորմալ տնտեսությունը անկախ կառավարական համակարգից բազմազան է և ընդգրկում է թե՛ փոքրածավալ պարզ մասնակիցներ, թե՛ ավելի մեծ, կանոնավոր գործունեւություն ծավալող ձեռնարկություններ (Օրինակ՝ Լա Պասի՝ Բոլիվիայի տրանսպորտային համակարգի նման)։ Ոչ ֆորմալ տնտեսությունը ընդգրկում է տանից աշխատող հագուստի արտադրողներին, ինչպես նաև ֆորմալ կազմակերպություններում ոչ ֆորմալ պայմաններում աշխատող աշխատակիցները։ Ոչ ֆորմալ ոլորտի աշխատողները կարող են լինել դասակարգված որպես վարձու, ոչ վարձու կամ երկուսի համադրությամբ աշխատողները[6]։

Ոչ ֆորմալ տնտեսության վիճակագրական տվյալները դժվար է հստակ ու ամբողջական համարել՝ իր բնույթի պատճառով, սակայն դրանք կարող են նախնական պատկեր տալ ընդգրկվածության մասին։ Օրինակ՝ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի ոչ ֆորմալ աշխատանքը ոչ ագրարային ոլորտում կազմում է 58.7%, Լատինական Ամերիկայում՝ 64.6%, Ասիայում՝ 79.4%, Ենթասահարական Աֆրիկայում՝ 80.4%[28]։ Եթե ներառվի նաև գյուղատնտեսական զբաղվածությունը, այդ տոկոսները բարձրանում են, որոշ երկրներում, ինչպես Հնդկաստանում և շատ սուբսահարական երկրներում, գերազանցում են 90%-ը։ Զարգացած երկրներում այդ ցուցանիշը գնահատվում է շուրջ 15%[5]։ Վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ոչ ֆորմալ տնտեսությունը շատ տարածաշրջաններում նվազել է վերջին 20 տարվա ընթացքում մինչև 2014 թվականը։ Աֆրիկայում այն նվազել է մինչև տնտեսության մոտավորապես 40%-ը[29]։

Զարգացող երկրներում, ոչ ֆորմալ տնտեսության ամենամեծ մասը՝ մոտավորապես 70%-ը, ինքնազբաղվածներն են։ Սակայն վարձատրվող աշխատավորները գերակշռող են։ Ոչ ֆորմալ տնտեսությունների աշխատավորների մեծամասնությունը կանայք են։ Ուստի՝ քաղաքականությունները և փոփոխությունները, որոնք ազդում են ոչ ֆորմալ տնտեսության վրա, ունեն նաև հստակ գենդերային ազդեցություն։

Երկրների ենթադրյալ ոչ ֆորմալ տնտեսության ծավալը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրների ստվերային տնտեսության ենթադրյալ ծավալը

Ցանկացած ստվերային տնտեսության չափսերը և զարգացումները գնահատելը բավականին բարդ խնդիր է հանդիսանում, քանի որ այդ տնտեսության մասնակիցները փորձում են թաքցնել իրենց գործունեությունը։ Բացի այդ, կարևոր է հստակ տարբերակել, թե՛ ինչն է չափվում՝ չհաշվառված տնտեսությունը, որը հիմանականում կապված է հարկերից խուսափելու հետ[30], թե՛ չգրանցված տնտեսությունը[31], որն ընդգրկում է այն եկամուտը, որը ներառված չէ ՀԱԱ և ՀՆԱ հաշվարկներում՝ չափման դժվարության պատճառով։ Կան բազմաթիվ գնահատականներ հարկային խախտումների վերաբերյալ, որոնք ստացվել են հարկային ստուգումներով կամ «վերևից ներքև» մեթոդներով[32]։

Ֆրիդրիխ Շնայդերը և մի քանի համահեղինակները[33] պնդում են, որ գնահատել են ամբողջ աշխարհում ստվերային տնտեսության ծավալը և միտումները՝ օգտագործելով փողի պահանջարկի՝MIMIC մոդելի մեթոդաբանություն, որը դիտարկում է ստվերային տնտեսությունը որպես թաքնված փոփոխական։ Սակայն Տրևոր Ս. Բրոյշը խիստ քննադատել է այս աշխատանքը՝ զգուշացնելով, որ այս մոդելի կիրառմամբ ստացվող արդյունքներում նկատվում են մտահոգիչ «Պրոկրուստյան» միտումներ։ Համապատասխանեցման (benchmarking) անվան տակ տարբեր կերպ են փոփոխվում արդյունքները, սակայն այդ փոփոխությունները հաճախ բացահայտ չեն ներկայացվում։ Տվյալները վերափոխվում են ոչ միայն անհայտ եղանակներով, այլ նաև այն ձևով, որը զգայուն է չափման միավորների փոփոխման նկատմամբ, ինչը կարող է խեղաթյուրել արդյունքները։

Գնահատման մեթոդաբանության բարդությունը, ինչպես նաև թերի փաստաթղթավորումը, խանգարում են ընթերցողին հասկանալու, թե ինչպես են ստացված տվյալները համապատասխանեցվել նախապես գոյություն ունեցող պատկերացումների հետ։ Շրջանառության մեջ կան նաև այլ գնահատականներ տարբեր երկրների համար, որոնց տվյալների աղբյուրը անհայտ է մնում և որոնք պարզապես նշված են որպես «MIMIC մեթոդով ստացված սեփական հաշվարկներ»։ Ընթերցողներին խորհուրդ է տրվում վերանայել նման գնահատականների արժևորումը՝ համարժեք ձևով[34]։

Էդգար Լ. Ֆայգենը[35] նշում է, որ Շնայդերի ստվերային տնտեսության վերաբերյալ գնահատականները տառապում են հայեցակարգային թերություններով, արդյունքների ակնհայտ մանիպուլյացիայով և վերարտադրելիության համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությամբ, ինչն արդարացնում է այդ աշխատանքները կասկածի տակ դնելու իրողությունը ակադեմիական, քաղաքական և հանրային գրականության մեջ։

Սոցիալական և քաղաքական հետևանքներ և խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչ ֆորմալ ոլորտի աշխատողների բաշխվածությունը ըստ սեռի

Ըստ զարգացման և անցման տեսությունների, ոչ ֆորմալ ոլորտի աշխատողները սովորաբար վաստակում են քիչ գումար, եկամուտները անկայուն են և չունեն հասանելիություն հիմնական սոցիալական երաշխիքներին ու ծառայություններին[36][37]։ Ոչ ֆորմալ տնտեսությունը շատ ավելի մեծ է քան մարդիկ պատկերացնում են, որում մեծ դերակատարություն ունեն կանայք։ Աղքատ աշխատողները, հատկապես կանանց զգալի մասը ներգրավված են ոչ ֆորմալ տնտեսությունում և բավականին ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների համար դա իրենց կարիքները բավարարելու միջոց է համարվում[5]։ Ավելին, ոչ ֆորմալ ոլորտի ընկություններում բացակայում է կարիերային աճը, հետևաբար այն աշխատակիցները կարող են երկար ժամանակ մնալ ցածր որակավորման աշխատատեղերում։ Մյուս կողմից, ոչ ֆորմալ ոլորտը հնարավորություն է տալիս բնակչության զգալի մասին խուսափել ծայրահեղ աղքատությունից և ապահովել մինիմալ եկամուտ ապրելու համար[38]։ Նաև, զարգացած երկրներում որոշ մարդիկ, ովքեր ֆորմալ ոլորտի աշխատակից են, նախընտրում են նրանց աշխատանքի մի մասը անել ֆորմալ ոլորտից դուրս՝ ստանալով որոշ առավելություններ։ Այս երևույթր կոչվում է «գիշերային աշխատանք»։ Նրանք ունենում են բոլոր ֆորմալ ոլորտի արտոնությունները միաժամանակ ունենալով ոչ ֆորմալ ոլորտի առավելությունները։

Կառավարության տեսանկյունից, ոչ ֆորմալ ոլորտը կարող է ստեղծել արատավոր շրջան։ Լինելով անկարող հավաքել հարկեր ոչ ֆորմալ ոլորտից, կառավարությունը չի կարողանում ֆինանսավորել հանրային ծառայությունները, որը խթանում է ոչ ֆորմալ ոլորտին լինել ավելի գրավիչ։ Այլ հայացքից, մի շարք պետություններ տեսնում են ոչ ֆորմալ տնտեսության մեջ դրական պատկեր՝ գործազրկության մեղմացում, ավելցուկային աշխատուժի ներշնչում[38]։ Ընդունելով այն փաստը, որ ոչ ֆորմալ տնտեսությունը կարող է արտադրել կենսական ապրանքներ և ծառայություններ, ստեղծել անհրաժեշտ աշխատատեղեր և խթանել ներմուծման և արտահանման գործընթացները[5]։

Քանի որ ոչ ֆորմալ ոլորտի գործունեությունները չեն գրանցվում և չեն վերահսկվում պետության կողմից, այդ ոլորտի աշխատողները զրկված են սոցիալական երաշխիքներից և նրանք բախվում են դժվարությունների՝ ստեղծելու կամ անդամակցելու արհմիրություններին[39]։ Ոչ ֆորմալ տնտեսության աշխատողները հակված են ավելի շատ ժամ աշխատել, քան ֆորմալ տնտեսության աշխատողները, ովքեր պաշտշանված են աշխատակցային օրենսգրքով և կարգավորումներով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից իրականացված կարևոր ուսւոմնասիրությունը ցույց է տվել, որ երկարաժամկետ աշխատաժամերի հետևանքով 2016 թվականին իսքեմիկ սրտային հիվանդությամբ և ինսուլտով պայմանավորված եղել է մոտ 745․000 մահվան դեպք[40]։ Համակարգային վերլուծությունների արդյունքում, պարզվել է, որ ոչ ֆորմալ ոլորտի աշխատողները ավելի քիչ են օգտվում առողջապահական ծառայություններից և ավելի հակված են ընկճախտի՝ ինչը վկայում է նրանց առողջական խնդիրների մասին[41]։

Հնդիկ կանանց խումբը պատրաստում բամբուկյա արտադրանք, վաճառքի համար, Դումկա, Ջարխանդ
Աղջիկը վաճառում է պլաստիկե շշեր, Գանգես գետի ջրից օգտվողների համար, Հարիդվար, Հնդկաստան

Զարգացող երկրներում, ոչ գյուղատնտեսական ոլորտում աշխատող կանանց մեծ մասը ոչ ֆորմալ տնտեսությունում է[42]։ Կանանց ներկայացվածությունը ոչ ֆորմալ ոլորտում պայմանավորված է մի շարք գործոններից։ Դրանցից մեկը այն է, որ ոչ ֆորմալ ոլորտում կանանց համար աշխատանքը ավելի հասանելի և մատչելի է[43]։ 2011 թվականին, Բանգլադեշում անցկացված աղքատության վերաբերյալ հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց ֆորմալ ոլորտ մուտք գործելուն խոչընդոտում են մշակույթային նորմերը, կրոնական առանձնահատկությունները, անգրագիտությունը, ինչպես նաև ընտանիքի նկատմամբ ունեցած բարձր պատասխանատվությունը[44]։

Ոչ ֆորմալ ոլորտում գերակշռող զբաղմունքներն են՝ կենցաղային աշխատանքն է և փողոցային վաճառքը, որոնք դասակարգվում են ոչ ֆորմալ ոլորտի մեջ[43]։ Կանայք կազմում են ոչ ֆորմալ ոլորտի ամենամեծ մասը՝ հաճախ հայտնվելով ամենաանկայուն և կոռումպացված հատվածներում[36]։ Հնդկաստանում, ոչ ֆորմալ ոլորտում կանայք հիմնականում աշխատում են, որպես տնային տնտեսուհի, մարմնավաճառ, վարսավիր, հագուստ արտադրող։

Ըստ 2002 թվականի ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հանձնարարված մի ուսումնասիրության՝ փոխկապակցվածությունը աղքատության և ոչ ֆորմալ ոլորտում աշխատելու մեջ ավելի զգալի է կանանց, քան տղամարդկանց մոտ[6]։ Տղամարդիկ ավելի հաճախ ոչ ֆորմալ ոլորտի վերին մակարդակներում են ներկայացված, մինչդեռ կանայք ստորին մակարդակներում[6][36]։ Տղամարդիկ սովորաբար հակված են ունենալ մեծածավալ գործունեություն և զբաղվել դանդաղ փչացող ապրանքների առևտրով, մինչդեռ քիչ թվով կանայք են համարվում աշխատատու և ունեն փոքրաքանակ աշխատակիցներ[6]։ Կանայք հիմնականում ներգրավված են փոքրածավալ գործունեության մեջ և հիմնականում սննդամթերքն է համարվում նրանց առևտուրը[6]։ Ոչ ֆորմալ տնտեսության մեջ կանայք քիչ են ներկայացված բարձր եկամուտ ապահովող աշխատատեղերում,մինչդեռ նրանք գերակշռում են ցածր եկամուտ ապահովող աշխատատեղերում[6]։ Արդյունքում, աշխատավարձերի տարբերությունը սեռերի միջև ավելի մեծ է, քան ֆորմալ ոլորտում[6]։ Աշխատաշուկաները, ընտանիքում կայացվող որոշումները և պետության քաղաքականությունը նպաստում են այս անհավասարությանը[36]։

քաղաքական գործոնի ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ֆորմալ տնտեսության աշխատակիցները զուրկ են կառավարության քաղաքականության վրա ազդեցություն ունենալ[26]։ Ոչ միայն ոչ ֆորմալ ոլորտի աշխատողների քաղաքական ազդեցությունը սահմանափակ է, այլ նաև ոչ ֆորմալ տնտեսության գոյությունը մարտահրավեր է այլ քաղաքական դերակատարների համար։ Օրինակ՝ արհմիությունները դժվարությամբ են կազմակերպվում ոչ ֆորմալ ոլորտում և այն ֆորմալ ոլորտի աշխատողները, որոնք արդեն անդամագրված են արհմիություններին, չեն ցուցաբերում հետաքրքրվածություն՝ բարելավելու ոչ ֆորմալ ոլորտ աշխատողների պայմանները՝ հիմնականում դա պայմանանավորված է իրենց կարգավիճակի կորստի վախով։ Այսպիսով, ոչ ֆորմալ տնտեսույթունը բացասաբար է ազդում արհմիությունների անդամակցության ֆինանսավորման վրա։ Աշխատուժը, որը կարող էր աշխատել ֆորմալ ոլորտում և անդամագրվել որևէ արհմիության, նախընտրում է ինքնուրույն գործունեություն ծավալել։ Թեպետ այս բացասական վերաբերմունքը միշտ չէ, որ առկա է, անֆորմալ աշխատանքի բնույթը՝ ցածր և անկայուն եկամուտ, որը բավարար չէ անդամավճարների համար, արագ փոփոխվող և ցրված աշխատանքային վայրերը, ինչպես նաև ոչ ֆորմալ աշխատողների ինքնորոշումը, որպես «ինքնազբաղվածներ», խոչընդոտում են ոչ ֆորմալ հատվածում արհմիությունների կազմակերպման գործընթացին։ Այս ամենի հետևանքով արհմիությունները հակված են քննադատել ոչ ֆորմալ ոլորտը՝ ընդգծելով դրա վնասներն ու թերությունները[45]։ Նմանատիպ բացասական վերաբերմունք կարող են ունենալ նաև ֆորմալ ոլորտի արտադրողները։ Ոչ ֆորմալ տնտեսության արտադրական ճկունությունը, աշխատուժի և արտադրության ցածր ծախսերը, ինչպես նաև բյուրոկրատական ազատությունը կարող են ընկալվել որպես լուրջ մրցակցային վտանգ։ Այդ պատճառով նրանք նույնպես հակված են ընդդիմության այդ ոլորտի նկատմամբ։

Ի վերջո՝ պետք է նշել, որ ոչ ֆորմալ տնտեսությունը բնույթով հակառակ է կարգավորումների և ստանդարտ հարկերի սկզբունքներին, ինչը նվազեցնում է պետական ներկայացուցիչների նյութական և քաղաքական իշխանությունը։ Անկախ այն բանից, թե որքան կարևոր են այս մտահոգությունները, ակնհայտ է, որ ոչ ֆորմալ հատվածը կարող է վերափոխել քաղաքական ուժերի տեղաբաշխվածությունը և ուղղուվածությունները[26];

Աղքատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչ ֆորմալ ոլորտի վաճառականներ, Ուտար Պրադեշ

Ոչ ֆորմալ տնտեսության և աղքատության միջև հարաբերությունները միանշանակ չեն և բացակայում է հստակ պատճառահետևանքային կապը։ Այնուամենայնիվ դիտարկվում է հակադարձ կապ՝ ոչ ֆորմալ հատվածի և տնտեսական աճի դանդաղման մեջ[36]։ Միջին եկամուտները զգալիորեն ցածր են ոչ ֆորմալ տնտեսությունում և աղքատների մասնաբաժինը այս ոլորտում բարձր է[46]։ Հավելյալ, ոչ ֆորմալ տնտեսության աշխատողները հիմնականում զրկված են աշխատանքային արտոնություններից և սոցիալական երաշխիքներից[5]։ Օրինակ՝ Եվրոպայում անցակցված հարցումը ցույց է տալիս, որ հարցվածների այն մասը, ովքեր դժվարանում են վճարել իրենց կենցաղային ծախսերը, ավելի հաճախ ներգրավված են եղել ոչ ֆորմալ ոլորտում՝ համեմատած նրանց հետ, ովքեր նման խնդիրների չեն բախվել (Համապատասխանաբար՝ 10% և 3%)[47]։

Երեխաններ և մանկական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղջիկը կարում է գորգ, Եգիպտոս

Ոչ ֆորմալ տնտեսությունում մանկական աշխատանքը տարածված է աշխարհի շատ հատվածներում։ Նրանք հաճախ աշխատում են որպես աղբահավաքներ, օրավարձով աշխատողներ, մաքրողներ, շինարարությունում, սեզոնային աշխատանքներում և փոքր արհեստանոցներում։ Սակայն այդ ամենը իրականացվում է հաճախ վտանգավոր և շահագործվող պայմաններում[48][49]։ Ասիայի և Լատինական Ամերիկայի շատ հատվածներում սովորական է երեխաների կենցաղային աշխատանքը, բայց նրանք զգալի խոցելի են շահագործմանը՝ հաճախ նրանց չի տրամադրվում հանգիստ կամ աշխատում են չափազանց երկար, շատերը չեն ստանում ուսուցում, որը կարող է բերել սոցիալական մեկուսացման և ապագա հնարավորությունների բացակայության։ UNICEF-ը կենցաղային աշխատանքը համարում է ամենացածր կարգավիճակ ունեցող զբաղմունքներից մեկը և նշում է, որ երեխաների մեծ մասը ապրում է հենց իրենց գործատուների բնակարաններում և 24-ժամյա վերահսկողության տակ են[50]։ Որոշ գնահատականների համաձայն՝ աղջիկների շրջանում կենցաղային աշխատանքը ամենատարածված զբաղվածությունն է[51]։

Տնտեսական ճգնաժամերի ժամանակ, շատ ընտանիքներ դառնում են գործազուրկ, որը ստիպում է դեռահասներին օգնել ծնողներին՝ ապրանք կամ ծառայություն վաճառելով՝ նպաստելով ընտանեկան տնտեսության պահպպանմանը։ Այս իրավիճակում երիտասարդները ստիպված են լինում հրաժարվեն հասակակիցների հետ սոցիալական շփումից և գերակայություն տալ իրենց ոչ ֆորմալ ոլորտում գտնվող աշխատանքին՝ դառնալով դեռահաս աշխատուժի խավի մաս, որը փոխարինում է ընտանիքի «մեծահասակի» դերը։ Չնայած, այս երևույթը դիտարկվում է որպես բացասական, շատերի՝ հատկապես ռասսայական փոքրամասնությունների համար, ոչ ֆորմալ տնտեսությունը դառնում է գոյատևման անհրաժեշտություն։ Մասնակցելով ոչ ֆորմալ տնտեսությունում դառնում է նորմալ երևույթ՝ հասանելի պաշարների բացակայության և մարգինալացված համայնքի պատճառով և որքան էլ ջանաբար աշխատեն՝ այդպես էլ չեն կարողանա ունենալ առաջընթաց տնտեսական հիերարխիայում։ Երբ ծնողը գործազուրկ է կամ ունի ցածր պահանջարկ ունեցող աշխատանք, նա ստիպված է այլ միջոցներ փնտրել՝ ինքն իրեն և առավել ևս՝ երեխաներին ապահովելու համար։ Սակայն սահմանափակ հնարավորությունների և աշխատատեղերի բացակայության պայմաններում, երեխաները սկսում են զուգահեռաբար աշխատել իրենց ծնողների հետ՝ նպաստելով ընտանեկան բարեկեցությանը։ Աշխատելով՝ երեխաները զրկվում են իրենց մանկությունից, քանի որ հասակակիցների պես զվարճանալու և սովորական սոցիալական գործունեությամբ զբաղվելու փոխարեն, նրանք պետք է մեծահասակի դեր ստանձնեն և առաջնահերթ համարեն ընտանիքի կարիքները։

Անչափահասների մասնակցությունը ոչ ֆորմալ տնտեսությունում վիճակահարույց խնդիր է՝ չնայած նրանց աշխատանքի վերաբերյալ գործող օրենքների և սահմանափակումների։ Գլխավոր դիլեմաներից մեկն այն է, որ արտոնյալ դիրք ունեցող մեծահասակները քննադատուն են այդ երևույթը։ Երբ երեխան աշխատում է՝ ծնողները արժանանում են քննադատության՝ որպես մարդիկ, ովքեր չեն կարողանում հոգալ իրենց երեխաների կարիքները և զրկում են նրանց մանկությունից։ Ավելին, շատերի կողմից երեխաների աշխատելը մերժվում է՝ պատճառաբանվելով, որ երեխաները չեն գիտակցում ռիսկերը և պատասխանատվությունը։ Մյուս կողմից, շատ դեպքերում հենց երեխաններն են կայացնում աշխատելու որոշումը՝ գիտակցելով ընտանիքի ֆինանսական դժվարությունները։ Շատ երեխաններ զգում են բարոյական պարտավորություն՝ նպաստել ընտանիքի եկամտին[52]։

Էմիր Էստրադան և Պիեռեթ Հոնդանյու-Սոտելոն այցելել են հիմնականում բնակեցված լատինամերիկացնիերով Լոս Անջելեսի շրջաններ՝ ուսումնասիրելու փողոցային վաճառականների առօրյա կյանքը։ Նրանք վերլուծել են, թե ինչու են մեծահասակները մասնակցում ոչ ֆորմալ տնտեսությունում։ Չնայած այն, որ դրա շուրջ գույություն ունի բացասականորեն պիտակավորված կարծրատիպեր, դա նրանց համար գոյատևման միակ տարբերակն է։ Թեև նրանց դաշտային գրառումներից երևում է, որ երեխաները ոչ թե պարզապես ծնողների հետ եկած «բեռ» են, այլ ակտիվ մասնակիցներ ընտանեկան գործունեության մեջ[53]։ Էստրադան արձանագրում է, որ երեխաները աշխատում են՝ օգնելու ընտանիքի հասույթն ավելացնելու համար, բայց ամենակարևորը՝ նրանք կարևոր դեր են խաղում լեզվական արգելքների հաղթահարման գործում։ Այս երեխաները ոչ միայն աշխատում են, այլև սովորում՝ ինչպես կառավարել բիզնեսը և առևտուրը։

Ընդլայնում և աճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության բաժանումը ֆորմալ և ոչ ֆորմալ ոլորտների վաղեմի արմատներ ունի։ Արթուր Լյուիսը իր 1950-ական թվականներին հրապարակված «Տնտեսական զարգացում, անսահման աշխատույժի պայմաններում» աշխատությունը դարձավ տնտեսական զարգացման մոդել՝ այդ ժամանակվա նորանկախ պետությունների համար։ Ըստ մոդելի չկազմակերպված ոլորտոը՝ աշխատուժի ավելցուկով, կվերանա ժամանակի ընթացքում՝ կազմակերպված ոլորտի կողմից այդ աշխատուժի կլանման շնորհիվ։ Լյուիսի մոդելը հիմնվում էր կապիտալիստական երկրների փորձից, որտեղ գյուղատնտեսությունը և չկազմակերպված ոլորտը զգալիորեն նվազել էր։ Սակայն այս մոդելը չհամապատասխանեց զարգացող երկրներում տիրող իրականությանը, ներառյալ՝ Հնդկաստանը։ Մյուս կողմից, Հարրիսի և Տորադոյի կողնից 1970-ականներին մշակված հավանական միգրացիոն մոդելները դիտարկում են ոչ ֆորմալ տնտեսությունը, որպես անցումային փուլ, որտեղ ներքին ներգաղթյալները տեղափոխվում են տնտեսական կենտրոններ՝ մինչև ֆորմալ ոլորտ մտնելը։ Այդ պատճառով էլ զարմանելի չէ քաղաքական անտեսանելիության երևույթը տեսնել ոչ ֆորմալ ոլորտում։ Նշանակալից է այն փաստը, որ ոչ ֆորմալ ոլորտը իր տեղը չի գտել Մարքսիստական տեսության մեջ, քանի որ այդ տեսության համաձայն՝ կապիտալիզմի ագրեսիվ աճը կործանում է մինչ-կապիտալիստական կառուցվածքները՝ «փոքր ձուկը կուլ է գնում մեծ ձկների կողմից»։ Հետևաբար, ո՛չ մարքսիստական, ո՛չ դասական տեսությունները չեն դիտարկում ոչ ֆորմալ ոլորտը որպես կայուն միավոր[54]։

Ոչ ֆորմալ ոլորտը սկսել է աճել այն պահից, երբ տնտեսությունները ազատականացվել են.[36]։ Այս ընդլայնման նախադրյալները հայտնվել են 1960-ականներին, երբ շատ զարգացող երկրեներ դադարեցին ֆորմալ ոլորտում աշխատատեղերի ստեղծումը, որը հանգեցրեց ոչ ֆորմալ ոլորտի ձևավորմանը, որն ընդգրկում էր ոչ միայն մարժինալ աշխատանք, այլև որոշ շահույթաբեր հնարավաորություններ[6]։ 1980-ական թվականներին ոլորտը աճեց նաև ֆորմալ արդյունաբերական ոլորտին հավասարաչափ։ 1990-ականներին գլոբալ հաղորդակցման և մրցակցության աճը հանգեցրեց արտադրության և բաշխման վերանայման և վերակառուցման, որը հաճախ սկսեց հիմնվել ոչ ֆորմալ տնտեսության վրա[6]։

Վերջին տասնամյակներում, Լատինական Ամերիկայում նոր ստեղծված աշխատատեղերի կեսից ավելին ոչ ֆորմալ ոլորտում են։ Աֆրիկայում այդ թիվը հասնում է մոտավոր 80%-ի[6]։ Շատ բացատրություններ գոյություն ունեն, թե ինչու է ոչ ֆորմալ ոլորտը ընդլայնվում զարգացող երկրներում վերջին տասնամայակներում։ Ըստ բացատրություններից մեկի՝ առկա տնտեսական զարգացումը չի կարողանում ֆորմալ կերպով ներգրավել օրեց օր աճող աշխատուժին։ Ընդլայնումը նաև կարող է բացատրվել ենթապայմանագրային աշխատանքի ծավալի աճով՝ գլոբալացման և ազատականացման հետևանքով։ Ի վերջո՝ գործատուներին ձեռնտու է օգտվել ոչ ֆորմալ հատվածից՝ ծախսերը նվազեցնելու և մրցակցային պայմաններին հարմարվելու համար։

Բարձր մրցակցությունը արդյունաբերական երկրներում հատկապես սրվեց Եվրոպական Միության ընդլայնմամբ, որը ընդգրկեց Հունաստանը, Իսպանիան և Պորտուգալիան՝ հատկապես Միասնական Եվրոպական Շուկայի հիմնադրումից հետո (1993, Մաաստրիխտի համաձայնագիր)։ Հիմնականում ֆրանսիական և գերմանական կորպորացիանները սկսեցին համակարգված կերպով մեծացնել իրենց ոչ ֆորմալ ոլորտները հարկային օրենսդրության հեշտացման պայմաններում։ Գերմանիայում շարունակական համակարգային աճը ոչ ֆորմալ ոլորտի դադարեց միայն 2004 թվականին[55]՝ Եվրոյի ներդրումից և Ամառային Օլիմպիական խաղերի անցկացումից հետո։ Այսօր այն հաստատվել է շուրջ 350 միլիարդ եվրոյի մակարդակում՝ ինչը նշանակալից է մի երկրի համար, որի մոտ 90%-ը աշխատավարձով են աշխատում։

Ըստ Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) տվյալների, 21-րդ դարումոչ ֆորմալ տնտեսության խթանիչ գործոններն են[4]՝

  • աշխատույժի սահմանափակ ներգրավվում՝ հատկապես մեծ բնակչություն և բարձր ուրբանիզացված երկրներում
  • ֆորմալ տնտեսության չափազանց բարձր ծախսերը և կարգավորողական շեմի բարդությունը՝ շատ հաճախ պայմանավորված կոռուպցիայով
  • թույլ ինստիտուցիոնալ համակարգեր՝ կրթության, վերապատրաստման և զարգացման սահմանափակ հնարավորություններ
  • ցածրագին ապրանքների և ծառայությունների պահանջի աճ
  • միգրացիա՝ պայմանավորված տնտեսական բարդ դրությամբ և աղքատությամբ
  • Կանանց համար ֆորմալ ոլորտում աշխատանք գտնելու դժվարություններ

Պատմականորեն, զարգացման տեսությունները ենթադրել են, որ տնտեսության հասունացման և զարգացման մեկտեղ տնտեսական ակտիվությունը ոչ ֆորմալ տնտեսությունից կտեղափոխվի ֆորմալ տնտեսություն։ Փաստացի, շատ դեպքերում տնտեսության զարգացվածության ցուցանիշ է ընտրվում նրա ֆորմալ լինելու աստիճանը[56]։ Սակայն, իրականությունը ցույց է տալիս, որ ոչ ֆորմալ տնտեսությունից ֆորմալ տնտեսություն առաջընթացը համատարած կիրառելի չէ։ Թեև ֆորմալ տնտեսության բնորոշ հատկությունները՝ լիարժեք զբաղվածությունը և լայն սոցիալական ապահովագրությունը, որոշ երկրներում աշխատել են որպես արդյունավետ կառավարման մոդել, սակայն դա ո՛չ անխուսափելի է, ո՛չ համընդհանուր իդեալ։ Զարգացումը տեղայնացված է՝ այն կախված է երկրների, շրջանների և տնտեսության տեսակի առանձնահատկություններից[4][56]։ Ոչ ֆորմալ տնտեսության մեջ մի ծայրում փոքր բիզնեսներն ու արտադրությունն են, իսկ մյուս ծայրում՝ փողոցային վաճառողները, կոշիկ մաքրողները, աղբահավաքները և կենցաղային աշխատողները[4]։ Անկախ նրանից, թե ինչպես կզարգանա այս հատվածը, ակնհայտ է, որ այն չի կարելի դիտարկել որպես ժամանակավոր երևույթ[4]։

Առաջարկված քաղաքականություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես պատմականորեն դրոշմվել է, քաղաքականության տեսանկյունից ոչ ֆորմալ ոլորտը դիտվում էր որպես ազգային տնտեսության համար խաթարող և զարգացմանը խոչընդոտող գործոն։ Նման քննադատությունների արդարացումներից են ոչ ֆորմալ տնտեսությունը որպես խարդախ գործունեություն դիտարկելը, որը հանգեցնում է հարկերից ստացված եկամուտների կորստի, թուլացնում է արհմիությունները, ստեղծում անարդար մրցակցություն, հանգեցնում է կառավարության կողմից կարգավորող վերահսկողության կորստի, նվազեցնում է առողջության և անվտանգության չափորոշիչների պահպանումը և նվազեցնում է աշխատանքային արտոնությունների և իրավունքների մատչելիությունը։ Այս հատկանիշները հանգեցրել են նրան, որ շատ երկրներ վարում են կանխարգելող քաղաքականություն՝ խիստ կարգավորումներով և պատժիչ ընթացակարգերով[57]։

2004 թվականի զեկույցում, SIDA-ի ենթակայության տակ գտնվող Ենթակառուցվածքի և Տնտեսական միավորումի բաժինը մեկնաբանեց կառավարության և քաղաքականության դերի վերաբերյալ երեք հեռանկար՝ կապված ոչ ֆորմալ տնտեսության հետ[4]՝

  • Շուկաները արդյունավետորեն գործում են ինքնուրույն․ կառավորության միջամտությունը միայն կհանգեցնի անարդյունավետության և անֆուկցիոնալության։
  • Ոչ ֆորմալ տնտեսությունը գործում է կառավարության վերահսկողությունից դուրս, մեծամասամբ, որովհետև մասնակիցները ցանկանում են խուսափել կարգավորումից և հարկումից։
  • Ոչ ֆորմալ տնտեսությունը դիմացկուն է․ համապատասխան կարգավորումը և քաղաքականությունները պարտադիր են։

Քանի որ ոչ ֆորմալ տնտեսությունը ունի աշխատատեղրեի ստեղծման և եկամուտների գեներացման զգալի ներուժ, ինչպես նաև կարողանում է մատչելի ապրանքներ և ծառայություններ տրամադրել աղքատ խավին, բազմաթիվ շահառուներ կողմ են այսպես կոչված «երրորդ մոտեցմանը»՝ աջակցելով պետության միջամտությանը ու կարգավորող քաղաքականությանը[4][58]։ Այս մոտեցման շնորհիվ կառավարությունները կվերանայեն իրենց քաղաքականությունները, որոնք միայն առավելություններ են տվել ֆորմալ ոլորտին անտեսելով կամ թուլացնելով ոչ ֆորմալ ոլորտի հնարավորությունները[4]։

Ոչ ֆորմալ տնտեսությունը հաշվի առնող տեսությունները պնդում են, որ անհրաժեշտ է պետականան քաղաքականություն, որը կճանաչի այդ ոլորտի արժեքը և նշանակությունը։ Այս մոտեցումը կարող է ներառել անհրաժեշտության դեպքում վերահսկողություն և սահմանափակումներ, սակայն ընդհանուր առմամբ նպատակ ունի բարելավել աշխատողների պայմանները, բարձրացնել արդյունավետությունն ու արտադրողականությունը[4]։

Քաղաքականության ընդունման մարտահրավերներից է ոչ ֆորմալ տնտեսության աշխատանքների բազմազանությունը, որի լուծումը պետք է հաշվի առնի այդ բազմազանության փաստը[36]։ Հնարավոր ռազմավարություն կարող է հանդիսանալ այն, որ պետությունները ապահովեն ավելի լավ երաշխիքներ և արտոնություններ ոչ ֆորմալ ոլորտի մասնակիցների համար։ Այնուամենայնիվ, այդպիսի ծրագրերը կարող են հանգեցնել աշխատաշուկայի և սոցիալական երաշխիքների համակարգերի տարանջատման, ինչը հետևաբար չի բարելավի աշխատողների պայմանները[36]։ 2014 թվականին հրապարակված փողոցային առևտի մոնիթորինգի հաշվետվության մեջ՝ իրականացված WIEGO-ի կողմից, առաջարկվել է քաղաքաշինության մասնագետներին և տեղական զարգացման ռազմավարներին՝ ուսումնասիրել այն տարածքները, որտեղ հաճախ աշխատում են ոչ ֆորմալ աշխատողները և զարգացնեն անհրաժեշտ քաղաքային ենթակառուցվածքներ՝ մաքուր ջրի և սանիտարական հանգույցներ, փողոցային լուսավորություն, մշտական էլեկտրամատակարարում, ապահով տարածքներ և պահեստային հարմարություններ[58]։ Նույն ուսումնասիրության մեջ նշվում է ոչ ֆորմալ աշխատողներին հիմնական իրավական պաշտպանության՝ ներառյալ համապատասխան լիցենզավորում և թույլտվությունների տրամադրման անհրաժեշտությունը[58]։

Ընթացող քաղաքական թեմաներից մեկն է դարձել կենցաղային ծառայությունների համար, ինչպիսին են՝ մաքրությունը, երեխանյի խնամք, տան վերանորգման աշխատանքները, հարկային արտոնությունների տրամադրումը՝ նպատակ ունենալով նվազեցնել ստվերային տնտեսության ազդեցությունը։ Շվեդիայում[59] և Ֆրանսիայում[60] գործում են ծրագրեր, որոնք տալիս են հարկերի մինչև 50%-ի արտոնություններ մաքրության ծառայությունների համար։ Մեծ Բրիտանիայում նույպես քննարկվել է նմանատիպ ծրագրի ներմուծման մասին հարցը, որը կարող է էական խնայողություններ ապահովել միջին խավի ընտանիքների համար և նաև խթանել կանանց՝ երեխայի ծնունդից հետո վերադառնալ աշխատանքային ոլորտ[61]։ Եվրոպական Միությունը նույնպես փորձել է քաղաքական մեխանիզմների միջոցով պայքարել ստվերային տնտեսության դեմ։ Թեպետ դեռ որևիցե վերջնական լուծում չի ընդունվել, ԵՄ խորհորդը արդեն սկսել է խոսել մի հարթակի մասին, որը կպայքարի չհայտարարված աշխատանքի դեմ[62]։

Համաշխարհային բանկի 2019 թվականի «Աշխատանքի փոփոխվող բնույթի մասին»[63] համաշխարհային զարգացման զեկույցում քննարկվում է սոցիալական օգնության և ապահովագրական ծրագրերի ընդլայնումը ոչ ֆորմալ աշխատողների վրա, հաշվի առնելով, որ 2018 թվականին զարգացող երկրներում 10 մարդուց 8-ը դեռևս չի ստանում սոցիալական օգնություն, իսկ 10-ից 6-ը աշխատում է ոչ ֆորմալ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Calbreath, Dean (2010 թ․ մայիսի 30). «Hidden economy a hidden danger». Union–Tribune San Diego. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  2. «Economics focus: In the shadows». The Economist. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  3. Coletto, Diego (2019). «Informal Economy». The Wiley Blackwell Encyclopedia of Urban and Regional Studies. էջեր 1–8. doi:10.1002/9781118568446.eurs0157. ISBN 9781118568446.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 «The Informal Economy: Fact Finding Study» (PDF). Swedish Department for Infrastructure and Economic Cooperation. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Women and Men in the Informal Economy. International Labour Organization. 2002. ISBN 978-92-2-113103-8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Carr, Marilyn and Martha A. Chen. 2001. "Globalization and the Informal Economy: How Global Trade and Investment Impact on the Working Poor". Background paper commissioned by the ILO Task Force on the Informal Economy. Geneva, Switzerland: International Labour Office.
  7. «Sex, drugs and GDP». The Economist. 2014 թ․ մայիսի 31.
  8. «EU: Countries to Begin Counting Drugs, Prostitution in Economic Growth».
  9. Lewis, Arthur W. (1955). The Theory of Economic Growth. London: Allen and Unwin.
  10. Report on conditions of work and promotion of livelihoods in the unorganised sector. New Delhi: National Commission for Enterprises in the Unorganised Sector. 2007.
  11. Williams, Colin C. (2005). A Commodified World?: Mapping the limits of capitalism. London: Zed Books. էջեր 73, 74.
  12. Feige, Edgar L. (2016). «Reflections on the Meaning and Measurement of Unobserved Economies: What do we really know about the "Shadow Economy"?». Journal of Tax Administration (30/1).
  13. Jonatan Habib Engqvist and Maria Lantz, ed. (2009). Dharavi: documenting informalities. Delhi: Academic Foundation.
  14. Wilson, David (2012 թ․ փետրվարի 9). «Jobs Giant: How Matt Barrie Build a Global Empire». The Age. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  15. Hart, Keith (1973). «Informal income opportunities and urban employment in Ghana». The Journal of Modern African Studies. 11 (3): 61–89. doi:10.1017/s0022278x00008089. JSTOR 159873. S2CID 154418205.
  16. Feige, Edgar L. (1989). The Underground Economies:Tax Evasion and Information Distortion. Cambridge University Press.
  17. Feige, Edgar L. (2003 թ․ դեկտեմբերի 11). «Defining and Estimating Underground and Informal Economies: The New Institutional Economics Approach». World Development. 18 (7): 989–1002. doi:10.1016/0305-750x(90)90081-8. S2CID 7899012.
  18. Portes, Alejandro; Haller, William (2005). «The Informal Economy». In N. Smelser; R. Swedberg (eds.). Handbook of Economic Sociology, 2nd edition. Russell Sage Foundation.
  19. Feige, Edgar L. (1989). pp. 371–379. «The Underground Wealth of Nations:Commentary on "The Other Path"». The World and I (June 1989).
  20. Davis, Mike (2006). Planet of Slums. London: Verso. էջեր 79–82.
  21. Feige, E.L. (1989). The underground economies: Tax evasion and information distortion. Cambridge, UK: Cambridge University Press.
  22. Schneider, F.; Enste, D. (2000). pp. 77–114. «Shadow economies: Size, causes and consequences». Journal of Economic Literature. 38 (38/1): 77–114. doi:10.1257/jel.38.1.77.
  23. Feige, Edgar L. (2016). «The Meaning and Measurement of Unobserved Economies: What do we really know about the "Shadow Economy"?». Journal of Tax Administration (30/1).
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 Meier, Gerald M.; Rauch, James E. (2005). Leading Issues in Economic Development (8 ed.). New York: Oxford University Press. էջեր 371–375.
  25. Ulyssea, Gabriel (2018). «Firms, Informality, and Development: Theory and Evidence from Brazil» (PDF). American Economic Review. 108 (8): 2015–2047. doi:10.1257/aer.20141745. hdl:10419/176115. S2CID 42566174.
  26. 26,0 26,1 26,2 Gërxhani, Klarita (2004). «The Informal Sector in Developed and Less Developed Countries: A Literature Review». Public Choice. 120 (3/4): 267–300. CiteSeerX 10.1.1.17.2818. doi:10.1023/b:puch.0000044287.88147.5e. S2CID 15775874.
  27. Meier, Gerald M.; Rauch, James E. (2005). Leading Issues in Economic Development (8 ed.). New York: Oxford University Press. էջ 373.
  28. Charmes, Jacques. "The informal economy: Definitions, Size, Contribution, Characteristics and Trends", RNSF, Rome, 2016.
  29. «Africa's informal economy is receding faster than Latin America's». The Economist. 2017 թ․ մայիսի 13. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  30. «Preliminary Estimates of the Tax Year 2006 Underreporting Gap» (PDF). Irs.gov. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  31. «Measuring the Non-Observed Economy – A Handbook». OECD. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  32. «Measuring tax gaps 2015 edition» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 5-ին.
  33. http://www.econ.jku.at/.../Schneider_Bühn_Montenegro.pdf(չաշխատող հղում)
  34. [1](չաշխատող հղում)
  35. Feige, Edgar L. (2016 թ․ փետրվարի 1). «Reflections on the Meaning and Measurement of Unobserved Economies: What Do We Really Know About the 'Shadow Economy'». SSRN 2728060. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 36,6 36,7 UNRISD. 2010. "Gender Inequalities at Home and in the Market." Assignment: Chapter 4, pp. 5–33.
  37. Beneria, Lourdes and Maria S. Floro. 2006. "Labor Market Informalization, Gender and Social Protection: Reflections on Poor Urban Households in Bolivia, Ecuador and Thailand," in Shahra Razavi and Shireen Hassim, eds. Gender and Social Policy in a Global Context: Uncovering the Gendered Structure of "the Social," pp. 193–216. New York: Palgrave Macmillan.
  38. 38,0 38,1 Garcia-Bolivar, Omar E. 2006. "Informal economy: is it a problem, a solution, or both? The perspective of the informal business.' Northwestern University School of : Law and Economics Papers. The Berkeley Electronic Press.
  39. Schminke, Tobias Gerhard (2021). «Trade Union Transformation and Informal Sector Organising in Uganda: The Prospects and Challenges for Promoting Labour-led Development». Global Labour Journal. 12 (2). doi:10.15173/glj.v12i2.4394. Վերցված է 2024 թ․ հուլիսի 24-ին.
  40. Pega, Frank; Nafradi, Balint; Momen, Natalie; Ujita, Yuka; Streicher, Kai; Prüss-Üstün, Annette; Technical Advisory Group (2021). «Global, regional, and national burdens of ischemic heart disease and stroke attributable to exposure to long working hours for 194 countries, 2000–2016: A systematic analysis from the WHO/ILO Joint Estimates of the Work-related Burden of Disease and Injury». Environment International. 154 106595. Bibcode:2021EnInt.15406595P. doi:10.1016/j.envint.2021.106595. PMC 8204267. PMID 34011457.
  41. Naicker, Nisha; Pega, Frank; Rees, David; Kgalamono, Spo; Singh, Tanusha (2021). «Health Services Use and Health Outcomes among Informal Economy Workers Compared with Formal Economy Workers: A Systematic Review and Meta-Analysis». Int J Environ Res Public Health. 18 (6): 3189. doi:10.3390/ijerph18063189. PMC 8003536. PMID 33808750.
  42. Martha Alter Chen. «Women in the Informal Sector : A Global Picture, the Global Movement» (PDF). Cpahq.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  43. 43,0 43,1 Chen, M (2001) "Women in the informal sector: a global picture, the global movementt." SAIS Review 21(1).
  44. Jahiruddin, ATM; Short, Patricia; Dressler, Wolfram; Khan, Adil (2011). «Can Microcredit Worsen Poverty? Cases of Exacerbated Poverty in Bangladesh». Development in Practice. 21 (8): 1109–1121. doi:10.1080/09614524.2011.607155. S2CID 154952803.
  45. Schminke, Tobias Gerhard (2019). Labour-centred development and decent work : a structuralist perspective on informal employment and trade union organizing in Uganda. Halifax, Nova Scotia: Saint Mary's University. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  46. Carr, Marilyn and Martha A. Chen. 2001. "Globalization and the Informal Economy: How Global Trade and Investment Impact on the Working Poor". Background paper commissioned by the ILO Task Force on the Informal Economy. Geneva, Switzerland: International Labour Office.
  47. European Commission. (2013). Undeclared work in the European Union. Retrieved from Brussels: European Commission
  48. «News-Stories – World Vision» (PDF). Worldvision.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  49. «Decent work and the informal economy» (PDF). Ilo.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  50. «Counting Cinderellas Child Domestic Servants – Numbers and Trends». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  51. «Child domestic workers: Finding a voice» (PDF). Antislavery.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  52. Estrada, Emir; Hondagneu-Sotelo, Pierrette (2011). «Intersectional Dignities: Latino Immigrant Street Vendor Youth in Los Angeles». Journal of Contemporary Ethnography. 40 (1): 102–131. doi:10.1177/0891241610387926. S2CID 145629287.
  53. Estrada, Emir (2013). [2013 «Changing household dynamics: Children's American generational resources in street vending markets»]. Childhood. 20 (1): 51–65. doi:10.1177/0907568212458441. S2CID 143932039. {{cite journal}}: Check |url= value (օգնություն)
  54. Justine George. «Informal Sector in India: A Review» (PDF). Mpra.ub.uni-muenmchen.de. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  55. «Schattenwirtschaft – Umfang in Deutschland bis 2016». De.statista.com. 2016 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  56. 56,0 56,1 Williams, Colin C.; Windebank, Jan (1998). Informal Employment in Advanced Economies: Implications for Work and Welfare. London: Routledge. էջ 113.
  57. Williams, Colin C. (2005). «The Undeclared Sector, Self-Employment and Public Policy». International Journal of Entrepreneurial Behavior & Research. 11 (4): 244–257. doi:10.1108/13552550510603289. S2CID 153853841.
  58. 58,0 58,1 58,2 Roever, Sally (2014 թ․ ապրիլ). «Informal Economy Monitoring Study Sector Report: Street Vendors» (PDF). Women in Informal Employment Globalizing and Organizing (WIEGO). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  59. «Skattereduktion för rot- och rutarbete». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  60. «Impots.gouv.fr – L'emploi d'un salarié à domicile». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  61. Ross, Tim (2012 թ․ փետրվարի 9). «Tax breaks for hiring a cleaner could save middle class thousands». The Telegraph. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  62. «Employment, Social Policy, Health and Consumer Affairs» (PDF) (Press release). 2014 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  63. World Bank World Development Report 2019: The Changing Nature of Work.

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • World Bank (2021 թ․ մայիսի 11). The Long Shadow of Informality: Challenges and Policies. Edited by Franziska Ohnsorge and Shu Yu.
  • Grossman, Shelby. 2021. The Politics of Order in Informal Markets: How the State Shapes Private Governance. Cambridge University Press.
  • Enrique Ghersi (1997). «The Informal Economy in Latin America» (PDF). Cato Journal. 17 (1). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 18-ին. An article by a collaborator of de Soto.
  • John C. Cross (1995 թ․ հունվար). «Formalizing the informal economy: The Case of Street Vendors in Mexico City». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 18-ին. A working paper describing attempts to formalize street vending in Mexico.
  • World Institute for Development Economics Research (September 17–18, 2004). Unlocking Human Potential. United Nations University. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 18-ին.
  • Douglas Uzzell (2004 թ․ նոյեմբերի 22). «A Homegrown Mass Transit System in Lima, Peru: A Case of Generative Planning». City & Society. 1 (1): 6–34. doi:10.1525/city.1987.1.1.6.
  • World Bank policy note on The Informality Trap: Tax Evasion, Finance, and Productivity in Brazil
  • World Bank policy note on Rising Informality – Reversing the Tide
  • Paper estimating the size of the informal economy in 110 developing, transition and developed countries
  • Keith Hart (2000). The Memory Bank. Profile Books. The link is to an online archive of Keith Hart's works.
  • Frey, B.S. (1989). How large (or small) should the underground economy be? In E.L. Feige (Ed.), The underground economy: Tax evasion and information distortion, 111–129. Cambridge: Cambridge University Press.
  • Lipartito, Kenneth; Jaconson, Lisa, eds. (2020). Capitalism's Hidden Worlds. Philadelphia, PA: University of Pennsylvania Press. ISBN 9780812251814.
  • Temkin, Benjamin (2009). «Informal Self-Employment in Developing Countries: Entrepreneurship or Survivalist Strategy? Some Implications for Public Policy». Analyses of Social Issues and Public Policy. 9 (1): 135–156. doi:10.1111/j.1530-2415.2009.01174.x.
  • Temkin, Benjamin; Jorge, Veizaga (2010). «The Impact of Economic Globalization on Labor Informality». New Global Studies. 4 (1). doi:10.2202/1940-0004.1083. S2CID 153808289.
  • Temkin Benjamin, The Negative Influence of Labor Informality on Subjective Well-Being, Global Labor Journal, Vol 7, No. 1, (2016) doi:10.15173/glj.v7i1.2545

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոչ ֆորմալ տնտեսություն» հոդվածին։