Jump to content

Ոչ պատերազմող երկրների օդային տարածքի խախտումներ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում (2022-մինչ օրս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, մասնավորապես՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից ի վեր, ռազմական գործողություններին չմասնակցող հարևան երկրների, ՆԱՏՕ-ի անդամների և Ուկրաինային սատարող պետությունների օդային տարածքները մի քանի անգամ խախտվել են մի կողմից Ռուսաստանի և Բելառուսի, մյուս կողմից՝ նաև Ուկրաինայի կողմից։

Խախտումները հիմնականում թիրախավորել են Ռումինիան և Լեհաստանը՝ ՆԱՏՕ-ի առանցքային այն անդամներին, որոնք ունեն ամենաերկար սահմանները Ուկրաինայի հետ, սակայն ներառել են նաև Մոլդովան և բալթյան երկրները:

Խախտումների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Չպատերազմող երկիր Իրականացրած երկիր Խախտման բնույթ
2022 թվականի փետրվարի 24 {{{2}}} Ռումինիա {{{2}}} Ուկրաինա Ներխուժման մեկնարկի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Sukhoi Su-27 կործանիչը տեխնիկական խնդիրներ է ունեցել, ինչը հանգեցրել է հայրենի բազայի հետ կապի կորստին։ Կործանիչը պատահաբար մտել է Ռումինիայի օդային տարածք, և նրան որսացել են ռումինական երկու F-16 կործանիչներ, որոնք այն ուղեկցել են դեպի Բակեուի 95-րդ ավիաբազա։ Տեխնիկական խնդիրները վերացնելուց հետո՝ մարտի 1-ին, ուկրաինական ինքնաթիռը վերադարձվել է առանց սպառազինության՝ երկու MiG-21 LanceR-ների ուղեկցությամբ մինչև սահման, որտեղ այն ընդունել են ուկրաինական այլ ինքնաթիռներ[1][2]:
2022 թվականի մարտի 2 {{{2}}} Շվեդիա {{{2}}} Ռուսաստան Չորս ռուսական Սու-24 և Սու-27 ինքնաթիռներ խախտել են Շվեդիայի օդային տարածքը Բալթիկ ծովի վրա՝ Գոտլանդից արևելք։ Շվեդիայի ռազմաօդային ուժերը, օգտագործելով JAS 39 Gripen, լուսանկարել են միջադեպը[3][4]:
2022 թվականի մարտի 10 {{{2}}} Խորվաթիա
{{{2}}} Հունգարիա
{{{2}}} Ռումինիա
Չբացահայտված 2022 թվականի Տու-141-ի վթարը Զագրեբում․ անօդաչու թռչող սարքը՝ «Տուպոլև Տու-141»-ը, ընկել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում՝ Խորվաթիայի, Հունգարիայի և Ռումինիայի օդային տարածքներով անցնելուց հետո[5][6]։ Թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը հերքել են անօդաչուի՝ իրենց պատկանելը[7][8]։ Խորվաթիայի պաշտպանության նախարար Մարիո Բանոժիչը հարցազրույցում ասել է, որ Խորվաթիայի և անօդաչուի թռիչքի ուղեգծում գտնվող ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների կառավարությունները իմացել են, թե ով է արձակել անօդաչուն, սակայն տեղեկատվությունը պետական գաղտնիք է հայտարարվել[9]
2022 թվականի մարտի 14 {{{2}}} Ռումինիա {{{2}}} Ռուսաստան Ռուսական «Օռլան-10» անօդաչու թռչող սարքը ընկել է Բիստրիցա-Նասաուդ շրջանում։ Սկզբում ենթադրվել է, թե դա մասնավոր առևտրային անօդաչու է, սակայն շուտով նույնականացվել է որպես ռուսական բանակի «Օռլան-10»[10][11]։
2022 թվականի ապրիլի 29 {{{2}}} Շվեդիա {{{2}}} Ռուսաստան Ռուսական «Անտոնով Ան-30»-ը ուրբաթ երեկոյան խախտել է Շվեդիայի օդային տարածքը Բլեկինգեից հարավ։ Խախտումը տևել է մեկ րոպեից պակաս[12]։
2022 թվականի նոյեմբերի 15 {{{2}}} Լեհաստան {{{2}}} Ուկրաինա 2022 թվականի հրթիռի պայթյունը Լեհաստանում․ ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռը դուրս է եկել վերահսկողությունից և ընկել է Պշևոդուվ գյուղի հացահատիկի պահեստի վրա՝ սպանելով երկու մարդու[13]։
2022 թվականի դեկտեմբերի 16 {{{2}}} Լեհաստան {{{2}}} Ռուսաստան Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակման ժամանակ լեհական ռադարը իր օդային տարածքում չնույնականացված օբյեկտ է հայտնաբերել, սակայն ոչ մոտակայքում գործող ամերիկյան F-15, ոչ էլ լեհական MiG-29 կործանիչները չեն կարողացել այն տեսողականորեն նույնականացնել, նախքան ռադարից դրա անհետանալը։ 2023 թվականի ապրիլի 27-ին Լեհաստանի հյուսիսում՝ Կույավա-Պոմերանյան վոյեվոդության Զամոշչի անտառում՝ Բիդգոշչ քաղաքից (ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի ուսումնական կենտրոնի շտաբ) 15 կմ դեպի արևմուտք, ձիավարի կողմից հայտնաբերվել են Kh-55 թևավոր հրթիռի մնացորդներ։ Ըստ Լեհաստանի ռազմաօդային ուժերի տեխնոլոգիական ինստիտուտի՝ հրթիռը հավանաբար արձակվել է ռուսական Սու-34-ի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ, սակայն ոչ միտումնավոր շեղվել է ուղեծրից՝ նախքան ընկնելը Բելառուսի օդային տարածքով անցնելով Լեհաստան[14][15]։

Հայտնաբերումը Լեհաստանում քաղաքական աղմուկ է հարուցել այն բանի առնչությամբ, թե ինչու ժամանակին չի հրապարակվել օդային տարածքի խախտման փաստը, և ինչու են լեհական հակաօդային պաշտպանության ու ռադիոլոկացիոն համակարգերը կորցրել հրթիռի հետքը[14]։

2023 թվականի փետրվարի 10 {{{2}}} Մոլդովա {{{2}}} Ռուսաստան Ռուսական հրթիռը խախտել է Մոլդովայի օդային տարածքը, ինչի հետևանքով Մոլդովայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է՝ բողոք ներկայացնելու համար[16]։
2023 թվականի օգոստոսի 1 {{{2}}} Լեհաստան {{{2}}} Բելառուս Բելառուսական երկու ուղղաթիռ խախտել են Լեհաստանի օդային տարածքը, ինչին ի պատասխան՝ Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Լեհաստանի կողմից[17]։
2023 թվականի սեպտեմբերի 4-9 {{{2}}} Ռումինիա {{{2}}} Ռուսաստան Սեպտեմբերի 3-ից 4-ի գիշերը տեղի ունեցած հարձակումների ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքը ընկել է Ռումինիայի տարածքում։ Պնդումները սկզբում հերքվել են[18], սակայն սեպտեմբերի 5-ին անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել ուկրաինական սահմանին գտնվող Պլաուրու գյուղի մոտ[19]։ Անօդաչուի այլ բեկորներ հայտնաբերվել են սեպտեմբերի 9-ին[20]։
2023 թվականի սեպտեմբերի 13 {{{2}}} Ռումինիա {{{2}}} Ռուսաստան Ռումինիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի անձնակազմը Նուֆարու և Վիկտորիա գյուղերի միջև անօդաչու թռչող սարքի բեկորներ է հայտնաբերել՝ ուկրաինական Իզմայիլ նավահանգստի վրա ռուսական հարձակումից հետո[21]։ Ըստ տեղի բնակիչների՝ անօդաչուն ընկել է տարածքում տեղակայված զորամասից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա[22]։
2023 թվականի սեպտեմբերի 30 {{{2}}} Ռումինիա {{{2}}} Ռուսաստան Ուկրաինայի դեմ անօդաչուներով գիշերային հարձակման ժամանակ Ռումինիայի պաշտպանության նախարարության կողմից Ռումինիայի օդային տարածքում ռուսական անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել[23]։
2023 թվականի դեկտեմբերի 14 {{{2}}} Ռումինիա {{{2}}} Ռուսաստան Ռուսական անօդաչու թռչող սարքը խախտել է Ռումինիայի օդային տարածքը և ընկել է Ռումինիայի տարածքում, ինչի հետևանքով գերմանական և ռումինական կործանիչներ են օդ բարձրացվել[24]։
2023 թվականի դեկտեմբերի 29 {{{2}}} Լեհաստան {{{2}}} Ռուսաստան Ռուսական հրթիռը երեք րոպեից պակաս ժամանակով խախտել է Լեհաստանի օդային տարածքը, որի ընթացքում հրթիռին հետևել են լեհական և դաշնակիցների ռադիոլոկացիոն համակարգերը։ Ի պատասխան՝ Լեհաստանի կողմից կանչվել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը[25][26]։
2024 թվականի մարտի 24 {{{2}}} Լեհաստան {{{2}}} Ռուսաստան Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական թևավոր հրթիռը Օսերդուվ գյուղի մոտ 39 վայրկյանով խախտել է Լեհաստանի օդային տարածքը։ Ի պատասխան՝ ակտիվացվել են լեհական և դաշնակիցների ինքնաթիռները[27][28]։
2024 թվականի հունիսի 14 {{{2}}} Շվեդիա {{{2}}} Ռուսաստան Ռուսական «Սու-24»-ը ուրբաթ երեկոյան խախտել է Շվեդիայի օդային տարածքը Գոտլանդի հարավային կետից դեպի արևելք։ Շվեդ երկու զինվորականներ կապ են հաստատել օդաչուի հետ և նախազգուշացրել են նրան, սակայն պատասխան չեն ստացել։ Երկու JAS 39 Gripen որսացել են ռուսական ինքնաթիռը և ուղեկցել են այն Շվեդիայի օդային տարածքից դուրս[29]։
2024 թվականի հուլիսի 24-25 {{{2}}} Ռումինիա {{{2}}} Ռուսաստան Երկու օր անընդմեջ Ուկրաինայի դեմ գիշերային հարձակումներ են իրականացվել, և նկատվել են բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր, որոնք մոտեցել են ռումինական սահմանին։ Երկու դեպքում էլ Տուլչայի շրջանում իրավիճակը վերահսկելու համար ուղարկվել են ռումինական F-16 կործանիչներ[30][31]։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի պնդումների՝ հուլիսի 25-ին երեք «Գերան-2» անօդաչու թռչող սարքեր մտել են Ռումինիայի տարածք։ Անօդաչուները հետագայում ընկել են, և դրանից հետո բեկորները նույնականացվել են[32]։
2024 թվականի սեպտեմբերի 7 {{{2}}} Լատվիա {{{2}}} Ռուսաստան Անօդաչու թռչող սարքը ընկել է Ռեզեկնեի շրջանում՝ Բելառուսի տարածքով անցնելուց հետո[33]։ Միջադեպից մեկ շաբաթ առաջ՝ 2024 թվականի օգոստոսի 27-ին, Լատվիայի պաշտպանության նախարարը հայտարարել է «հստակ արձագանքի» մասին, եթե ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը շարունակեն կրկնվել ՆԱՏՕ-ի տարածքում[34]։
2024 թվականի սեպտեմբերի 8 {{{2}}} Ռումինիա {{{2}}} Ռուսաստան Անօդաչու թռչող սարքը խախտել է Ռումինիայի օդային տարածքը, դրա բեկորները որոնվում են Պերիպրավա քաղաքի մատույցներում՝ ամայի տարածքում[35]։
2024 թվականի սեպտեմբերի 27 {{{2}}} Ռումինիա {{{2}}} Ռուսաստան Ուկրաինայի վրա ռուսական հարձակման ժամանակ անօդաչու թռչող սարքը կարճ ժամանակով մտել է Ռումինիայի օդային տարածք։ Իրավիճակը վերահսկելու համար չորս ինքնաթիռ է ներգրավվել[36]։
2024 թվականի հոկտեմբերի 17 {{{2}}} Ռումինիա Անհայտ Սև ծովի վրա՝ Միխայիլ Կոգալնիչեանուից մոտ 150 կմ դեպի արևելք, «փոքր օդային թիրախ» է հայտնաբերվել։ Օբյեկտը 14 կմ թռել է Ռումինիայի օդային տարածքում՝ Էֆորիե Նորդի մոտակայքում, իսկ ավելի ուշ շարժվել է դեպի Տոպրայսար։ Իրավիճակը վերահսկելու համար ուղարկվել են իսպանական և ռումինական կործանիչներ, սակայն թիրախի հետ շփում չեն հաստատել։ Ռադիոլոկացիոն կապը կորել է Ամզաչայի մոտ։ Անկման գոտիներ չեն հայտնաբերվել[37]:
2024 թվականի հոկտեմբերի 19 {{{2}}} Ռումինիա Անհայտ Տուլչայի Սֆինտու Գեորգեից 45 կմ դեպի արևելք հայտնաբերվել է ևս մեկ «փոքր օդային թիրախ»։ Իսպանական և ռումինական կործանիչները կրկին ուղարկվել են օբյեկտը տեսողականորեն նույնականացնելու համար, սակայն ոչինչ չեն հայտնաբերել։ Ռադիոլոկացիոն կապը կորել է Կոգեալակից հարավ, և դրանից հետո անկման գոտիներ չեն հայտնաբերվել[36]։
2025 թվականի հունվարի 17 {{{2}}} Ռումինիա {{{2}}} Ռուսաստան Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մի քանի ռուսական անօդաչու թռչող սարքեր մտել են Ռումինիայի օդային տարածք։ Պլաուրուի մոտ անօդաչուի անկման հնարավոր գոտի է հայտնաբերվել[36]։
2025 թվականի փետրվարի 11 {{{2}}} Լեհաստան {{{2}}} Ռուսաստան Ռուսական «Սու-24»Գդանսկի ծոցի մոտ մեկ րոպե 12 վայրկյանով խախտել է Լեհաստանի օդային տարածքը՝ ներթափանցելով Լեհաստանի տարածք 6,5 կիլոմետր (4 մղոն) խորությամբ։ Լեհ զինվորական պաշտոնյաները հայտնել են, որ Ռուսաստանը ընդունել է օդային տարածքի խախտումը և դա վերագրել է «Սու-24»-ի նավիգացիոն համակարգի անսարքությանը[38]։
2025 թվականի ապրիլի 25 {{{2}}} Լեհաստան {{{2}}} Ռուսաստան Բալթյան նավատորմի ռուսական ռազմական ուղղաթիռը երեկոյան մտել է Լեհաստանի օդային տարածք՝ նրա տարածքային ջրերի վրա։ Ռազմական ռադարը և Լեհաստանի օդային նավիգացիայի գործակալությունը հետևել են դրան, մինչև այն լքել է օդային տարածքը[39]։
2025 թվականի հուլիսի 21 {{{2}}} Ռումինիա {{{2}}} Ուկրաինա Չորս ուկրաինական ինքնաթիռ հուլիսի 21-ի գիշերը՝ Հյուսիսային Ուկրաինայի վրա ռուսական հարձակման ժամանակ, մի քանի րոպեով ոչ միտումնավոր մտել են Ռումինիայի օդային տարածք։ Ժամը 3:00-ի սահմաններում ռումինական ռադարը Ռումինիայի հյուսիսային սահմանին՝ Ուկրաինայի օդային տարածքում, 12 ուկրաինական օդային կոնտակտ է հայտնաբերել։ 86-րդ ավիաբազայից օդ են բարձրացվել երկու ռումինական F-16, որոնց հետևել են 57-րդ ավիաբազայի երկու իտալական Typhoon-ները։ Ուկրաինական ինքնաթիռները Սիգետու Մարմացիեի և Վիկովու դե Սուսի շրջաններում կարճ ժամանակով մտել են Ռումինիայի օդային տարածք՝ առանց որևէ սպառնալիք ներկայացնելու[40]։
2025 թվականի օգոստոսի 20 {{{2}}} Լեհաստան {{{2}}} Ռուսաստան Ռուսական անօդաչու թռչող սարքը, հավանաբար «Գերան-2»-ը, կեսգիշերի սահմաններում ընկել է և պայթել է Լուկով շրջանի Օսինի գյուղում, որը գտնվում է լեհական սահմանից մոտ 100 կիլոմետր (62 մղոն), Վարշավայից՝ 80 կիլոմետր (50 մղոն) և Դեբլինի ավիաբազայից 40 կիլոմետր (25 մղոն) հեռավորության վրա։ Մնացորդները նույնականացվել են օգոստոսի 20-ի առավոտյան՝ 8-10 մետր (26-33 ֆուտ) տրամագծով այրված տարածքում։ Անօդաչու թռչող սարքը ռադարի կողմից չի հայտնաբերվել։ Պայթյունի հետևանքով գյուղի շինությունները վնասվել են, սակայն տուժածներ չեն եղել[41][42]։
2025 թվականի օգոստոսի 25 {{{2}}} Էստոնիա
{{{2}}} Լատվիա
{{{2}}} Ուկրաինա Սանկտ Պետերբուրգի և Ուստ-Լուգայի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման ժամանակ անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը և անցել է Էստոնիա, որտեղ այն ընկել է և պայթել է Տարտուի շրջանի մի դաշտում։ Էստոնական հետաքննության նախնական արդյունքներով՝ այն նույնականացվել է որպես ուկրաինական անօդաչու, որը ռուսական ռադիոխլացման պատճառով շեղվել է ուղեծրից[43]։
2025 թվականի սեպտեմբերի 4 {{{2}}} Լեհաստան {{{2}}} Ռուսաստան Արևմտյան Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ երկու ռուսական անօդաչու թռչող սարքեր մտել են Լեհաստանի օդային տարածք։ Ի պատասխան հարձակման՝ լեհական և դաշնակիցների ինքնաթիռներ օդ են բարձրացվել, և անօդաչուներին ուշադիր հետևել են, մինչև դրանք լքել են Լեհաստանի տարածքը[44]։
2025 թվականի սեպտեմբերի 8 {{{2}}} Լեհաստան Անհայտ Կյուրեղագիր մակնշումներով անզեն անօդաչու թռչող սարքը ընկել է Պոլատիչեում՝ Բելառուս-Լեհաստան սահմանի մոտ[45]։
2025 թվականի սեպտեմբերի 9 {{{2}}} Լեհաստան {{{2}}} Ռուսաստան 2025 թվականի ռուսական անօդաչուների ներխուժումը Լեհաստան․ սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը բազմաթիվ ռուսական անօդաչու թռչող սարքեր մտել են Լեհաստանի օդային տարածք։ Դաշնակիցների, այդ թվում՝ լեհական, հոլանդական, իտալական և ամերիկյան ինքնաթիռները սկսել են գործել օդային տարածքում, իսկ հակաօդային պաշտպանության և ռադիոլոկացիոն համակարգերը բերվել են բարձր պատրաստության վիճակի[46][47]։ Լեհաստանի օդային տարածքում առնվազն 21 անօդաչու թռչող սարք է արձանագրվել[48]։ Վարշավայի միջազգային, Վարշավա Մոդլին, Ժեշով և Լյուբլին օդանավակայանները այդ գիշեր ժամանակավորապես փակվել են «չպլանավորված ռազմական գործունեության» պատճառով[49][50]։ Մինչև չորս ռուսական անօդաչուներ խոցվել են[51]։

Մեկ անօդաչու ընկել է Օլեսնոյում՝ Էլբլոնգի մոտ, Լեհաստանի արևելյան սահմանից ավելի քան 200 կմ հեռավորության վրա։ Ի պատասխան այս միջադեպի՝ Լեհաստանը գործարկել է Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը[52]

2025 թվականի սեպտեմբերի 13 {{{2}}} Ռումինիա {{{2}}} Ռուսաստան Ռումինիայի օդային տարածքում ռուսական անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել։ Ժամը 18:05-ին Ուկրաինայի հետ սահմանը վերահսկելու համար օդ են բարձրացվել երկու F-16 կործանիչներ, որոնք հետագայում որսացել են անօդաչուն[53]։ Երկու ինքնաթիռները մոտ 50 րոպե հետևել են դրան Չիլիա Վեկեից մինչև Պարդինա, որտեղից այն անցել է Ուկրաինա։ Անօդաչուն խոցելու թույլտվություն է տրվել, սակայն օդաչուները որոշել են կրակ չբացել՝ հնարավոր կողմնակի վնասներից խուսափելու համար[54]։ Դրանից հետո Արտաքին գործերի նախարարի կողմից կանչվել է Ռուսաստանի դեսպանը[55]։
2025 թվականի սեպտեմբերի 19 {{{2}}} Էստոնիա {{{2}}} Ռուսաստան Ռուսական երեք «ՄիԳ-31» կործանիչներ Ֆիննական ծոցում՝ Վայնդլոյի մոտակայքում, ընդհանուր առմամբ 12 րոպեով խախտել են Էստոնիայի օդային տարածքը։ Հաղորդվում է, որ ինքնաթիռները չեն ունեցել թռիչքային պլաններ, և նրանց տրանսպոնդերները անջատված են եղել։ Էստոնիայի պաշտպանության ուժերը հրապարակել են թռիչքի գծապատկերը, որտեղ երևում է, որ կործանիչները թռել են Էստոնիայի սահմանին զուգահեռ ուղիղ գծով՝ արևելքից արևմուտք[56]։ Ի նշան բողոքի՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, և նրան դիվանագիտական նոտա է հանձնվել[57]։ Ի պատասխան այս միջադեպի՝ Էստոնիան գործարկել է Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը[58]:
2025 թվականի սեպտեմբերի 19 {{{2}}} Լեհաստան {{{2}}} Ռուսաստան Ռուսական երկու կործանիչներ խախտել են Orlen Petrobaltic հորատման հարթակի անվտանգության գոտին[59]։
2025 թվականի սեպտեմբերի 22 {{{2}}} Դանիա Անհայտ Չնույնականացված անօդաչու թռչող սարքերը, որոնք ենթադրաբար ռուսական են, խախտել են Դանիայի օդային տարածքը, մասնավորապես՝ Կոպենհագենի օդանավակայանի մոտակայքում[60]։
2025 թվականի հոկտեմբերի 6 {{{2}}} Լիտվա {{{2}}} Բելառուս Մաքսանենգ ծխախոտ տեղափոխող եղանակային օդապարիկները հանգեցրել են Վիլնյուսի օդանավակայանի փակմանը։ Բելառուսից առնվազն 14 օդապարիկ է արձակվել, ինչի հետևանքով 30 չվերթ չեղարկվել է[61]։ Հոկտեմբերի 27-ին՝ այն բանից հետո, երբ ամսվա ընթացքում իրավիճակը բազմիցս կրկնվել է, Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն հայտարարել է, որ միջադեպերը «Եվրոպայի դեմ հիբրիդային ագրեսիայի գործիք են», և որ Լիտվայի բանակը ձեռնարկում է «բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ օդապարիկները խոցելու համար[62]:

Լիտվայի սահմանապահ ծառայությունը հոկտեմբերի 26-ին 24 ժամով փակել է Բելառուսի հետ սահմանը, սակայն Ռուգինիենեն երկարաձգել է սահմանափակումները երեք օրով։ Նա հայտնել է, որ կառավարությունը քննարկում է միջոցառումը անժամկետ երկարաձգելու հարցը։ Հոկտեմբերի 29-ին որոշվել է, որ սահմանը փակ կմնա մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը[63][64]:

2025 թվականի հոկտեմբերի 17 {{{2}}} Էստոնիա Անհայտ Երկու չնույնականացված անօդաչու թռչող սարքեր թռել են Հարավային Էստոնիայում գտնվող ԱՄՆ բանակի «Քեմփ Ռիդո» ռազմաբազայի վրայով․ դրանցից մեկը հակաանօդաչու զենքով խոցվել է։ Էստոնիայի անվտանգության ուժերը հոկտեմբերի 29-ի դրությամբ դեռ փնտրել են անօդաչու թռչող սարքը[65]:
2025 թվականի հոկտեմբերի 23 {{{2}}} Լիտվա {{{2}}} Ռուսաստան Կալինինգրադից մեկնած «Սու-30» կործանիչը և «Իլ-78» վառելիքալիցքավորող ինքնաթիռը կարճ ժամանակով մտել են Լիտվայի օդային տարածք։ Տարածքում օդային պարեկություն իրականացնելու համար օդ են բարձրացել իսպանական Eurofighter կործանիչները[66]։
2025 թվականի նոյեմբերի 11 {{{2}}} Ռումինիա {{{2}}} Ռուսաստան Ռուսական անօդաչու թռչող սարքը նոյեմբերի 11-ին՝ կեսգիշերից անմիջապես հետո, մտել է Ռումինիայի տարածք և ընկել է՝ Իզմայիլի շրջանում Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ։ Եղանակային պայմանները թույլ չեն տվել օդ բարձրացնել ՆԱՏՕ-ի և ռումինական կործանիչները։ Միջադեպից հետո անօդաչուի բեկորները հայտնաբերվել են բնակեցված տարածքում, ինչը հաստատել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարը[67]։
2025 թվականի նոյեմբերի 17 {{{2}}} {{{2}}} Ռուսաստան Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Դանուբի վրա՝ Իզմայիլ նավահանգստում կայանված «Օլինդա» թուրքական հեղուկացված գազի լցանավին՝ հրդեհելով այն։ Թեև Ռումինիայի օդային տարածքի խախտման մասին չի հաղորդվել, գետի հարավային ափին գտնվող երկու ռումինական գյուղեր անվտանգության նկատառումներով տարհանվել են՝ հաշվի առնելով պայթյունի վտանգը[68]։
2025 թվականի նոյեմբերի 19 {{{2}}} Ռումինիա
{{{2}}} Մոլդովա
{{{2}}} Ռուսաստան Ռուսական անօդաչու թռչող սարքը գիշերը՝ ժամը 00:20-ի սահմաններում, Վիլկովոյի մոտ մտել է Ռումինիայի օդային տարածք, Պերիպլավա և Չիլիա Վեկե գյուղերի մոտակայքում 8 կմ խորացել է Ռումինիայի տարածքում, ապա կրկին մտել է Ուկրաինայի օդային տարածք։ Րոպեներ անց այն Գագաուզիայի ինքնավար մարզի վրայով մտել է Մոլդովայի օդային տարածք, թռել է Կոլիբաշի գյուղի վրայով և 01:00-ից րոպեներ առաջ կրկին մտել է Ռումինիայի օդային տարածք՝ սահմանամերձ Օանչա գյուղի մոտ։ Այն որսալու համար օդ են բարձրացվել չորս՝ երկու ռումինական և երկու գերմանական ինքնաթիռներ, սակայն անօդաչուի ազդանշանները կորել են, և հայտնի չէ, թե ինչ է պատահել դրա հետ։ Ռումինիայի իշխանությունները անկման հնարավոր գոտիների որոնողական աշխատանքներ են սկսել[69]։
2025 թվականի նոյեմբերի 22 {{{2}}} Նիդերլանդներ Անհայտ Մի քանի անօդաչու թռչող սարքեր թռել են «Վոլկել» ավիաբազայի վրայով, որտեղ տեղակայված են Նիդերլանդների թագավորական ռազմաօդային ուժերի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի էսկադրիլիաները[70]։ Ցամաքում գտնվող հոլանդացի զինվորականները կրակ են բացել ներխուժողների վրա, սակայն բեկորներ չեն հայտնաբերվել։ Էյնդհովենի օդանավակայանը մի քանի ժամով փակվել է[71]
2025 թվականի նոյեմբերի 24 {{{2}}} Էստոնիա {{{2}}} Ռուսաստան Երկու իտալական Eurofighter Typhoon-ները «Արևելյան թև» գործողության շրջանակներում որսացել են Էմարիի վրայով թռչող ռուսական «հատուկ» ուսումնական ինքնաթիռը (որը ՆԱՏՕ-ի կողմից անվանվել է «Black Pearl»), որին ուղեկցում էին «Սու-30ՍՄ2» և «Տու-134ՈւԲԼ» կործանիչների զույգը[72][73]։
2025 թվականի նոյեմբերի 25 {{{2}}} Մոլդովա {{{2}}} Ռուսաստան Առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում ռուսական անօդաչու թռչող սարքը ընկել է ուկրաինական սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Կուհուրեշտի դե Ժոս գյուղի տներից մեկի տանիքին։ Մարդիկ չեն տուժել, քանի որ անօդաչուն չի պայթել, և անկման գոտու մերձակայքում գտնվող մարդիկ տարհանվել են[74]։ Այդ առավոտյան արձանագրվել է, որ վեց անօդաչու թռչող սարք խախտել է Մոլդովայի օդային տարածքը
2025 թվականի նոյեմբերի 25 {{{2}}} {{{2}}} Ռուսաստան Հարևան Մոլդովայում տեղի ունեցած միջադեպից ժամեր առաջ Ռումինիայում երկու անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել։ Առաջինը մտել է Ռումինիայի օդային տարածք առավոտյան 06:30-ի սահմաններում՝ Տուլչայի շրջանի Չիլիա Վեկեի մոտակայքում․ դրան հետևել են գերմանական Eurofighter-ները, սակայն անօդաչուն կրկին մտել է Ուկրաինայի օդային տարածք։ Րոպեներ անց Գալացի շրջանում հայտնաբերվել է մեկ այլ անօդաչու, որը հնարավոր է՝ նաև Մոլդովայի օդային տարածք է ներթափանցել, և շարժվել է դեպի արևմուտք։ Վերահսկման համար օդ են բարձրացվել երկու ռումինական F-16, սակայն տեսողական կապ չեն հաստատել։ Առավոտյան ժամը 08:50-ին անօդաչուն Տեկուչ քաղաքի վրա նկարահանվել է անցորդի կողմից՝ այն բանից հետո, երբ կառավարությունը Վրանչայի շրջանի համար RO-Alert տագնապ է հայտարարել։ Այս ներխուժումը դեպի Ռումինիայի տարածք եղել է ամենախորը՝ 2022 թվականի փետրվարին պատերազմի սրացումից ի վեր[75]։ Ռումինիայի տարածքում չորս ժամ մնալուց հետո անօդաչուն ընկել է Վասլույի շրջանում՝ Պույեշտի գյուղի բնակիչներից մեկի բակում[76]։
2025 թվականի նոյեմբերի 29 {{{2}}} Լիտվա {{{2}}} Բելառուս Վիլնյուսի օդանավակայանը Բելառուսից արձակված եղանակային օդապարիկների պատճառով ևս մեկ անգամ փակվել է՝ այս անգամ 11 ժամով։ Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Տաուրիմաս Վալիսը հայտարարել է, որ միջադեպը «մեր տնտեսության, ավիացիոն անվտանգության և ամբողջ ազգի դեմ ուղղված ցինիկ հիբրիդային հարձակման մաս է կազմել»[77]։ Հաջորդ օրը բելառուս պաշտոնյաները պնդել են, որ Լիտվայից արձակված անօդաչու թռչող սարքը, որը տեսախցիկ և «ծայրահեղական տպագիր նյութեր» է կրել, վայրէջք է կատարել Գրոդնոյի մոտ[78]։ Ռուսական աղբյուրները հաղորդել են, որ թռչող սարքը «Գերմանիայում արտադրված հետախուզական անօդաչու է եղել»[79]։ Լիտվական Granta Autonomy անօդաչուների արտադրող ընկերության տնօրենը ավելի ուշ հաստատել է, որ անօդաչուն Hornet XR է եղել՝ Granta-ի կողմից արտադրված մոդել, բայց եզրակացրել է, որ անօդաչուն ինչ-որ կերպ ձևափոխված է եղել, և միջադեպը հավանաբար Բելառուսի կողմից բեմադրված սադրանք է եղել[80]։
2025 թվականի դեկտեմբերի 3 {{{2}}} Լիտվա {{{2}}} Բելառուս Վիլնյուսի օդանավակայանի գործունեությունը երեկոյան ժամանակավորապես դադարեցվել է՝ երկու ամսվա ընթացքում տասներորդ անգամ՝ Բելառուսից եղանակային օդապարիկների հերթական ենթադրյալ ներխուժումից հետո[81]։
2025 թվականի դեկտեմբերի 4 {{{2}}} Ֆրանսիա Անհայտ Բրետանի Ֆինիստեր դեպարտամենտի Լ'Իլ Լոնգ ֆրանսիական ռազմածովային բազայի վրայով, որտեղ տեղակայված են «Le Triomphant» դասի չորս միջուկային սուզանավերը, հինգ չնույնականացված անօդաչու թռչող սարքեր են թռել։ Հաղորդվել է, որ ռազմածովային ուժերը կրակ են բացել ներխուժողների ուղղությամբ։ Պաշտպանության նախարար Քեթրին Վոտրինը հաստատել է, որ անօդաչուները բազայի անձնակազմի կողմից «որսացվել են», թեև նա չի նշել, թե արդյոք դրանք խոցվել են, խլացվել են, թե այլ կերպ վնասազերծվել են[82][83][84][85]:
2025 թվականի դեկտեմբերի 15 {{{2}}} Թուրքիա {{{2}}} Ռուսաստան Կառավարումը կորցրած անօդաչու թռչող սարքը դեկտեմբերի 15-ին Թուրքիայի օդային տարածք մտնելուց հետո խոցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16-ի կողմից Սև ծովի վրա՝ Չանքըրըյի մոտակայքում։ Եվս երկու կործանված անօդաչուներ հայտնաբերվել են դեկտեմբերի 19-ին և 20-ին՝ համապատասխանաբար Քոջայելիում և Բալըքեսիրում։ Թուրքիայի ներքին գործերի նախարարը Քոջայելիում հայտնաբերված անօդաչուն նույնականացրել է որպես ռուսական արտադրության «Օռլան-10»[86]
2025 թվականի դեկտեմբերի 25 {{{2}}} Լեհաստան {{{2}}} Բելառուս
{{{2}}} Ռուսաստան
Ըստ Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի՝ տասնյակ օբյեկտներ, որոնցից չորսը նույնականացվել են որպես մաքսանենգ օդապարիկներ, Բելառուսից մտել են Լեհաստանի օդային տարածք․ մի քայլ, որը լեհ պաշտոնյաները որակել են որպես «մաքսանենգ գործողության քողի տակ իրականացվող սադրանք»։

Մեկ այլ միջադեպի ժամանակ Լեհաստանի օդային տարածքին մոտ թռչող ռուսական հետախուզական ինքնաթիռը Բալթիկ ծովի վրա որսացվել է լեհական կործանիչների կողմից[87]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. David Cenciotti (2022 թ․ մարտի 1). «The Ukrainian Air Force Su-27 That Landed In Romania Flown Back To Ukraine». The Aviationist.
  2. «Aeronava Suhoi 27 aparținând Forțelor Aeriene Ucrainene a părăsit spaţiul aerian al României». Ministerul Apărării Naționale (ռումիներեն). 2022 թ․ մարտի 1.
  3. «Ryska stridsflygplan kränkte svenskt luftrum» (Swedish). SVT Nyheter. 2025 թ․ մարտի 2. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Erik Wikén, Maria Makar (2022 թ․ մարտի 2). «Fyra ryska stridsflyg har kränkt svenskt luftrum» (Swedish). SVT Nyheter. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Military drone from Ukraine war crashes into Croatian capital Zagreb». The Guardian (բրիտանական անգլերեն). Associated Press. 2022-03-11. ISSN 0261-3077. Վերցված է 2024-03-24-ին.
  6. «'Jarunski' dron pripadao je ukrajinskim vojnim snagama». Nacional. 2022 թ․ մարտի 15. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
  7. «Ukraine's Reznikov: We certainly did not launch any drone towards Croatia». N1. 2022 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  8. «I Rusi peru ruke od letjelice koja je pala u Zagrebu. Rusko veleposlanstvo: 'Taj dron proizveden je na teritoriju Ukrajine'» [And the Russians are washing their hands of the plane that crashed in Zagreb. Russian Embassy: 'That drone was produced on the territory of Ukraine']. Vijesti (խորվաթերեն). 2022 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022-03-11-ին.
  9. Žabec, Krešimir (2022 թ․ դեկտեմբերի 1). «Jutarnji list - Ministar Banožić: Znam tko je ispalio dron koji je pao na Zagreb!». www.jutarnji.hr (խորվաթերեն). Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 13-ին.
  10. Sabău, Cristiana (2022 թ․ մարտի 14). «Cazul "drona căzută la Tărpiu" va fi cercetat de Parchetul de pe lângă Curtea de Apel Cluj». TimpOnline (ռումիներեն).
  11. Stăniloiu, Cosmin (2022 թ․ մարտի 15). «Aviația ucraineană spune că drona căzută lângă Bistrița e a armatei ruse. O alta, care a survolat Polonia, e fost doborâtă». Libertatea (ռումիներեն).
  12. Maja Nilsson, Viola Lindberg (2022 թ․ ապրիլի 30). «Ryskt militärflygplan har kränkt svenskt luftrum» (Swedish). SVT Nyheter. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Polish experts confirm missile that hit grain facility was Ukrainian - media». Reuters. 2023 թ․ սեպտեմբերի 26.
  14. 1 2 Hinshaw, Drew; Grove, Thomas; Lubold, Gordon; Weinberger, Sharon (2023 թ․ մայիսի 30). «Russian Cruise Missile That Struck Poland Exposes NATO's Air Defenses». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 8-ին.
  15. Balawajder, Marek; Zasada, Krzysztof (2023 թ․ մայիսի 10). «NEWS RMF FM: Biegli wstępnie potwierdzili, że pod Bydgoszczą spadła rosyjska rakieta Ch-55» [NEWS RMF FM: Experts have preliminarily confirmed that a Russian Kh-55 missile fell near Bydgoszcz] (Polish). RMF24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Moldova briefly shuts airspace after report of balloon-like object». Reuters. 2023 թ․ փետրվարի 15.
  17. «Poland says two Belarusian helicopters violated its airspace, adding to tensions». AP News (անգլերեն). 2023-08-01. Վերցված է 2024-03-24-ին.
  18. «Bucharest Denies Ukrainian Claim That Russian Drone Detonated On Romanian Territory». Radio Free Europe/Radio Liberty. 2023 թ․ սեպտեմբերի 4.
  19. «Nato pledges 'strong solidarity' with Romania over likely Russian drone debris». The Guardian. 2023 թ․ սեպտեմբերի 6.
  20. «Romania finds new suspected Russian drone fragments on its territory». Reuters. 2023 թ․ սեպտեմբերի 9.
  21. «Romania Finds Possible Drone Fragments After Russian Attack Hits Ukrainian Ports». Radio Free Europe/Radio Liberty. 2023 թ․ սեպտեմբերի 13.
  22. Bejan, Gabriel; Cozmei, Victor (2023 թ․ սեպտեմբերի 13). «Mărturiile localnicilor din Nufăru, Tulcea, despre drona care a explodat la ei în comună: "A căzut aproape de o unitate militară"». HotNews (ռումիներեն).
  23. «Romania: Possible airspace breach during Ukraine drone attack». Reuters. 2023 թ․ սեպտեմբերի 30.
  24. Newdick, Thomas (2023-12-14). «NATO Fighters Scrambled As Russian Drone Violates Romanian Airspace». The War Zone (անգլերեն). Վերցված է 2024-03-24-ին.
  25. «Poland says Russian rocket entered its airspace, summons diplomat». Reuters. 2023 թ․ դեկտեմբերի 30.
  26. «Poland says Russian missile briefly entered its airspace». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2024-03-24-ին.
  27. Chen, Heather; Pennington, Josh; Jeong, Sophie; Kostenko, Maria (2024-03-24). «Poland activates aircraft after Russian cruise missile aimed at Ukraine enters its airspace». CNN (անգլերեն). Վերցված է 2024-03-24-ին.
  28. «Russia violates Poland's airspace during cruise missile attack on western Ukraine». The Independent (անգլերեն). 2024-03-24. Վերցված է 2024-03-24-ին.
  29. Astrid Wickström, Adam Lindh (2024 թ․ հունիսի 14). «Ryssland har kränkt svenskt luftrum» (English). SVT Nyheter. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «Alertă aeriană în nordul județului Tulcea. Mesaj RO-Alert, după ce au fost observate mai multe drone aproape de graniță». stirileprotv.ro (ռումիներեն). 2024 թ․ հուլիսի 24.
  31. «Încă o noapte în care a fost emis mesaj RO-Alert în nordul judeţului Tulcea». financialintelligence.ro (ռումիներեն). 2024 թ․ հուլիսի 25.
  32. «Șeful Forțelor Aeriene ucrainene afirmă că trei drone rusești au ajuns în România. Ministerul român al Apărării confirmă incidentul». digi24.ro (ռումիներեն). 2024 թ․ հուլիսի 25.
  33. «Latvia says Russian drone that violated airspace came through Belarus». Politico Europe (անգլերեն). 2024-09-08. Վերցված է 2024-09-09-ին.
  34. «Sprūds: Iespējama krievu drona ielidošana Polijā ir NATO dienas kārtībā». Latvijas Avīze (լատվիերեն). 2024-08-27. Վերցված է 2024-09-09-ին.
  35. «While Ukraine Repelled Another Blow, Romania Raised 2 F-16s Just to Monitor russian Drone That Invaded Country's Airspace». Defense Express (անգլերեն). 2024-09-08. Վերցված է 2024-09-09-ին.
  36. 1 2 3 Grădinaru, Anca (2024 թ․ հոկտեմբերի 19). «Încă o dronă în spațiul aerian al României - ținta a zburat 19 km în județul Constanța». europalibera.org (ռումիներեն).
  37. Vulcan, Dora; Grădinaru, Anca (2024 թ․ հոկտեմբերի 17). «RO-Alert în Constanța cu risc de cădere a unor obiecte. Avioane F-18 ale Forțelor Spaniole și F-16 ale Armatei Române, ridicate în aer». europalibera.org (ռումիներեն).
  38. «Russian military jet violates Polish airspace after navigation failure, Poland says». Reuters. 2025-02-11. Վերցված է 2025-02-12-ին.
  39. Ivanna Kostina (2025 թ․ ապրիլի 26). «Russian military helicopter violates Polish airspace». pravda.com.ua.
  40. «Patru avioane ucrainene au intrat în spațiul României la nord de Maramureș în timpul unui atac masiv rus. România a ridicat două avioane F-16». defenseromania.ro (ռումիներեն). 2025 թ․ հուլիսի 21.
  41. Kacper Pempel; Kuba Stezycki (2025 թ․ օգոստոսի 20). «Russian drone fell in eastern Poland, Warsaw says». reuters.com.
  42. Russian Drone Falls and Explodes in Eastern Poland – Residents of Osiny in Shock! (video). Poland Daily Live. 2025 թ․ օգոստոսի 20 via YouTube.
  43. «Suspected Ukrainian combat drone parts found in Estonian field». Eesti Rahvusringhääling. 2025 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 2-ին.
  44. «Polish airspace violated twice by drones last night, announces military chief». notesfrompoland.com. 2025 թ․ սեպտեմբերի 4.
  45. «Drone with Cyrillic markings crashes in Poland near Belarus border». kyivindependent.com. Kyiv Independent. 2025 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 10-ին.
  46. «Niespokojna noc nad polskim niebem. Rosyjskie drony w Polsce? Jest pilny komunikat dowództwa wojskowego». fakt.pl. Fakt. 2025 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 10-ին.
  47. «NATO does not treat drone incident over Poland as a Russian attack, source says». tvpworld.com. 2025 թ․ սեպտեմբերի 10.
  48. Bashchenko, Oleksandra (2025 թ․ սեպտեմբերի 12). «At least 21 Russian drones entered Poland, president's aide says». RBC-Ukraine.
  49. «Lotnisko w Rzeszowie czasowo zamknięte. Powodem "nieplanowana aktywność wojskowa"». wiadomosci.onet.pl. Onet. 2025 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 10-ին.
  50. «Polish and NATO jets scrambled, Warsaw airport shut after Ukrainian reports of Russian drones over Poland». CNN. 2025 թ․ սեպտեմբերի 9.
  51. «NATO's first drone battle pits million-dollar jets against cheap drones, exposing vulnerabilities». apnews.com. 2025 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 13-ին.
  52. «Poland finds wreckage of 10 Russian drones that flew into country last night». eurointegration. 2025 թ․ սեպտեմբերի 10.
  53. «Forțele Aeriene au interceptat o dronă rusească pe teritoriul României. Două avioane F-16 au plecat în urmărirea ei». Antena 3 CNN (ռումիներեն). 2025 թ․ սեպտեմբերի 13.
  54. «Evaluarea incidentului produs de pătrunderea unei drone rusești în spațiul aerian național». mapn.ro (ռումիներեն). 2025 թ․ սեպտեմբերի 14.
  55. «Oana Țoiu l-a chemat pe ambasadorul Rusiei la sediul MAE: "Astfel de situaţii recurente determină escaladarea şi amplificarea ameninţărilor la adresa situaţiei de securitate regionale"». aktual24.ro (ռումիներեն). 2025 թ․ սեպտեմբերի 14.
  56. «Chart shows Russian jets' 12-minute violation of Estonian airspace». Estonian World. 2025 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 21-ին.
  57. «Kolm Venemaa hävitajat rikkus Eesti õhuruumi» [Three Russian fighter jets violated Estonian airspace]. Eesti Rahvusringhääling. 2025 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 19-ին.
  58. «Russian jets fly into Estonian airspace; Prime Minister invokes NATO Article 4 consultations». The Hill. 2025 թ․ սեպտեմբերի 19.
  59. «Russian jets violated safety zone of drilling platform in Baltic sea, Poland says». Reuters (անգլերեն). 2025-09-19. Վերցված է 2025-09-19-ին.
  60. «Denmark links drones at Copenhagen airport to hybrid attacks across Europe». Reuters (անգլերեն). 2025-09-23. Վերցված է 2025-09-26-ին.
  61. «Lithuania: Balloons used to smuggle cigarettes shut Vilnius airport». www.bbc.com (բրիտանական անգլերեն). 2025-10-06. Վերցված է 2025-10-27-ին.
  62. «Lithuania to shoot down smuggling balloons, PM warns». www.bbc.com (բրիտանական անգլերեն). 2025-10-27. Վերցված է 2025-10-27-ին.
  63. «Lithuania closes border with Belarus». eng.lsm.lv (անգլերեն). Վերցված է 2025-10-29-ին.
  64. «Lithuania draws up plans to shut Belarus border crossings indefinitely after balloon disruptions». Newsday (անգլերեն). 2025-10-27. Վերցված է 2025-10-27-ին.
  65. Vandiver, John (2025 թ․ հոկտեմբերի 29). «Drone shot down near Estonian base with connection to American troops». Stars and Stripes (անգլերեն). Վերցված է 2025-10-30-ին.
  66. «Two Russian aircraft briefly enter Lithuania's airspace, military says». euronews (անգլերեն). 2025-10-23. Վերցված է 2025-10-23-ին.
  67. «NATO member Romania finds drone fragments after Russian strikes on Ukrainian ports». euronews.com. 2025 թ․ նոյեմբերի 11.
  68. «Russian strike hits Turkish LNG tanker in Ukraine's Odesa». euronews (անգլերեն). 2025-11-17. Վերցված է 2025-11-20-ին.
  69. «O dronă a intrat în spațiul aerian al României: patru avioane militare au fost ridicate. Piloții au avut aprobarea de a doborî ținta(in Romanian)». digi24.ro. 2025 թ․ նոյեմբերի 19.
  70. «Dutch military opens fire at drones over Volkel Air Base». AP News (անգլերեն). 2025-11-22. Վերցված է 2025-11-24-ին.
  71. Phillips, Aleks (2025-11-22). «Mystery drones halt air traffic near Dutch city of Eindhoven». www.bbc.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025-11-24-ին.
  72. Bartoccini, Davide (2025 թ․ նոյեմբերի 24). «Tensione nei cieli del Baltico: caccia italiani intercettano la "Perla Nera" russa». il Giornale. Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 25-ին.
  73. «Jet russo «Perla Nera» intercettato dagli Eurofighter italiani sul Mar Baltico. «Trasportava comandanti a Kaliningrad»». www.ilmessaggero.it (իտալերեն). 2025-11-25. Վերցված է 2025-11-25-ին.
  74. «O dronă a căzut peste o casă în Republica Moldova». www.mediafax.ro (ռումիներեն). 2025-11-25.
  75. «O dronă rusească a fost urmărită mai multe ore în spațiul aerian al României după ce a traversat prin trei județe. Ultimul contact radar a fost în Vrancea». HotNews (ռումիներեն). 2025 թ․ նոյեմբերի 25.
  76. «Primele imagini cu drona căzută în curtea unui localnic din județul Vaslui». HotNews (ռումիներեն). 2025 թ․ նոյեմբերի 25.
  77. Dapkus, Liudas (2025-12-02). «Balloons from Belarus force closure of European airport – again». The Independent (անգլերեն). Վերցված է 2025-12-02-ին.
  78. «Belarus, Lithuania trade diplomatic barbs over alleged airspace violations». Reuters. 2025 թ․ դեկտեմբերի 2.
  79. «Lithuania's German-made UAV that crashed in Belarus was reconnaissance drone — TV». TASS. Վերցված է 2025-12-02-ին.
  80. «Lithuanian Drone Maker Confirms Model Seen in Hrodna Is Theirs, but With Caveats». REFORM.news (formerly REFORM.by) (ամերիկյան անգլերեն). 2025-12-02. Վերցված է 2025-12-02-ին.
  81. «Lithuania's Vilnius airport reopens after suspected balloons force shutdown». Reuters. 2025 թ․ դեկտեմբերի 3.
  82. «France intercepts illegal drone overflight at nuclear submarine base». AP News (անգլերեն). 2025-12-05. Վերցված է 2025-12-05-ին.
  83. «Illegal drone shot down at nuclear submarine base». The Independent (անգլերեն). 2025-12-05. Վերցված է 2025-12-05-ին.
  84. Solletty, Marion (2025-12-05). «French navy shoots at 5 drones buzzing nuclear submarine base, AFP reports». POLITICO (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025-12-05-ին.
  85. «Défense : cinq drones abattus au-dessus de la base de l'Île Longue, sanctuaire des sous-marins nucléaires français». www.cnews.fr (ֆրանսերեն). 2025-12-05. Վերցված է 2025-12-05-ին.
  86. Uren, Cagla (2025-12-20). «Drone incidents escalate as Turkey finds three UAVs in five days». euronews (անգլերեն). Վերցված է 2025-12-21-ին.
  87. Koper, Anna (2025-12-25). «Poland intercepts Russian plane over Baltic, reports airspace breaches from Belarus». Global Banking And Finance Review (անգլերեն). Վերցված է 2025-12-26-ին.