Ողջունեցե՛ք, ահա Վերդենը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ողջունեցե՛ք, ահա Վերդենը
տեսակգեղանկար
նկարիչԿարապետ Ադամյան
ժանրգեղանկար
գտնվում էՀայաստանի պետական պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաՎերդենի ճակատամարտ
Ծանոթագրություններ

Ողջունեցե՛ք, ահա Վերդենը, Կարապետ Ադամյանի նկարներից, ռազմական թեմայով ստեղծագործություն, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո Ֆրանսիայի Վերդեն քաղաքի հետ կատարված իրադարձության կապակցությամբ, երբ գերմանական բանակը, ցանկանալով հասնել իր նպատակին, ոչ միայն չկարողացավ գրավել այն, այլև քաղաքի մատույցներում կորցրեց մեկ միլիոն զինվոր։ Ահա այս դեպքն է գեղանկարով ներկայացրել նկարիչը։ Գղափարական առումով նկարը ցույց է տալիս գերմանական ագրեսիվ կայսրության ամոթալի պարտությունը ֆրանսիական հողում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռվում մեղմ լուսավոր բծով ուրվանկարված է անառիկ մնացած պարսպապատ, աշտարակաձև մուտքերով քաղաքը, իսկ առջևի բնագծում՝ գերմանական զինվորների դիակների հսկայական դեզ։ Գերմանական բանակը ողջունում է Վերդենին իր զինվորների դիակներով՝ չարժանանալով ներս մտնելու բաղձալի նպատակին։

Գեղարվեստական արտահայտության եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամյանը փորձել է գեղանկարչական միջոցներով հետաքրքրություն ստեղծել։ Հեռվում լուսավոր բծով ցույց է տալիս անառիկ մնացած ամրոցն իր աշտարակներով, իսկ առջևում լուսարձակի օգնությամբ ստեղծում է լույսի ու ստվերի հակադրումներ։ Բծախնդրությամբ են պատկերված դիակնրը՝ իրար վրա թափված տարբեր դիրքերով, իրենց համազգեստներով, սաղավարտներով, հրացաններով և այլ սպառազենով։ Սակայն նվազ է գեղարվեստական ընդհանրացումը, աղքատ է գեղարվեստական արտահայտչականությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն