Ոնոփրիոս Անոփյան
Արտաքին տեսք
Ոնոփրիոս Անոփյան | |
|---|---|
| Ծնվել է | 1873 |
| Ծննդավայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | 1934 |
| Վախճանի վայր | Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | թարգմանիչ և բանաստեղծ |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Նոր Նախիջևանի թեմական դպրոց |
| Ժանրեր | պոեզիա |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Ոնոփրիոս Անոփյան Վիքիդարանում | |
Ոնոփրիոս Հակոբի Անոփյան (1873, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1934, Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Դոնի Ռոստովում։ 1892-ին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ձմեռ» խորագրով, լույս է տեսել 1891-ին, Վիեննայի «Հանդես ամսօրյա» ամսագրում։ Անոփյանի ինքնուրույն և թարգմանական բանաստեղծությունները ցրված են նախասովետական շրջանի թերթերում և ամսագրերում։ Մահացել է Սիմֆերոպոլ քաղաքում[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանաստեղծութիւններ, Երևան, «Տիգրան Մեծ», 2010, 304 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկողայոս Մառ, Ամառային ուղևորությունից դեպ ի Հայս։ Նկատողություններ և քաղվածքներ հայկական ձեռագրերից։ Վիեննա, Մխիթարյան տպարան, 1892, 90 էջ։
- Ալեքսանդր Պուշկին (Աղբյուր-Տարազի հրատարակություն, ժողովածուի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Ոնոփրիոս Անոփյանը), Թիֆլիս, տպարան Կ. Մարտիրոսյանի, 1899, 31 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 48-49.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոնոփրիոս Անոփյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոնոփրիոս Անոփյան» հոդվածին։ |
Կատեգորիաներ:
- 1873 ծնունդներ
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- 1934 մահեր
- Սիմֆերոպոլ քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- 19-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Հայ թարգմանիչներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ