Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ...
Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ... | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890 |
Վիքիդարան | Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ... |
«Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ...» բանաստեղծությունը Թումանյանը գրել է 1890 թվականին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 18-ում է պահվում մաքուր արտագրված մեկ ինքնագիր, թվագրված՝ «1890 թ․ հունիսի 25»։ Այնտեղ, № 12- ում, կա նաև մի սևագիր-ինքնագիր՝ թերի և ջնջումներով, որն, ըստ երևույթին, մտահղացման առաջին գրառումներից է։
Թումանյանի ընտանիքի արխիվի պատառիկների մեջ պահվում է ևս մեկ թերի ինքնագիր, որը նման է «Ա» ինքնագրին իր բնույթով և սկսվում է դրա 7-րդ տողից։ ՝
Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 87), այնուհետև՝ Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում (էջ 14)։ Ապա Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակչության առաջին հատորում (էջ 43)[1]։
Արտատպվել է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|