Jump to content

Ոզնիներ (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոզնիներ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր
ՃարտարապետԱլեքսանդր Ագաֆոնով
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԽիմկի
Շինության ձևհուշարձան
Նյութքար, երկաթ և երկաթբետոն
Ներկա վիճակկանգուն
 Ezhi monument Վիքիպահեստում

Ոզնին(կամ Հակատանկային ոզնիներ, ռուս.՝ Ежи́, Противота́нковые ежи́), հուշարձան, որ տեղադրվել է 1966 թվականին Մոսկվայի մարզի Խիմկի շրջանում՝ Լենինգրադյան խճուղու 23-րդ կիլոմետրի վրա (Մոսկվայի մուտքի մոտ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոզնիներ» հուշարձանը հանդիսավոր կերպով բացվել է 1966 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայի մարզի Խիմկի շրջանում՝ Լենինգրադյան խճուղու 23-րդ կիլոմետրի վրա[1]։ Որպես բացման ամսաթիվ ընտրվել է այն օրը, երբ քսանհինգ տարի առաջ գերմանացիները ջախջախվել են Խիմկիի մոտ[2]։ Կոմպոզիցիան տեղակայված է այն վայրում, որտեղ 1941 թվականին հակահարված է տրվել գերմանական հարձակմանը[3][4]։ Նախքան հուշարձանի տեղադրումը կոմերիտականներն ավելի քան երեք ամիս անցկացրել են նախապատրաստական աշխատանքներ. ցամաքեցրել են ճահճոտ տեղանքը, տեղադրել ցցագերաններ[4]։ Ճարտարապետներ Ալեքսանդր Ագաֆոնովի, Ի. Երմիշինի, Ա. Միխեի և ինժեներ Կ. Միխայլովի աշխատանքը, որ կառուցվել է երեք տարբեր նյութերից՝ երկաթից, քարից և երկաթբետոնից[5], տեղադրվել է երախտապարտ հետնորդների կողմից ի հիշատակ ժողովրդական դիմադրության չորս մոսկովյան և Իվանովո-Վոզնեսենսկի մեկ դիվիզիաների, որոնք 1941 թվականի աշնանը պաշտպանել են Արևմտյան ռազմաճակատի սահմանները, եթե հանկարծ պաշտպանությունը ճեղքվեր[4]։

2011 թվականին ավարտվել է հուշարձանի համալիր վերանորոգումը[2]։ Դրանից առաջ վերականգնողական և պրոֆիլակտիկ աշխատանքներ էին անցկացվել 2003 և 2005 թվականներին[6]։

Ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարված հաղթանակի 70-ամյակի՝ 2015 թվականի մայիսին ռուս մասնագետները հուշարձանի վրա տեղադրել են 3D-լուսավորում[5][7]։ Վառ կարմիր և սպիտակ լույսի ճառագայթների շնորհիվ, որ գալիս են «Շերեմետևո» օդանավակայանից, մայրաքաղաքից կարելի է հեռվից տեսնել հուշարձանն ու նրա մոտ գտնվող կոթողը[5]։

Խիմկիի վարչության ղեկավար Վլադիմիր Սլեպցովը հուշարձանի վերանորոգման վերաբերյալ ասել է.

Հուշարձանի նորոգումն արտակարգ կարևոր է. դա հիշատակ է, որը մենք պետք է պահպանենք ու հարգենք։ «Ոզնիները» Խիմկիի, Մերձմոսկվայի, Մոսկվայի ու Ռուսաստանի այցեքարտն է։ Այսօր Հայրենական հաղթանակի այդ խորհրդանիշը դարձել է ավելի հանդիսավոր ու հսկայական[7]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանային կոմպոզիցիան կազմված է երեք մասից։ Կենտրոնում տեղադրված են վեց մետրանոց (ըստ որոշ տվյալների՝ տասը մետրանոց[2]) երեք հակատանկային ոզնիներ, որոնք պատերազմի տարիներին ծառայել են որպես ապահով պաշտպանություն գերմանական զրահատանկային զորամասերի՝ Մոսկվայի տարածք ներխուժելու դեմ[3][4]։ «Ոզնիների» դիմաց տեղադրվել է քարե սալ՝ գունավոր ապակուց ու կերամիկայից պատրաստված մայրաքաղաքի պաշտպանության քարտեզով[4] և գրությամբ.

«Վերջին ժամին։ Գերմանական զորքերի պարտությունը Մոսկվայի մոտ։ ...1941 թվականի դեկտեմբերի 6-ին մեր արևմտյան ռազմաճակատի զորքերը, ուժասպառ անելով թշնամուն նախորդող մարտերում, անցել են հակահարձակման նրա թևային խմբավորումների դեմ։ Սկսված հարձակման արդյունքում այդ երկու խմբավորումները ջախջախվել են, և շուտափույթ հեռացել՝ թողնելով տեխնիկան, զենքը և կրելով հսկայական կորուստներ... Սովինֆորմբյուրո, 1941 թվականի դեկտեմբեր։

Կոմպոզիցիայի անբաժանելի մասն է գրանիտե բարձր կոթողը, որ պատկերում է երկիրը ֆաշիստական նվաճողներից պաշտպանած զինվորներին ու բանվորներին[4]։ Հուշապատի վրա նշված են հուշարձանի հեղինակների անունները և կա գրություն. «Եվ թշնամին երբեք չի հասնի նրան, որ խոնարհվի քո գլուխը» (ռուս.՝ «…И врагу никогда не добиться, чтоб склонилась твоя голова…»)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Противотанковые ежи — легендарное оружие времен Великой Отечественной Войны 1941-1945 гг». 1941-1945.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «МОНУМЕНТ ЗАЩИТНИКАМ МОСКВЫ «ЕЖИ»». Культура.РФ. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  3. 3,0 3,1 ««Монумент Ежи»». Каталог для путешественника himki.i-vt.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Памятник «Противотанковые ежи»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «"Противотанковые ежи" на Ленинградском шоссе украсят 3D-подсветкой». Мосгуберния.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Мемориал памятника защитникам г. Москвы – "Ежи"». ВИОЛе-М. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  7. 7,0 7,1 «Монумент «Ежи» в Химках засиял новыми красками». zelenograd24.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.