Ոզմի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոզմի բարբառ, հայերենի կը ճյուղին պատկանող բարբառ, որը Հրաչյա Աճառյանի կողմից նախապես դիտվել է իբրև Վանի բարբառի ենթաբարբառ, թեև ունի մի շարք հնչյունական և ձևաբանական էական տարբերություններ։ Խոսվել է Ոզմ գյուղում։

Բաղաձայնական համակարգը քառաստիճան է (բ՛, բ, պ, փ), սեռական հոլովը ստանում է հոդ (խացէյն), բացառական հոլովն ունի էն վերջավորությունը (խացէն), հարկադրական եղանակը և ապառնին կազմում են կըպա կամ տը մասնիկով (տըսիմ, տըսիս)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 246.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)