Ոչ կոմբատանտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ոչ կոմբատանտներ (ֆր.՝ non-combattants - «չկռվողներ», «ոչ զինվորներ»), միջազգային իրավունքում անձինք, որոնք ընդգրկված են պատերազմող կողմի զինված ուժերի կազմում, բայց չեն մասնակցում ռազմական գործողություններին, որոնք միայն սպասարկում են և ապահովում զինված ուժերի գործունեությունը[1]։ Իրավունք ունեն զենք օգտագործել միայն ինքնապաշտպանության նպատակով։

Համաձայն Ժնևի 1949 թվականի կոնվենցիայի որոշման և 1977 թվականի արձանագրության ոչ կոմբատանտներ են հանդիսանում Կարմիր խաչի և ինտենդանտության անձնակազմը, զիվորական իրավաբանները, զինվորական լրագրողները, հոգևորականները[2]։ Միջազգային իրավունքը տարբերություն է դնում այս մարդկանց և կոմբատանտների միջև, ովքեր անմիջականորեն մասնակցում են մարտերին ։ Ոչ կոմբատանտների համար հակառակորդի կողմից գերևարվելու դեպքում հատուկ իրավական կարգավիճակ է նախատեսվում։ Եթե ոչ կոմբատանտը մասնակցում է մարտական գործողություններին, ապա կորցնում է հատուկ կարգավիճակը և միայն այդ ժամանակ նրա դեմ կարելի է զենք օգտագուծել։

Ոչ կոմբատանտները չեն կարող թշնամու կողմից զինված հարձակման անմիջական օբյեկտ լինել, քանի որ, ի տարբերություն կոմբատանտների, նրանք ռազմական բախման ընթացքում բռնության կիրառման սուբյեկտ չեն (համաձայն Հաագայի IV կոնվենցիայի սահմանման)։ Ըստ այդմ, եթե նրանք ռազմական գործողությունների ընթացքում բերման են ենթարկվում թշնամու կողմից, ապա նրանց չպետք է համարել ռազմագերիներ[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 4-я Гаагская конвенция о законах и обычаях сухопутной войны. Приложение о законах и обычаях сухопутной войны. Статья 1.
  • Дополнительный протокол I к Женевским конвенциям, касающийся защиты жертв международных вооружённых конфликтов, 1977 г.
  • Арцибасов И. Н., Егоров С. А. Вооружённый конфликт: право, политика, дипломатия. Москва, 1992, «Международные отношения».
  • Кривиченкова Э., Колосов Ю. «Действующее международное право. Том 2».
  • Колесник С. «Защита прав человека в условиях вооружённых конфликтов», 2005.
  • Gandhi M. (2001)։ «Notes And Comments: Common Article 3 Of Geneva Conventions, 1949 In The Era Of International Criminal Tribunals»։ ISIL Year Book of International Humanitarian and Refugee Law (World Legal Information Institute) 11  — A detailed critique of the shortcomings of the common Article 3 of the Geneva Convents.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Article 51.3 of Protocol I to the Geneva Conventions states, "Civilians shall enjoy the protection afforded by this section, unless and for such time as they take a direct part in hostilities".
  2. Պատերազմը և իրավունքը (ռուս.)
  3. Правотека