Ողջույն, հրեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ողջույն, հրեշ
Hello Monster
I Remember You promotional poster.jpg
Գովազդային պոստեր
Ժանրհեռուստադրամա և միստիկական գրականություն
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
ՌեժիսորՆո Սանգ Հուն
Կիմ Ջին Ոն
Գլխավոր
դերերում
Սո Ին Գուկ, Ջանգ Նա Ռա, Lee Chun-hee?, Choi Won-young?, Փակ Բո-գեոմ և D.O.
ՊրոդյուսերՉոի Ջին Հի
Փակ Ջի Յանգ
Ջունգ Սունգ Հյո
Հվանգ Ուի Կյունգ
Լի Նա Ջունգ
Փակ Ու Րամ
ՍցենարիստԿվոն Կի Յանգ
ՕպերատորՓակ Սունգ
Կիմ Կյունգ Հո
ԵրաժշտությունԼի Փիլ Հո
ԽմբագիրԿիմ Յանգ Ջու
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էհունիսի 22, 2015-ից օգոստոսի 11, 2015
ՀեռուստաալիքKBS2
ԸնկերությունCJ E&M
Պատկերի ձևաչափ1080i
Ձայնի ձևաչափDolby Digital 2.0
ՆախորդՈվ ես դու․ Դպրոց 2015
ՀաջորդThe Virtual Bride?
Պաշտոնական կայքէջ
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Ողջույն, հրեշ (հանգըլ: 너를 기억해; կոր․ նոր ռոմ․: Neoreul Gieokhae; նաև՝ Ես հիշում եմ քեզ), հարավկորեական հեռուստասերիալ, որտեղ նկարահանվել են Սո Ին Գուկը, Ջանգ Նա Րան, Չոի Ուն Յանգը և Փակ Բո-գեոմը[1][2][3] Այն ցուցադրվել է KBS2 հեռուստաալիքով 2015 թվականի հունիսի 22-ից մինչև օգոստոսի 11-ը, յուրաքանչյուր երկուշաբթի և երեքշաբթի ժամը 21:55: Հեռուստասերիալը ունի 16 էպիզոդ[4][5]։

Չնայած հեռուստասերիալի ցածր վարկանիշին, հեռուստադիտողները և քննադատները գնահատել են նրա պատմությունը և դերասանների խաղը, հատկապես Փակ Բո-գեոմին[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Հյունը սովորական երեխա էր, չնայած նրան, որ ըմբռնող էր իր տարիքի համար: Նա շատ շուտ է մնացել առանց մայրիկի: Հայրը դատական հոգեբան է, ով միշտ զբաղված էր աշխատավայրում, իսկ տղան ինքնուրույն էր հոգ տանում փոքրի եղբոր՝ Մինի և տան գործերի մասին: Բայց նրա կյանք է մտնում մի խելագար մարդասպան. Լի Ջուն Յանգը նույնպես ժամանակին եղել է հասարակ երեխա, բայց ծնողները նրան համարում էին հրեշ, և նա այդպիսին դարձավ: Նրան դուր էր գալիս Հյունը, տղան կարծում էր, որ նրանք ինչ-որ նմանություն ունեն: Երբ նա փախչում է բանտից, առաջինը գնում է Հյունի տուն: Նա սպանում է ընտանիքի հորը և առևանգում Մինին: Շփոթված Հյունը կորցնում է իր հիշողության մի մասը և մնում է միայնակ, բայց Ջուն Յանգը խոստանում է նրան, որ շատ տարիներ անց նրանք կրկին կհանդիպեն:

Չա Ջի Անը մեծացել է մարդասպանի աղջիկ մականունով. նրա հայրը եղել է բանտի վերակացու, որտեղից փախչել է խելագարը: Ոստիկանությունը որոշում է, որ նա եղել է լրտես, բայց տղամարդուն այդպես էլ չեն գտնում: Մանկուց աղջիկը հետևում էր Հյունին, հույս ունենալով, որ նա կօգնի գտնել Ջուն Յանգին և ապացուցել հոր անմեղությունը:

Անցան տարիներ, երեխաները մեծացել են: Հյունը դարձել է քրեաբանության ինքնամփոփ և ինքնավստահ պրոֆեսոր: Երկար տարիներ նա ապրել է Ամերիկայում, բայց վերադառնում է տուն, երբ տեղի հանցագործություններից տեսնում է փոքր եղբոր ակնարկը: Այդ ամբողջ տարիների ընթացքում նա հիշում էր Մինին և հույս ուներ, որ մի օր կգտնի նրան: Կորեայում Հյունը սկսում է դասավանդել համալսարանում և որպես խորհրդատու միանում է քննչական բաժնին, ովքեր զբաղվում են վտանգավոր մարդասպանների ձեռբակալմամբ:

Ճակատագիրը այնպես է դասավորվում, որ հենց այդ քննչական թիմի կազմի մեջ էր մտնում նաև Չա Ջի Անը: Նա դարձել է ոստիկան, որպեսզի բռնի այնպիսի խելագար տղաների, ինչպիսին էր Ջուն Յանգը, չնայած, որ այս ընթացքում նա չի կարողացել գտնել նրա հետքը: Այս զույգը, ով ունի ծանր անցյալ միասին փորձելու են բացահայտել տարբեր հանցագործություններ, աստիճանաբար բացահայտելով երկար տարիների գաղտնիքը: Քանի որ և Մինը, և Ջուն Յանգը ավելի մոտիկ են, քան կարող են մտածել դետեկտիվները:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սո Ին Գուկ - Լի Հյուն / Դավիթ Լի
    • Հոնգ Հյուն Թեկ[7] - երեխա Լի Հյուն
Լի Հունը "տարօրինակ երեխա" էր, որը գրավում է իր հոր ուշադրությունը, ոստիկանության տեսուչի, որը արդյունքում սահմանափակում է երեխային փոքրիկ սենյակում, որպեսզի կանխի նրա մոտ հանցավոր մտքերի առաջացումը: Խելացի երեխան, ավելի ուշ սովորում է արտերկրում և դառնում է հայտնի պրոֆեսոր: Տարօրինակ է, որ նա կորցնում է իր հիշողությունները մանկության մասին, և մի շարք իրադարձություններ, որոնքել նրան դրդում են, որ վերադառնա Հարավային Կորեա: Այնսեղ նա փորձում է լուծել բազմաթիվ սպանությունների դեպքեր, որոնք կարծես թե կապված են միմյանց հետ:
  • Ջանգ Նա Րա - Չա Ջի Ան
    • Փակ Ջի Սո - երեխա Չա Ջի Ան
Չա Ջի Անի հայրը խորհրդավոր կերպով անհայտացել է Լի Ջուն Յանգի հետ, դատապարտյալ բանտարկյալի հետ, ով, ինչպես հայտնում են, փախել է կալանավայրից: Նա դառնում է ոստիկանության տեսուչ և հանդիպում է Լի Հյունին, տղայի, ում նա դեռ փոքրուց հետևում էր: Նրանց միանման հանգամանքները բերում են նրան, որ նրանք աշխատում են միասին, որպեսզի լուծեն քրեական գործերը:
  • Չոի Ուն Յանգ - Լի Ջուն Հո / Լի Ջուն Յանգ
Ծնվել է բռնաբարության հետևանքով, Ջուն Յանգը որպես երեխա եղել է անտեսված: Նրա մոտ շուտով եկան մարդասպանի մտքեր, և նա դարձավ մարդասպան,ով ի վերջո, փախչում է բանտից:
Լի Մինը ուներ շատ մտերմիկ հարաբերություններ Լի Հյունի հետ և հաճախ նրան վստահում էր իր ամենամութ գաղտնիքները: Հետագայում նա զգում է իրեն արհամարհված, քանի որ նա մոլորվածության մեջ էր, որ նրան եղբայրը լքել է այն բանից հետո, երբ նրանց հայրիկին սպանել են: Հետագայում՝ 20 տարի անց նա հայտնվում է, և օգտագործում է Ջունգ Սուն Հո անունը:

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լի Չուն Հի - Կանգ Ըն Հյուկ
Ոստիկանական ստորաբաժանման լիդեր և ոստիկանության կոմիսարի որդին:
  • Մին Սունգ Ուկ - Սոն Մյունգ Ու
  • Կիմ Ջե Յանգ - Մին Սընգ Ջու
  • Սոն Սընգ Ուն - Չոի Ըն Բոկ
  • Իմ Ջի Ըն - Հյուն Ջի Սու
Քննչական խմբի տնօրենը և Լի Հյունի խորթ մայրը
  • Նամ Կյունգ Ըփ - Կանգ Սոկ Ջու
Ոստիկանության կոմիսար և Կանգ Ըն Հյուկի հայրը:

Հյուրերի և կամեոների ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սին Դոնգ Մի - Յանգ Ըն Ջունգ
Չա Ջի Անի մորաքույրը:
  • Ջուն Կվանգ Րյուլ - Լի Ջունգ Մին
Լի Հյունի և Մինի հայրը
  • Թե Ին Հո - Յանգ Սընգ Հուն
  • Չոի Դոկ Մուն - Նա Բոնգ Սունգ
  • Լի Սո Յուն
  • Յու Հյունգ Կվան - Յանգ Ջին Սոկ
  • Փակ Գուն Րակ
  • Լի Ոն Ջե
  • Հա Ին Հվան
  • Բե Քի Բում
  • Հան Յանգ Կվան
  • Յուն Դոնգ Յանգ
  • Դոնգ Յուն Սոկ
  • Սոնգ Ուի Ջուն
  • Սին Ջե Հա - Փակ Դե Յանգ (էպիզոդ 5)
  • Կիմ Ջոնգ Գու - Սին Ջանգ Հո
  • Ջունգ Ջոնգ Րյուլ
  • Կիմ Քյու Չուլ - Փակ Յանգ Չուլ (էպիզոդ 5)
  • Սո Յանգ Ջու - Լի Ջունգ Հա (էպիզոդներ 6–7)
  • Յու Սե Հյունգ - Լի Ջին Ու
  • Րյու Սունգ Հյուն - Լի Հան Չուլ (էպիզոդներ 6–7)
  • Լիմ Սոնգ Ըն - Ջի Հյուն Սուկ (էպիզոդներ 9–10)
  • Գո Քյու Փիլ - Փակ Սու Յոնգ
  • Փակ Ջե Ունգ - Դո Ջե Սիկ
  • Լի Էլ - Կանգ Սունգ Ըն (էպիզոդներ 9–10)
  • Կիմ Մին Կյունգ
  • Հվանգ Մին Հո

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղյուսակում կապույտ թվերը ցույց են տալիս ամենացածր վարկանիշը, իսկ կարմիր թվերը ամենաբարձր վարկանիշը:
Էպիզոդի # Ամսաթիվ Անվանում Դիտողների միջին քանակ
TNmS Ratings[8] AGB Nielsen[9]
Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան
1 22 հունիսի 2015 թվական Յուրաքանչյուր երեխայի պատմություն սկսվում է նրա ծնողներից
(Every Child's Story Begins with Their Parents)
5.6% 5.4% 4.7% 4.7%
2 23 հունիսի 2015 թվական Ողջույն, հրեշ 5.6% 5.8% 4.7% 4.5%
3 29 հունիսի 2015 թվական Մի սպանի, Բայց
(Thou Shall Not Kill, But...)
5.2% 5.8% 4.7% 4.8%
4 30 հունիսի 2015 թվական Կասկածյալ, Լի Հյուն (The Suspect, Lee Hyun) 4.9% 5.0% 4.0% 4.1%
5 6 հուլիսի 2015 թվական Անդադար վերադարձ դեպի անցյալ (Borne Back Ceaselessly into the Past) 4.6% 4.8% 4.6% 4.8%
6 7 հուլիսի 2015 թվական Մարդասպանի արյունը (The Blood of a Murderer) 5.4% 5.5% 4.8% 4.9%
7 13 հուլիսի 2015 թվական Լինե՞նք գործընկերներ (Let's Be Partners?) 5.0% 5.2% 4.7% 4.5%
8 14 հուլիսի 2015 թվական Հիշիր ինձ (Remember Me) 4.2% 4.7% 4.6% 5.0%
9 20 հուլիսի 2015 թվական Ստալկերներ (Stalkers) 4.5% 4.6% 4.9% 5.1%
10 21 հուլիսի 2015 թվական Գտիր ինձ (Find Me) 4.6% 4.7% 5.0% 5.0%
11 27 հուլիսի 2015 թվական Հրեշի ծնունդը (Birth of a Monster) 4.7% 5.1% 4.8% 4.9%
12 28 հուլիսի 2015 թվական Եթե ես ստիպցված լինեի սպանել որևէ մեկին... (If I Had to Kill Somebody) 4.6% 5.5% 5.0% 5.2%
13 3 օգոստոսի 2015 թվական Ի՞նչ կընտրեիք դուք (What Choice Would You Make?) 4.1% 4.1% 4.5% 4.7%
14 4 օգոստոսի 2015 թվական Լի Ջուն Յանգի սենյակը (Lee Joon-young's Room) 4.7% 4.9% 5.3% 5.4%
15 10 օգոստոսի 2015 թվական Արդյո՞ք հնարավոր է ուրախ վերջաբան (Is a Happy Ending Possible?) 4.6% 5.0% 4.5% 4.9%
16 11 օգոստոսի 2015 թվական Ես հիշում եմ քեզ (I Remember You) 4.3% 4.3% 5.1% 5.3%
Միջինը 4.79% 5.03% 4.74% 4.86%

*Հեռուստասերիալը ցուցադրվել է անգլերեն ենթագրերով, Կորեայում նախնական ցուցադրումից մեկ շաբաթ անց KBS World հեռուստաալիքով:

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացող Արդյունք
2015
8th Korea Drama Awards
Գերազանցության մրցանակ, Դերասանուհի Ջանգ Նա Րա Առաջադրված
Գերազանցության մրցանակ, Դերասան Սո Ին Գուկ Առաջադրված
Լավագույն սցենար Կվոն Կի Յանգ Առաջադրված
2015 4th APAN Star Awards Լավագույն նորեկ դերասան Փակ Բո-գեոմ Առաջադրված
2015
29th KBS Drama Awards
Լավագույն երկրորդական դերասան Հաղթանակ
Հայտնիության մրցանակ, Դերասան Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jin Min-ji (April 25, 2015)։ «Seo In-guk takes on drama»։ Korea JoongAng Daily։ Վերցված է June 15, 2015 
  2. Lee Min-ji (June 4, 2015)։ «I Remember You Releases Photos of Jang Nara and Seo In Guk»։ enewsWorld։ Վերցված է June 15, 2015 
  3. Yoon Sarah (June 16, 2015)։ «Jang Na-ra 'had concerns' about age gap with costar Seo In-guk»։ K-pop Herald։ Վերցված է June 22, 2015 
  4. Lee Nancy (June 8, 2015)։ «Seo In Guk and Jang Nara's Sexy Poster for I Remember You Unveiled»։ enewsWorld։ Վերցված է June 15, 2015 
  5. Ghim Sora (June 8, 2015)։ «Hello Monster Releases Its Couple Poster Of The Leads»։ BNTNews։ Վերցված է June 15, 2015 
  6. «Hello Monster: The Discovery of Actor Park Bo-gum»։ Newsen 
  7. 7,0 7,1 Hong Hyun-taek and Hong Eun-taek are biological brothers.
  8. «TNmS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ TNmS Ratings (Korean)։ Վերցված է June 22, 2015 
  9. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ AGB Nielsen Media Research (Korean)։ Վերցված է June 22, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]