Ոչ շաքարային դիաբետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոչ շաքարային դիաբետ
Arginine vasopressin3d.png
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս երիկամախտություն[1][2] և polyuric-polydipsic syndrome
Բուն պատճառ C43263[1][2] և C43263[1]
Բժշկական մասնագիտություն էնդոկրինոլոգիա
OMIM 304800 և 125800
Հիվանդությունների բազա 3639
MedlinePlus 000377, 000460, 000461 և 000511
eMedicine 117648 և 919886
MeSHID D003919 և D003919
Disease Ontology DOID:9409 և DOID:9409
NCI Thesaurus C43263[1][2] և C43263[1]
Diabetes insipidus Վիքիպահեստում

Ոչ շաքարային դիաբետ, անշաքար դիաբետ, հիվանդություն, որը բնորոշվում է մեծ քանակությամբ մեզի (անշաքար շատամիզություն) արտազատմամբ և սաստիկ ծարավի զգացումով։ Պատճառն արյան մեջ վազոպրեսին (հակամիզամուղային հորմոն) հորմոնի քանակության նվազումն է, որը խոչընդոտում է օրգանիզմից հեղուկների ավելցուկային հեռացմանը։ Պայմանավորված է ենթատեսաթմբի (հիպոթալամուս) և հիպոֆիզի ախտահարմամբ, որոնք արտադրում և արյան մեջ են արտազատում վազոպրեսին հորմոնը։ Անշաքար շատամիզությամբ հիվանդները ջուր շատ են խմում և օրական արտազատում են 4-12 լ, ոմանք՝ 30-40 լ մեզ։ Ի տարբերություն շաքարային շատամիզության՝ անշաքար շատամիզության ժամանակ մեզում շաքարը բացակայում է, և մեզի տեսակարար կշիռը ցածր է։ Օրգանիզմի ջրազրկման և աղերի կորստի հետևանքով հիվանդներն ունենում են ընդհանուր թուլություն, նկատվում է մաշկի և լորձաթաղանթների չորություն, հյուծվածություն։ Հիվանդությանը բնորոշ է երկարատև քրոնիկ, ընթացքը, սակայն հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամանակին սկսած բուժման դեպքում հիվանդները լրիվ առողջանում են և երկար պահպանում աշխատունակությունը։

Անշաքար դիաբետը, անշաքար միզահյուծություն, ներզատիչ համակարգի հիվանդություն՝ կապված արյան մեջ վազոպրեսին հորմոնի պակասության հետ։ Պատճառներն են՝ միջանկյալ ուղեղի հիպոթալամուսային շրջանի և հիպոֆիզի (որոնք կազմում են երիկամների ջրաաղային փոխանակության գործունեությունը կարգավորող համակարգը) ախտահարումները (ուռուցքներ, վնասվածքներ, վարակիչ հիվանդություններ)։ Երբեմն նպաստում է նաև ժառանգական գործոնը։ Անշաքար դիաբետի հիմնական ախտանշաններն են՝ կայուն, անհագ ծարավի զգացումը, առատ միզարտադրությունը (հիվանդները օրական միզում են 5-30 լ պարզ, թափանցիկ մեզ, ցածր տեսակարար կշռով՝ 1,005 - 1,001 գ/սմ³, անհոտ, առանց ախտաբանական տարրերի և, ի տարբերություն շաքարային հիվանդության, առանց շաքարի պարունակության)։ Օրգանիզմի ջրազրկման հետևանքով նկատվում է մաշկի և լորձաթաղանթների չորություն, քաշի խիստ անկում, ընդհանուր թուլություն, ընկճվածություն, գլխապտույտ, գլխացավեր, սրտխառնոց, փսխումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png